Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.06.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.10.19-2020.11.01 Պաշտոնական հրապարակման օրը 20.10.2020
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
24.06.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/0033/02/19

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/0033/02/19

2020 թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Բարսեղյան  

Դատավորներ՝

Ա. Խառատյան

 

Ս. Թորոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. հակոբյան

 

զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

   

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

   

Գ. հակոբյան

 

 

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

Տ. Պետրոսյան

   

Է. Սեդրակյան

   

Ն. Տավարացյան

 

 2020 թվականի հունիսի 24-ին

գրավոր ընթացակարգով քննելով ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի (այսուհետ՝ Հաշտարար) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.05.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ`Բանկ) ընդդեմ ֆինանսական համակարգի հաշտարարի, երրորդ անձ Արամ Բագրատյանի՝ ֆինանսական համակարգի հաշտարարի 03.12.2018 թվականի թիվ 15-4229/18 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Արամ Բագրատյանի՝ Բանկի դեմ ուղղված 26.09.2018 թվականի թիվ 07-343/18 պահանջը բավարարելու մասին ֆինանսական համակարգի հաշտարարի 03.12.2018 թվականի թիվ 15-4229/18 որոշումը ճանաչել չեղյալ:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Զաքարյան) (այսուհետ` Դատարան) 25.02.2019 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.05.2019 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 25.02.2019 թվականի որոշումը բեկանվել և կայացվել է նոր դատական ակտ` չեղյալ է ճանաչվել Արամ Բագրատյանի` Բանկի դեմ ուղղված 26.09.2018 թվականի թիվ 07-343/18 պահանջը բավարարելու մասին ֆինանսական համակարգի հաշտարարի 03.12.2018 թվականի թիվ 15-4229/18 որոշումը:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հաշտարարը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 336-րդ, 337-րդ, 338-րդ, 339-րդ հոդվածները, «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածը, ինչի արդյունքում հաստատել է սխալ փաստ և այդ փաստով ղեկավարվել է նաև որոշում կայացնելիս: Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը նշել է, որ կողմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը ստանալ Բանկի տարածքում, սակայն որևէ կերպ տվյալ վանդակի փոքր չափսեր ունենալը չի կարող համարվել կողմերի փոխադարձ կամահայտնությամբ պայմանավորված պայմանագրային դրույթ:

Բացի այդ, Բանկը կարող էր վերաքննիչ բողոք ներկայացնել միայն ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից պահանջի քննության ժամկետը խախտելու և (կամ) սահմանված 1 տարվա ժամկետի ավարտից հետո հաճախորդի կողմից իրեն բողոք-պահանջ չներկայացնելու հիմքով, քանի որ առաջին ատյանի դատարանում Բանկը Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու հիմք է համարել բացառապես նշված հանգամանքները: Մինչդեռ Բանկը, դուրս գալով վերաքննիչ բողոք ներկայացնելու սահմաններից, վերաքննիչ բողոքի հիմքում դրել է այնպիսի հանգամանք, որը քննության առարկա չի եղել առաջին ատյանի դատարանում: Մասնավորապես՝ վերաքննիչ բողոքում Բանկը նշել է, որ հայցվորը հայցադիմումում որպես պատասխանողի կողմից թույլ տրված խախտում մատնանշել է այն հանգամանքը, որ Հաշտարարը Բանկին չի ուղարկել պահանջի քննության ժամկետը երկարաձգելու մասին որոշումը, եթե այդպիսին եղել է, ինչն էլ բավարար իրավական հիմք է Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու համար:

Բանկի կողմից Դատարանին ներկայացված՝ Հաշտարարի 03.12.2018 թվականի թիվ 15-4229/18 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին դիմումի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Բանկը Դատարանին չի ներկայացրել պահանջի քննության ժամկետը երկարաձգելու մասին որոշումը չծանուցելու հիմքով Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջ, ուստի Դատարանում նշված հարցը քննության առարկա չի դարձվել:

Վերաքննիչ դատարանը, անտեսելով այդ հանգամանքը, որոշմամբ նշել է, որ Դատարանը, անդրադառնալով պահանջի քննության ժամկետը երկարաձգելու մասին որոշումը Բանկին ուղարկված չլինելու մասին դիմողի պնդումներին, դրանք գտել է անհիմն, հիմքում դնելով այն, որ Հաշտարարը 22.11.2018 թվականի թիվ 01-07/14157 գրությամբ ծանուցել է Բանկին պահանջի քննության ժամկետը երկարաձգելու մասին:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը դուրս է եկել պահանջի քննության սահմաններից՝ անդրադարձել է վերաքննիչ բողոքի այնպիսի հիմքի և դրա հիմնավորումների, որոնց վերաբերյալ բողոք բերած անձն իր դիրքորոշումը չի հայտնել Դատարանում գործի քննության ժամանակ:

Սույն գործով Դատարանը Հաշտարարի գրասենյակից չի պահանջել այն գործով նյութերը, որով պետք է դատարանը քննություն իրականացնի, ինչպես նաև չի հրավիրել դատական նիստ պարզաբանումներ ստանալու համար: Բանկի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի հիման վրա, Վերաքննիչ դատարանի կողմից կատարված քննության արդյունքներով կայացված որոշմամբ արձանագրվել է, որ Հաշտարարը չի ապացուցել պահանջի քննության ժամկետը երկարաձգելու մասին որոշումը Բանկին ծանուցած լինելու մասին փաստը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.05.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 25.02.2019 թվականի որոշմանը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 2017 թվականի մայիսի 17-ին Բանկի և Արամ Բագրատյանի միջև կնքվել է թիվ TP17/52407 պայմանագիրը մինչև 20.05.2020 թվականը պարտքի տարաժամկետ մարման ժամկետով (հատոր 1-ին գ.թ. 22-26):

2. Պայմանագրի 2.2.2 կետի համաձայն՝ Բանկը պարտավորվում է պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից սկսած, պայմանագրի գործողության ընթացքում, երեսնօրյա պարբերականությամբ պարտապանին ներկայացնել պայմանագրից բխող պարտապանի պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն:

Պայմանագրի 2.2.3 կետի համաձայն՝ Բանկը պարտավորվում է նույն պայմանագրի 2.2.2 ենթակետով սահմանված տեղեկատվությունը Պարտապանին տրամադրել՝ փոստային կապի միջոցով, էլեկտրոնային փոստի միջոցով, Բանկի տարածքում առձեռն (հատոր 1-ին գ.թ. 22-26):

3. Պայմանագրի 2.2.4 կետի համաձայն՝ Բանկը պարտավորվում է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից 28.07.2009 թվականին ընդունված թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի 15-րդ կետով սահմանված պարտադիր ներկայացման տեղեկատվությունը պարտապանին տրամադրել՝ փոստային կապի միջոցով, էլեկտրոնային փոստի միջոցով (հատոր 1-ին գ.թ. 22-26):

4. 25.08.2018 թվականին Արամ Բագրատյանը բողոք-պահանջ է ներկայացրել ընդդեմ Բանկի՝ պահանջելով իրեն վճարել 300.000 ՀՀ դրամ՝ պայմանագրի կնքման պահից իրեն քաղվածք չտրամադրելու համար (հատոր 1-ին գ.թ. 28-30):

5. 22.09.2018 թվականին Արամ Բագրատյանը դիմում է ներկայացրել ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանին՝ խնդրելով կայացնել որոշում՝ Կազմակերպության կողմից «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավունքի խախտման համար իրեն 300.000 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ: Դիմումը ֆինանսական հաշտարարի գրասենյակ է մուտքագրվել 26.09.2018 թվականին (հատոր 1-ին գ.թ. 32-35):

6. Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը 28.09.2018 թվականին գրություն է ուղարկել Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանին՝ պահանջելով ներկայացնել պարզաբանումներ, բացատրություններ և կամ առարկություններ (հատոր 1-ին գ.թ. 37):

7. 02.11.2018 թվականին Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանին ներկայացրել է գրավոր դիրքորոշում (հատոր 1-ին գ.թ. 38):

8. 22.11.2018 թվականին ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի թիվ 15-4011/18 որոշմամբ երկարաձգվել է պահանջի քննության ժամկետը (հատոր 1-ին գ.թ. 70)

9. Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի 03.12.2018 թվականին կայացված թիվ 15-4229/18 որոշման համաձայն՝ բավարարվել է Արամ Բագրատյանի՝ Բանկի դեմ ուղղված 26.09.2018 թվականի թիվ 07-343/18 պահանջը՝ 300.000 ՀՀ դրամ գումարի չափով (հատոր 1-ին գ.թ. 12-21):

10. 20.12.2018 թվականին ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը գրությամբ տեղեկացրել է Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանին ֆինանսական համակարգի հաշտարարի 03.12.2018 թվականի թիվ 15-4229/18 որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու վերաբերյալ (հատոր 1-ին գ.թ. 39):

11. Դատարանի 25.02.2019 թվականի վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքում, ի թիվս այլնի, որպես վերաքննիչ բողոքի իրավական հիմք և հիմնավորում Բանկը վկայակոչել է նաև այն հանգամանքը, որ ֆինանսական համակարգի հաշտարարը Բանկին չի ուղարկել պահանջի քննության ժամկետը երկարաձգելու մասին որոշումը, եթե այդպիսին եղել է, ինչը հանդիսանում է ընթացակարգային պահանջների խախտում, ինչն էլ իր հերթին բավարար իրավական հիմք է հաշտարարի վիճարկվող որոշումը չեղյալ ճանաչելու համար (հատոր 2-րդ գ.թ. 3-9):

12. Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով Բանկի այն փաստարկը, որ վերջինս չի ստացել պահանջի քննության ժամկետը ևս տասնչորսօրյա ժամկետով երկարաձգելու մասին որոշումը, և Հաշտարարի վկայակոչումը՝ Բանկին կայացված որոշման մասին ծանուցելու մասին, մնացել է վիճելի, հետևաբար Հաշտարարը չի ապացուցել այդ մասով ընթացակարգային նորմի խախտում թույլ տված չլինելու հանգամանքը, որպիսի փաստն անտեսվել է Դատարանի կողմից, այդ մասով բողոքաբերի փաստարկները միանգամայն համարել է հիմնավորված և բավարարման ենթակա (հատոր 2-րդ գ.թ. 61-68)

 

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի խախտման հետևանքով առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք վերաքննիչ դատարանն իրավասու է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղարկելու վերաբերյալ դիմումում չներառված հիմքը և փաստարկը վերաքննության առարկա դարձնել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու դիմումի քննության ընդհանուր կարգը և պայմանները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են վիճարկել դատական կարգով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումում պետք է նշվեն՝ որոշումը վիճարկելու հիմքերն ու հիմնավորումները, իսկ այդ պահանջը չկատարելու դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը վերադարձվում է:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը կարող է ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից պահանջել այն գործով նյութերը, որով կայացված որոշումը վիճարկվում է դատարանում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը դիմումի քննության ժամանակ պարզում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը:

«Ֆինանսական համակարգի հաշտարարի» մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վիճարկել իրավասու դատարան ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` իրավասու դատարանը չեղյալ է ճանաչում ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը, եթե՝ պահանջը ենթակա չէ քննության ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից, ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացրել նույն օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ, բացահայտվել են ֆինանսական համակարգի հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքներ:

Վերոգրյալ իրավակարգավորումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ գործերի քննության ընթացքում դատարանը իրավասու է միայն պարզել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը և որևէ այլ հանգամանք, որը նախատեսված չէ օրենքի համապատասխան դրույթներով, դատարանը քննության առարկա չի կարող դարձնել:

Մասնավորապես, դատարանը պետք է պարզի միայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված երեք հիմքերից, այն է՝

- արդյո՞ք պահանջը ենթակա է քննության ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից,

- արդյո՞ք ֆինանսական համակարգի հաշտարարը որոշումը կայացրել է նույն օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ,

- արդյո՞ք բացահայտվել են ֆինանսական համակարգի հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքներ:

Նշված հիմքերից որևէ մեկի առկայության ապացուցման պարտականությունը կրում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջ ներկայացրած դիմողը:

Սույն գործով Դատարանը, մերժելով հայցը, արձանագրել է, որ Բանկը չի նշել թե Հաշտարարը ձեռնարկատիրական գործունեության տվյալ բնագավառում ձևավորված և լայնորեն կիրառվող օրենսդրությամբ չնախատեսված վարքագծի որ կանոնն է խախտել: Դատարանն արձանագրել է նաև, որ Հաշտարարը դիմումը քննել է ներկայացված պահանջի սահմաններում, ներկայացված ապացույցների հիման վրա հանգել ճիշտ եզրահանգման և հանգել է այն հետևության, որ հաճախորդի ներկայացրած դիմում-բողոքը «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքին համապատասխան ենթակա է եղել քննության ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից:

Վերաքննիչ դատարանը, բեկանելով դատական ակտը, նշել է, որ կողմերի միջև կնքված վարկային պայմանագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ կողմերը փոխադարձ համաձայնության արդյունքում որոշել են «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը սպառողին տրամադրելու կարգը, պայմանագրի 2.2.2 ենթակետով ուղղակիորեն սահմանելով, որ պարտադիր տեղեկատվության տրամադրումը պարտապանին կատարվում է Բանկի տարածքում: Մինչդեռ գործում առկա չէ որևէ ապացույց, որով կհիմնավորվեր, որ հաճախորդի` Բանկի տարածք այցելելու և պահանջելու դեպքում իրեն սահմանված կարգով չի հանձնվել սահմանված տեղեկատվությունը (հաշվի քաղվածքը), որպիսի պայմաններում Դատարանի կողմից անդրադարձ չի կատարվել և գնահատման չի արժանացվել դիմումատուի փաստարկն այն մասին, որ կողմերն ամրագրել են քաղվածքները Բանկի տարածքում ստանալու իրավակարգավորումը, իսկ հաճախորդը չի իրացրել իր իրավունքը:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանի կողմից անտեսվել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի առկայությունը (Իրավասու դատարանը չեղյալ է ճանաչում ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը, եթե ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացրել սույն օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ), ինչը միանգամայն բավարար է Հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը չեղյալ ճանաչելու մասին դիմումը բավարարելու մասին որոշում կայացնելու համար:

Սույն գործով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջով դատարան ներկայացված դիմումի ուսումնասիրությունից հետևում է, որ որպես ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից թույլ տրված ընթացակարգային խախտում նշվել են հաշտարարի կողմից «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետի, ինչպես նաև նույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջի խախտումները, ըստ որի կազմակերպությունը պարտավոր է քննարկել հաճախորդի բողոք պահանջը, եթե այն ներկայացվել է մեկ տարվա ընթացքում`սկսած այն պահից, երբ հաճախորդն իմացել կամ կարող էր իմանալ իր իրավունքների խախտման մասին:

Որպես ընթացակարգային խախտում` ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից պահանջի քննության ժամկետը 14 օրով երկարաձգելու որոշման մասին ծանուցված չլինելու վերաբերյալ հիմք, դատարան ներկայացված դիմումում չի նշվել, հետևաբար դրա վերաբերյալ հաշտարարի կողմից դիրքորոշում չի ներկայացվել, և Դատարանը տվյալ հիմքի մասով քննություն չի իրականացրել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքում նշվում են` վերաքննիչ բողոքի հիմնավորումները՝ վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումների, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղարկելու դիմումի քննության սահմանները որոշվում և սահմանափակվում են բացառապես դիմումում բերված հիմքերով և հիմնավորումներով, որի շրջանակներում էլ դատարանն իրականացնում է գործի քննությունը: Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով վիճարկվող որոշման հիմքում ընկած նյութերը պահանջելը ևս կոչված է դատարան ներկայացված դիմումի հիմքերի հիմնավորվածությունը պարզելուն: Այդ իսկ պատճառով էլ դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը և դրա քննությունը պետք է սահմանափակվեն բացառապես ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու դիմումում ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակով:

Հաշտարարի կողմից պահանջի քննության ժամկետը երկարաձգելու մասին ծանուցված չլինելու վերաբերյալ հիմքը քննության առարկա է դարձել Վերաքննիչ դատարանում` վերաքննիչ բողոքի հիմքով: Հետևաբար, Հաշտարարի կողմից դատավարական իրավունքի խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքում արտահայտած դիրքորոշումը հիմնավոր է:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի` նյութական իրավունքի խախտման հիմքերին, ապա դրանք քննության առարկա չեն դարձվում, քանի որ այն դուրս է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ ենթաբաժնի 49-րդ և 50-րդ գլուխներով սահմանված` դիմումի քննության ծավալի շրջանակներից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար` գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից առաջին ատյանի դատական ակտին ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Ընդհանուր իրավասության դատարանի որոշմանն օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը`[ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոնների համաձայն:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում ստորադաս դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման և օրինական ուժ է տրվում Դատարանի 25.02.2019 թվականի վճռին, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի իրավակարգավորումը, գտնում է, որ Բանկից հօգուտ Հաշտարարի պետք է բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.05.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 25.02.2019 թվականի որոշմանը։

2. «Ինեկոբանկ» ՓԲԸ-ից հօգուտ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

ռ. Հակոբյան

Զեկուցող

Ս. Անտոնյան
  Ա. Բարսեղյան
  Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

 

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ. Պետրոսյան

 

Է. Սեդրակյան

  Ն. Տավարացյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԼԴ2/0033/02/19 քաղաքացիական գործով 24.06.2020 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

24.06.2020 թվական

 

 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2020 թվականի հունիսի 24-ին գրավոր ընթացակարգով քննելով ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի (այսուհետ՝ Հաշտարար) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.12.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ`Բանկ) ընդդեմ ֆինանսական համակարգի հաշտարարի, երրորդ անձ Արամ Բագրատյանի՝ ֆինանսական համակարգի հաշտարարի 03.12.2018 թվականի թիվ 15-4229/18 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.05.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 25.02.2019 թվականի որոշմանը։

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Արամ Բագրատյանի՝ Բանկի դեմ ուղղված Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Արամ Բագրատյանի՝ Բանկի դեմ ուղղված 26.09.2018 թվականի թիվ 07-343/18 պահանջը բավարարելու մասին ֆինանսական համակարգի հաշտարարի 03.12.2018 թվականի թիվ 15-4229/18 որոշումը ճանաչել չեղյալ:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Զաքարյան) (այսուհետ` Դատարան) 25.02.2019 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.05.2019 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 25.02.2019 թվականի որոշումը բեկանվել և կայացվել է նոր դատական ակտ` չեղյալ է ճանաչվել Արամ Բագրատյանի` Բանկի դեմ ուղղված 26.09.2018 թվականի թիվ 07-343/18 պահանջը բավարարելու մասին ֆինանսական համակարգի հաշտարարի 03.12.2018 թվականի թիվ 15-4229/18 որոշումը:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հաշտարարը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»։

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 336-րդ, 337-րդ, 338-րդ, 339-րդ հոդվածները, «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածը, ինչի արդյունքում հաստատել է սխալ փաստ և այդ փաստով ղեկավարվել է նաև որոշում կայացնելիս: Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը նշել է, որ կողմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը ստանալ Բանկի տարածքում, սակայն որևէ կերպ տվյալ վանդակի փոքր չափսեր ունենալը չի կարող համարվել կողմերի փոխադարձ կամահայտնությամբ պայմանավորված պայմանագրային դրույթ:

Բացի այդ, Բանկը կարող էր վերաքննիչ բողոք ներկայացնել միայն ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից պահանջի քննության ժամկետը խախտելու և (կամ) սահմանված 1 տարվա ժամկետի ավարտից հետո հաճախորդի կողմից իրեն բողոք-պահանջ չներկայացնելու հիմքով, քանի որ առաջին ատյանի դատարանում Բանկը Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու հիմք է համարել բացառապես նշված հանգամանքները: Մինչդեռ Բանկը, դուրս գալով վերաքննիչ բողոք ներկայացնելու սահմաններից, վերաքննիչ բողոքի հիմքում դրել է այնպիսի հանգամանք, որը քննության առարկա չի եղել առաջին ատյանի դատարանում: Մասնավորապես՝ վերաքննիչ բողոքում Բանկը նշել է, որ հայցվորը հայցադիմումում որպես պատասխանողի կողմից թույլ տրված խախտում մատնանշել է այն հանգամանքը, որ Հաշտարարը Բանկին չի ուղարկել պահանջի քննության ժամկետը երկարաձգելու մասին որոշումը, եթե այդպիսին եղել է, ինչն էլ բավարար իրավական հիմք է Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու համար:

Բանկի կողմից Դատարանին ներկայացված՝ Հաշտարարի 03.12.2018 թվականի թիվ 15-4229/18 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին դիմումի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Բանկը Դատարանին չի ներկայացրել պահանջի քննության ժամկետը երկարաձգելու մասին որոշումը չծանուցելու հիմքով Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջ, ուստի Դատարանում նշված հարցը քննության առարկա չի դարձվել:

Վերաքննիչ դատարանը, անտեսելով այդ հանգամանքը, որոշմամբ նշել է, որ Դատարանը, անդրադառնալով պահանջի քննության ժամկետը երկարաձգելու մասին որոշումը Բանկին ուղարկված չլինելու մասին դիմողի պնդումներին, դրանք գտել է անհիմն, հիմքում դնելով այն, որ Հաշտարարը 22.11.2018 թվականի թիվ 01-07/14157 գրությամբ ծանուցել է Բանկին պահանջի քննության ժամկետը երկարաձգելու մասին:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը դուրս է եկել պահանջի քննության սահմաններից՝ անդրադարձել է վերաքննիչ բողոքի այնպիսի հիմքի և դրա հիմնավորումների, որոնց վերաբերյալ բողոք բերած անձն իր դիրքորոշումը չի հայտնել Դատարանում գործի քննության ժամանակ:

Սույն գործով Դատարանը Հաշտարարի գրասենյակից չի պահանջել այն գործով նյութերը, որով պետք է դատարանը քննություն իրականացնի, ինչպես նաև չի հրավիրել դատական նիստ պարզաբանումներ ստանալու համար: Բանկի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի հիման վրա, Վերաքննիչ դատարանի կողմից կատարված քննության արդյունքներով կայացված որոշմամբ արձանագրվել է, որ Հաշտարարը չի ապացուցել պահանջի քննության ժամկետը երկարաձգելու մասին որոշումը Բանկին ծանուցած լինելու մասին փաստը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.05.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 25.02.2019 թվականի որոշմանը»:

 

3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.

 «1. 2017 թվականի մայիսի 17-ին Բանկի և Արամ Բագրատյանի միջև կնքվել է թիվ TP17/52407 պայմանագիրը մինչև 20.05.2020 թվականը պարտքի տարաժամկետ մարման ժամկետով (հատոր 1-ին գ.թ. 22-26):

2. Պայմանագրի 2.2.2 կետի համաձայն՝ Բանկը պարտավորվում է պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից սկսած, պայմանագրի գործողության ընթացքում, երեսնօրյա պարբերականությամբ պարտապանին ներկայացնել պայմանագրից բխող պարտապանի պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն:

Պայմանագրի 2.2.3 կետի համաձայն՝ Բանկը պարտավորվում է նույն պայմանագրի 2.2.2 ենթակետով սահմանված տեղեկատվությունը Պարտապանին տրամադրել՝ փոստային կապի միջոցով, էլեկտրոնային փոստի միջոցով, Բանկի տարածքում առձեռն (հատոր 1-ին գ.թ. 22-26):

3. Պայմանագրի 2.2.4 կետի համաձայն՝ Բանկը պարտավորվում է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից 28.07.2009 թվականին ընդունված թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի 15-րդ կետով սահմանված պարտադիր ներկայացման տեղեկատվությունը պարտապանին տրամադրել՝ փոստային կապի միջոցով, էլեկտրոնային փոստի միջոցով (հատոր 1-ին գ.թ. 22-26):

4. 25.08.2018 թվականին Արամ Բագրատյանը բողոք-պահանջ է ներկայացրել ընդդեմ Բանկի՝ պահանջելով իրեն վճարել 300.000 ՀՀ դրամ՝ պայմանագրի կնքման պահից իրեն քաղվածք չտրամադրելու համար (հատոր 1-ին գ.թ. 28-30):

5. 22.09.2018 թվականին Արամ Բագրատյանը դիմում է ներկայացրել ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանին՝ խնդրելով կայացնել որոշում՝ Կազմակերպության կողմից «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավունքի խախտման համար իրեն 300.000 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ: Դիմումը ֆինանսական հաշտարարի գրասենյակ է մուտքագրվել 26.09.2018 թվականին (հատոր 1-ին գ.թ. 32-35):

6. Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը 28.09.2018 թվականին գրություն է ուղարկել Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանին՝ պահանջելով ներկայացնել պարզաբանումներ, բացատրություններ և կամ առարկություններ (հատոր 1-ին գ.թ. 37):

7. 02.11.2018 թվականին Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանին ներկայացրել է գրավոր դիրքորոշում (հատոր 1-ին գ.թ. 38):

8. 22.11.2018 թվականին ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի թիվ 15-4011/18 որոշմամբ երկարաձգվել է պահանջի քննության ժամկետը (հատոր 1-ին գ.թ. 70)

9. Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի 03.12.2018 թվականին կայացված թիվ 15-4229/18 որոշման համաձայն՝ բավարարվել է Արամ Բագրատյանի՝ Բանկի դեմ ուղղված 26.09.2018 թվականի թիվ 07-343/18 պահանջը՝ 300.000 ՀՀ դրամ գումարի չափով (հատոր 1-ին գ.թ. 12-21):

10. 20.12.2018 թվականին ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը գրությամբ տեղեկացրել է Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանին ֆինանսական համակարգի հաշտարարի 03.12.2018 թվականի թիվ 15-4229/18 որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու վերաբերյալ (հատոր 1-ին գ.թ. 39):

11. Դատարանի 25.02.2019 թվականի վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքում, ի թիվս այլնի, որպես վերաքննիչ բողոքի իրավական հիմք և հիմնավորում Բանկը վկայակոչել է նաև այն հանգամանքը, որ ֆինանսական համակարգի հաշտարարը Բանկին չի ուղարկել պահանջի քննության ժամկետը երկարաձգելու մասին որոշումը, եթե այդպիսին եղել է, ինչը հանդիսանում է ընթացակարգային պահանջների խախտում, ինչն էլ իր հերթին բավարար իրավական հիմք է հաշտարարի վիճարկվող որոշումը չեղյալ ճանաչելու համար (հատոր 2-րդ գ.թ. 3-9):

12. Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով Բանկի այն փաստարկը, որ վերջինս չի ստացել պահանջի քննության ժամկետը ևս տասնչորսօրյա ժամկետով երկարաձգելու մասին որոշումը, և Հաշտարարի վկայակոչումը՝ Բանկին կայացված որոշման մասին ծանուցելու մասին, մնացել է վիճելի, հետևաբար Հաշտարարը չի ապացուցել այդ մասով ընթացակարգային նորմի խախտում թույլ տված չլինելու հանգամանքը, որպիսի փաստն անտեսվել է Դատարանի կողմից, այդ մասով բողոքաբերի փաստարկները միանգամայն համարել է հիմնավորված և բավարարման ենթակա (հատոր 2-րդ գ.թ. 61-68)»:

 

4. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի խախտման հետևանքով առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք վերաքննիչ դատարանն իրավասու է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղարկելու վերաբերյալ դիմումում չներառված հիմքը և փաստարկը վերաքննության առարկա դարձնել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու դիմումի քննության ընդհանուր կարգը և պայմանները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են վիճարկել դատական կարգով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումում պետք է նշվեն՝ որոշումը վիճարկելու հիմքերն ու հիմնավորումները, իսկ այդ պահանջը չկատարելու դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը վերադարձվում է:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը կարող է ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից պահանջել այն գործով նյութերը, որով կայացված որոշումը վիճարկվում է դատարանում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը դիմումի քննության ժամանակ պարզում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը:

«Ֆինանսական համակարգի հաշտարարի» մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վիճարկել իրավասու դատարան ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` իրավասու դատարանը չեղյալ է ճանաչում ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը, եթե՝ պահանջը ենթակա չէ քննության ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից, ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացրել նույն օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ, բացահայտվել են ֆինանսական համակարգի հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքներ:

Վերոգրյալ իրավակարգավորումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ գործերի քննության ընթացքում դատարանը իրավասու է միայն պարզել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը և որևէ այլ հանգամանք, որը նախատեսված չէ օրենքի համապատասխան դրույթներով, դատարանը քննության առարկա չի կարող դարձնել:

Մասնավորապես, դատարանը պետք է պարզի միայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված երեք հիմքերից, այն է՝

- արդյո՞ք պահանջը ենթակա է քննության ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից,

- արդյո՞ք ֆինանսական համակարգի հաշտարարը որոշումը կայացրել է նույն օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ,

- արդյո՞ք բացահայտվել են ֆինանսական համակարգի հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքներ:

Նշված հիմքերից որևէ մեկի առկայության ապացուցման պարտականությունը կրում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջ ներկայացրած դիմողը:

Սույն գործով Դատարանը, մերժելով հայցը, արձանագրել է, որ Բանկը չի նշել թե Հաշտարարը ձեռնարկատիրական գործունեության տվյալ բնագավառում ձևավորված և լայնորեն կիրառվող օրենսդրությամբ չնախատեսված վարքագծի որ կանոնն է խախտել: Դատարանն արձանագրել է նաև, որ Հաշտարարը դիմումը քննել է ներկայացված պահանջի սահմաններում, ներկայացված ապացույցների հիման վրա հանգել ճիշտ եզրահանգման և հանգել է այն հետևության, որ հաճախորդի ներկայացրած դիմում-բողոքը «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքին համապատասխան ենթակա է եղել քննության ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից:

Վերաքննիչ դատարանը, բեկանելով դատական ակտը, նշել է, որ կողմերի միջև կնքված վարկային պայմանագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ կողմերը փոխադարձ համաձայնության արդյունքում որոշել են «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը սպառողին տրամադրելու կարգը, պայմանագրի 2.2.2 ենթակետով ուղղակիորեն սահմանելով, որ պարտադիր տեղեկատվության տրամադրումը պարտապանին կատարվում է Բանկի տարածքում: Մինչդեռ գործում առկա չէ որևէ ապացույց, որով կհիմնավորվեր, որ հաճախորդի` Բանկի տարածք այցելելու և պահանջելու դեպքում իրեն սահմանված կարգով չի հանձնվել սահմանված տեղեկատվությունը (հաշվի քաղվածքը), որպիսի պայմաններում Դատարանի կողմից անդրադարձ չի կատարվել և գնահատման չի արժանացվել դիմումատուի փաստարկն այն մասին, որ կողմերն ամրագրել են քաղվածքները Բանկի տարածքում ստանալու իրավակարգավորումը, իսկ հաճախորդը չի իրացրել իր իրավունքը:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանի կողմից անտեսվել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի առկայությունը (Իրավասու դատարանը չեղյալ է ճանաչում ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը, եթե ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացրել սույն օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ), ինչը միանգամայն բավարար է Հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը չեղյալ ճանաչելու մասին դիմումը բավարարելու մասին որոշում կայացնելու համար:

Սույն գործով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջով դատարան ներկայացված դիմումի ուսումնասիրությունից հետևում է, որ որպես ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից թույլ տրված ընթացակարգային խախտում նշվել են հաշտարարի կողմից «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետի, ինչպես նաև նույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջի խախտումները, ըստ որի կազմակերպությունը պարտավոր է քննարկել հաճախորդի բողոք պահանջը, եթե այն ներկայացվել է մեկ տարվա ընթացքում`սկսած այն պահից, երբ հաճախորդն իմացել կամ կարող էր իմանալ իր իրավունքների խախտման մասին:

Որպես ընթացակարգային խախտում` ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից պահանջի քննության ժամկետը 14 օրով երկարաձգելու որոշման մասին ծանուցված չլինելու վերաբերյալ հիմք, դատարան ներկայացված դիմումում չի նշվել, հետևաբար դրա վերաբերյալ հաշտարարի կողմից դիրքորոշում չի ներկայացվել, և Դատարանը տվյալ հիմքի մասով քննություն չի իրականացրել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքում նշվում են` վերաքննիչ բողոքի հիմնավորումները՝ վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումների, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղարկելու դիմումի քննության սահմանները որոշվում և սահմանափակվում են բացառապես դիմումում բերված հիմքերով և հիմնավորումներով, որի շրջանակներում էլ դատարանն իրականացնում է գործի քննությունը: Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով վիճարկվող որոշման հիմքում ընկած նյութերը պահանջելը ևս կոչված է դատարան ներկայացված դիմումի հիմքերի հիմնավորվածությունը պարզելուն: Այդ իսկ պատճառով էլ դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը և դրա քննությունը պետք է սահմանափակվեն բացառապես ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու դիմումում ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակով:

Հաշտարարի կողմից պահանջի քննության ժամկետը երկարաձգելու մասին ծանուցված չլինելու վերաբերյալ հիմքը քննության առարկա է դարձել Վերաքննիչ դատարանում` վերաքննիչ բողոքի հիմքով: Հետևաբար, Հաշտարարի կողմից դատավարական իրավունքի խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքում արտահայտած դիրքորոշումը հիմնավոր է:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի` նյութական իրավունքի խախտման հիմքերին, ապա դրանք քննության առարկա չեն դարձվում, քանի որ այն դուրս է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ ենթաբաժնի 49-րդ և 50-րդ գլուխներով սահմանված` դիմումի քննության ծավալի շրջանակներից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար` գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից առաջին ատյանի դատական ակտին ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Ընդհանուր իրավասության դատարանի որոշմանն օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը»։

 

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:

 

Այսպես`

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգիրքը սահմանում է Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (այսուհետ` առաջին ատյանի դատարան), Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանում (այսուհետ` վերաքննիչ դատարան) և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում (այսուհետ` Վճռաբեկ դատարան) քաղաքացիական գործերով դատավարության իրականացման կարգը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 388-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիման վրա նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով քննում է վերաքննիչ դատարանի եզրափակիչ և միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք, գլխավոր դատախազը և նրա տեղակալները` օրենքով նախատեսված դեպքերում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք են կողմերը, երրորդ անձինք, դիմողները և դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձինք` նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն՝ դատավարության կողմերն են հայցվորը և պատասխանողը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի համաձայն՝ դիմողն այն անձն է, որ ներկայացրել է նույն օրենսգրքով նախատեսված հատուկ կամ այլ վարույթի կարգով քննվող դիմում:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նաև Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում է սահմանել քաղաքացիական գործերով դատավարության իրականացման համապատասխան կարգ, որի համաձայն՝ Վճռաբեկ դատարանին իրավունք է վերապահել վերաքննիչ դատարանի եզրափակիչ և միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքները քննելու բացառապես նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով։ Այդ կարգի համաձայն՝ վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք է վերապահվել միայն գործին մասնակցող անձանց, ինչպես նաև՝ գլխավոր դատախազին և նրա տեղակալներին՝ օրենքով նախատեսված դեպքերում:

Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, օրենսդիրը սահմանել է գործին մասնակցող անձանց կազմը՝ դրա մեջ ներառելով կողմերին (հայցվորին, պատասխանողին), երրորդ անձանց, ինչպես նաև նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերի դեպքում՝ դիմողներին, ովքեր ներկայացրել են նույն օրենսգրքով նախատեսված հատուկ կամ այլ վարույթի կարգով քննվող դիմում, և դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձանց: Այսինքն՝ միայն նշված անձանց է վերապահվել վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 336-րդ հոդվածի համաձայն՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումներով վարույթներն իրականացվում են նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն ենթաբաժնի դրույթներով:

Տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 50-րդ գլխով վերաքննիչ և վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձանց շրջանակի առումով հատուկ կանոն նախատեսված չէ, ուստի վերը նշված կարգավորման համաձայն՝ այս վարույթը ևս ենթակա է իրականացման նույն օրենսգրքով նախատեսված՝ գործի քննության վերը նշված ընդհանուր կանոնների համաձայն։

Սույն գործի փաստերի համաձայն՝ վճռաբեկության կարգով բողոքարկվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով եզրափակիչ դատական ակտ հանդիսացող վերաքննիչ դատարանի որոշումը, որի դեմ, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն բացառապես վերը նշված անձինք։

Տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 50-րդ գլխով նախատեսված վարույթի կողմերն են (գործին մասնակցող անձինք են) դիմողը՝ Բանկը, և դիմումի քննության ելքով շահագրգռված անձ Արամ Բագրատյանը։ Վերջիններս Վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք չեն ներկայացրել։ Սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացրել է Ֆինանսական համակարգի հաշտարարը, որը վերը նշված իրավական կարգավորումների համաձայն՝ գործին մասնակցող անձ չէ, քանի որ ո՛չ հայցվոր է, ո՛չ պատասխանող, ո՛չ երրորդ անձ և ո՛չ էլ դիմող կամ նույն օրենսգրքի իմաստով դիմումի քննության ելքով շահագրգռված անձ: Վերջինս նույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի իմաստով լավագույն դեպքում կարող է հանդիսանալ իրավասու անձի (մարմնի) կարգավիճակով քաղաքացիական դատավարությանը մասնակցելու իրավունք ունեցող անձ, որպիսի իրավունքը նրան տրամադրվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 50-րդ գլխով, իսկ նշված հանգամանքից ելնելով և՝ օրենսդիրն ընդամենը դիմողի համար պարտականություն է նախատեսել դիմումին կցելու դիմումը և դրան կից փաստաթղթերը նաև դատավարության մասնակից Ֆինանսական համակարգի հաշտարարին ուղարկելը հավաստող փաստաթուղթը, իսկ դատարանի համար՝ պարտականություն՝ դատական նիստ հրավիրելու դեպքում դրա վայրի և ժամանակի մասին, բացի կողմերից, ծանուցելու նաև դատավարության մասնակից ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին, ինչպես նաև բացի կողմերից, դատարանի որոշումն ուղարկելու նաև Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին, որպիսի օրենսդրական ձևակերպումներից ևս բխում է, որ Ֆինանսական համակարգի հաշտարարը տվյալ վարույթի կողմ չէ. հակառակ պարագայում օրենսդիրը «կողմ», «Ֆինանսական համակարգի հաշտարար» և «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» եզրույթներն առանձին-առանձին չէր օգտագործի: Կարծում եմ, որ Ֆինանսական համակարգի հաշտարարը հանդիսանում է իր քննությանը պահանջ ներկայացրած հաճախորդի և կազմակերպության միջև վեճը լուծած մարմին, ում որոշումը սույն գործով դարձել է դատական վերահսկողության օբյեկտ:

Ավելին՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, որը սահմանում է նույն օրենքում օգտագործվող «կողմեր» հասկացությունը, բացահայտել է դրա կազմը՝ նշելով, որ դրանք են Ֆինանսական համակարգի հաշտարարի քննությանը պահանջ ներկայացրած հաճախորդը և Կազմակերպությունը, որի դեմ ներկայացվել է պահանջը, որպիսի կարգավորումից է բխում նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված տվյալ վարույթի գործերով դատավարության իրականացման համապատասխան կարգը, այդ թվում՝ տվյալ վարույթի կողմերի առումով սահմանված համապատասխան շրջանակը։

Միևնույն ժամանակ ցանկանում եմ կարծիք հայտնել այն մասին, որ եթե գործին մասնակցող անձ չհանդիսացող Ֆինանսական համակարգի հաշտարարին դատական պրակտիկայում իրավունք վերապահվի իր կողմից կայացված՝ դատական վերահսկողության օբյեկտ հանդիսացած որոշման վիճարկման արդյունքում դատարանների կողմից կայացված դատական ակտերը բողոքարկելու, ապա նույն իրավունքից օգտվելու ցանկություն կարող են հայտնել նաև արբիտրաժի վճիռը կայացրած դատավորները, օրինակ, այն դեպքերում, երբ իրենց կողմից կայացված վճիռները վիճարկելու՝ չեղյալ ճանաչելու, պահանջ է ներկայացվել ընդհանուր իրավասության դատարան, և այն բավարարվել է, որը, իմ կարծիքով, անընդունելի է և ոչ իրավաչափ։

 

Վերը նշվածի հիման վրա գտնում եմ, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, ենթակա է առանց քննության թողնման՝ որպես վճռաբեկ բողոքը դրա ներկայացնելու իրավունքը չունեցող անձի կողմից ներկայացվածի՝ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասը սպառիչ սահմանել է Վճռաբեկ դատարանի՝ կայացվելիք որոշումների տեսակների առումով այն լիազորությունների շրջանակը, որոնք վերջինս իրավասու է իրականացնել վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված և վարույթ ընդունված վճռաբեկ բողոքի քննության արդյունքով։ Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ լիազորությունների վերը նշված շրջանակը սահմանելիս օրենսդիրը ղեկավարվել է այն կանխավարկածով, որ եթե վճռաբեկ բողոքն ընդունվում է վարույթ, ուստի բացակայել են այն վերադարձնելու, առանց քննության թողնելու և դրա ընդունումը մերժելու հիմքերը, կարծում եմ, որ տվյալ դեպքում ևս պետք է հնարավոր համարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կիրառումը, քանի որ հակառակ պարագայում կստեղծվի մի իրավիճակ, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի վճռաբեկ բողոքն ըստ էության քննվել է, որը չի բխում իմ կողմից հայտնված վերը նշված դիրքորոշումներից։

 

Դատավոր`

գ. հակոբյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԼԴ2/0033/02/19 քաղաքացիական գործով 24.06.2020 թվականին կայացված որոշման վերաբերյալ 

 

24.06.2020 թվական

 

 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 24.06.2020 թվականին գրավոր ընթացակարգով քննելով ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի (այսուհետ՝ Հաշտարար) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.12.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ`Բանկ) ընդդեմ ֆինանսական համակարգի հաշտարարի, երրորդ անձ Արամ Բագրատյանի՝ ֆինանսական համակարգի հաշտարարի 03.12.2018 թվականի թիվ 15-4229/18 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.05.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 25.02.2019 թվականի որոշմանը։

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս և Մամիկոն Դրմեյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ արտահայտած Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը որոշման վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Արամ Բագրատյանի՝ Բանկի դեմ ուղղված Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Արամ Բագրատյանի՝ Բանկի դեմ ուղղված 26.09.2018 թվականի թիվ 07-343/18 պահանջը բավարարելու մասին ֆինանսական համակարգի հաշտարարի 03.12.2018 թվականի թիվ 15-4229/18 որոշումը ճանաչել չեղյալ:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Զաքարյան) (այսուհետ` Դատարան) 25.02.2019 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.05.2019 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 25.02.2019 թվականի որոշումը բեկանվել և կայացվել է նոր դատական ակտ` չեղյալ է ճանաչվել Արամ Բագրատյանի` Բանկի դեմ ուղղված 26.09.2018 թվականի թիվ 07-343/18 պահանջը բավարարելու մասին ֆինանսական համակարգի հաշտարարի 03.12.2018 թվականի թիվ 15-4229/18 որոշումը:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հաշտարարը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 336-րդ, 337-րդ, 338-րդ, 339-րդ հոդվածները, «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածը, ինչի արդյունքում հաստատել է սխալ փաստ և այդ փաստով ղեկավարվել է նաև որոշում կայացնելիս: Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը նշել է, որ կողմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը ստանալ Բանկի տարածքում, սակայն որևէ կերպ տվյալ վանդակի փոքր չափսեր ունենալը չի կարող համարվել կողմերի փոխադարձ կամահայտնությամբ պայմանավորված պայմանագրային դրույթ:

Բացի այդ, Բանկը կարող էր վերաքննիչ բողոք ներկայացնել միայն ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից պահանջի քննության ժամկետը խախտելու և (կամ) սահմանված 1 տարվա ժամկետի ավարտից հետո հաճախորդի կողմից իրեն բողոք-պահանջ չներկայացնելու հիմքով, քանի որ առաջին ատյանի դատարանում Բանկը Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու հիմք է համարել բացառապես նշված հանգամանքները: Մինչդեռ Բանկը, դուրս գալով վերաքննիչ բողոք ներկայացնելու սահմաններից, վերաքննիչ բողոքի հիմքում դրել է այնպիսի հանգամանք, որը քննության առարկա չի եղել առաջին ատյանի դատարանում: Մասնավորապես՝ վերաքննիչ բողոքում Բանկը նշել է, որ հայցվորը հայցադիմումում որպես պատասխանողի կողմից թույլ տրված խախտում մատնանշել է այն հանգամանքը, որ Հաշտարարը Բանկին չի ուղարկել պահանջի քննության ժամկետը երկարաձգելու մասին որոշումը, եթե այդպիսին եղել է, ինչն էլ բավարար իրավական հիմք է Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու համար:

Բանկի կողմից Դատարանին ներկայացված՝ Հաշտարարի 03.12.2018 թվականի թիվ 15-4229/18 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին դիմումի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Բանկը Դատարանին չի ներկայացրել պահանջի քննության ժամկետը երկարաձգելու մասին որոշումը չծանուցելու հիմքով Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջ, ուստի Դատարանում նշված հարցը քննության առարկա չի դարձվել:

Վերաքննիչ դատարանը, անտեսելով այդ հանգամանքը, որոշմամբ նշել է, որ Դատարանը, անդրադառնալով պահանջի քննության ժամկետը երկարաձգելու մասին որոշումը Բանկին ուղարկված չլինելու մասին դիմողի պնդումներին, դրանք գտել է անհիմն, հիմքում դնելով այն, որ Հաշտարարը 22.11.2018 թվականի թիվ 01-07/14157 գրությամբ ծանուցել է Բանկին պահանջի քննության ժամկետը երկարաձգելու մասին:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը դուրս է եկել պահանջի քննության սահմաններից՝ անդրադարձել է վերաքննիչ բողոքի այնպիսի հիմքի և դրա հիմնավորումների, որոնց վերաբերյալ բողոք բերած անձն իր դիրքորոշումը չի հայտնել Դատարանում գործի քննության ժամանակ:

Սույն գործով Դատարանը Հաշտարարի գրասենյակից չի պահանջել այն գործով նյութերը, որով պետք է դատարանը քննություն իրականացնի, ինչպես նաև չի հրավիրել դատական նիստ պարզաբանումներ ստանալու համար: Բանկի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի հիման վրա, Վերաքննիչ դատարանի կողմից կատարված քննության արդյունքներով կայացված որոշմամբ արձանագրվել է, որ Հաշտարարը չի ապացուցել պահանջի քննության ժամկետը երկարաձգելու մասին որոշումը Բանկին ծանուցած լինելու մասին փաստը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.05.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 25.02.2019 թվականի որոշմանը:

3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.

1. 2017 թվականի մայիսի 17-ին Բանկի և Արամ Բագրատյանի միջև կնքվել է թիվ TP17/52407 պայմանագիրը մինչև 20.05.2020 թվականը պարտքի տարաժամկետ մարման ժամկետով (հատոր 1-ին գ.թ. 22-26):

2. Պայմանագրի 2.2.2 կետի համաձայն՝ Բանկը պարտավորվում է պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից սկսած, պայմանագրի գործողության ընթացքում, երեսնօրյա պարբերականությամբ պարտապանին ներկայացնել պայմանագրից բխող պարտապանի պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն:

Պայմանագրի 2.2.3 կետի համաձայն՝ Բանկը պարտավորվում է նույն պայմանագրի 2.2.2 ենթակետով սահմանված տեղեկատվությունը Պարտապանին տրամադրել՝ փոստային կապի միջոցով, էլեկտրոնային փոստի միջոցով, Բանկի տարածքում առձեռն (հատոր 1-ին գ.թ. 22-26):

3. Պայմանագրի 2.2.4 կետի համաձայն՝ Բանկը պարտավորվում է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից 28.07.2009 թվականին ընդունված թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի 15-րդ կետով սահմանված պարտադիր ներկայացման տեղեկատվությունը պարտապանին տրամադրել՝ փոստային կապի միջոցով, էլեկտրոնային փոստի միջոցով (հատոր 1-ին գ.թ. 22-26):

4. 25.08.2018 թվականին Արամ Բագրատյանը բողոք-պահանջ է ներկայացրել ընդդեմ Բանկի՝ պահանջելով իրեն վճարել 300.000 ՀՀ դրամ՝ պայմանագրի կնքման պահից իրեն քաղվածք չտրամադրելու համար (հատոր 1-ին գ.թ. 28-30):

5. 22.09.2018 թվականին Արամ Բագրատյանը դիմում է ներկայացրել ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանին՝ խնդրելով կայացնել որոշում՝ Կազմակերպության կողմից «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավունքի խախտման համար իրեն 300.000 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ: Դիմումը ֆինանսական հաշտարարի գրասենյակ է մուտքագրվել 26.09.2018 թվականին (հատոր 1-ին գ.թ. 32-35):

6. Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը 28.09.2018 թվականին գրություն է ուղարկել Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանին՝ պահանջելով ներկայացնել պարզաբանումներ, բացատրություններ և կամ առարկություններ (հատոր 1-ին գ.թ. 37):

7. 02.11.2018 թվականին Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանին ներկայացրել է գրավոր դիրքորոշում (հատոր 1-ին գ.թ. 38):

8. 22.11.2018 թվականին ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի թիվ 15-4011/18 որոշմամբ երկարաձգվել է պահանջի քննության ժամկետը (հատոր 1-ին գ.թ. 70)

9. Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի 03.12.2018 թվականին կայացված թիվ 15-4229/18 որոշման համաձայն՝ բավարարվել է Արամ Բագրատյանի՝ Բանկի դեմ ուղղված 26.09.2018 թվականի թիվ 07-343/18 պահանջը՝ 300.000 ՀՀ դրամ գումարի չափով (հատոր 1-ին գ.թ. 12-21):

10. 20.12.2018 թվականին ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը գրությամբ տեղեկացրել է Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանին ֆինանսական համակարգի հաշտարարի 03.12.2018 թվականի թիվ 15-4229/18 որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու վերաբերյալ (հատոր 1-ին գ.թ. 39):

11. Դատարանի 25.02.2019 թվականի վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքում, ի թիվս այլնի, որպես վերաքննիչ բողոքի իրավական հիմք և հիմնավորում Բանկը վկայակոչել է նաև այն հանգամանքը, որ ֆինանսական համակարգի հաշտարարը Բանկին չի ուղարկել պահանջի քննության ժամկետը երկարաձգելու մասին որոշումը, եթե այդպիսին եղել է, ինչը հանդիսանում է ընթացակարգային պահանջների խախտում, ինչն էլ իր հերթին բավարար իրավական հիմք է հաշտարարի վիճարկվող որոշումը չեղյալ ճանաչելու համար (հատոր 2-րդ գ.թ. 3-9):

12. Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով Բանկի այն փաստարկը, որ վերջինս չի ստացել պահանջի քննության ժամկետը ևս տասնչորսօրյա ժամկետով երկարաձգելու մասին որոշումը, և Հաշտարարի վկայակոչումը՝ Բանկին կայացված որոշման մասին ծանուցելու մասին, մնացել է վիճելի, հետևաբար Հաշտարարը չի ապացուցել այդ մասով ընթացակարգային նորմի խախտում թույլ տված չլինելու հանգամանքը, որպիսի փաստն անտեսվել է Դատարանի կողմից, այդ մասով բողոքաբերի փաստարկները միանգամայն համարել է հիմնավորված և բավարարման ենթակա (հատոր 2-րդ գ.թ. 61-68):

 

4. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի խախտման հետևանքով առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք վերաքննիչ դատարանն իրավասու է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղարկելու վերաբերյալ դիմումում չներառված հիմքը և փաստարկը վերաքննության առարկա դարձնել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու դիմումի քննության ընդհանուր կարգը և պայմանները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են վիճարկել դատական կարգով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումում պետք է նշվեն՝ որոշումը վիճարկելու հիմքերն ու հիմնավորումները, իսկ այդ պահանջը չկատարելու դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը վերադարձվում է:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը կարող է ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից պահանջել այն գործով նյութերը, որով կայացված որոշումը վիճարկվում է դատարանում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը դիմումի քննության ժամանակ պարզում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը:

«Ֆինանսական համակարգի հաշտարարի» մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վիճարկել իրավասու դատարան ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` իրավասու դատարանը չեղյալ է ճանաչում ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը, եթե՝ պահանջը ենթակա չէ քննության ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից, ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացրել նույն օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ, բացահայտվել են ֆինանսական համակարգի հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքներ:

Վերոգրյալ իրավակարգավորումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ գործերի քննության ընթացքում դատարանը իրավասու է միայն պարզել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը և որևէ այլ հանգամանք, որը նախատեսված չէ օրենքի համապատասխան դրույթներով, դատարանը քննության առարկա չի կարող դարձնել:

Մասնավորապես, դատարանը պետք է պարզի միայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված երեք հիմքերից, այն է՝

- արդյո՞ք պահանջը ենթակա է քննության ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից,

- արդյո՞ք ֆինանսական համակարգի հաշտարարը որոշումը կայացրել է նույն օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ,

- արդյո՞ք բացահայտվել են ֆինանսական համակարգի հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքներ:

Նշված հիմքերից որևէ մեկի առկայության ապացուցման պարտականությունը կրում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջ ներկայացրած դիմողը:

Սույն գործով Դատարանը, մերժելով հայցը, արձանագրել է, որ Բանկը չի նշել թե Հաշտարարը ձեռնարկատիրական գործունեության տվյալ բնագավառում ձևավորված և լայնորեն կիրառվող օրենսդրությամբ չնախատեսված վարքագծի որ կանոնն է խախտել: Դատարանն արձանագրել է նաև, որ Հաշտարարը դիմումը քննել է ներկայացված պահանջի սահմաններում, ներկայացված ապացույցների հիման վրա հանգել ճիշտ եզրահանգման և հանգել է այն հետևության, որ հաճախորդի ներկայացրած դիմում-բողոքը «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքին համապատասխան ենթակա է եղել քննության ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից:

Վերաքննիչ դատարանը, բեկանելով դատական ակտը, նշել է, որ կողմերի միջև կնքված վարկային պայմանագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ կողմերը փոխադարձ համաձայնության արդյունքում որոշել են «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը սպառողին տրամադրելու կարգը, պայմանագրի 2.2.2 ենթակետով ուղղակիորեն սահմանելով, որ պարտադիր տեղեկատվության տրամադրումը պարտապանին կատարվում է Բանկի տարածքում: Մինչդեռ գործում առկա չէ որևէ ապացույց, որով կհիմնավորվեր, որ հաճախորդի` Բանկի տարածք այցելելու և պահանջելու դեպքում իրեն սահմանված կարգով չի հանձնվել սահմանված տեղեկատվությունը (հաշվի քաղվածքը), որպիսի պայմաններում Դատարանի կողմից անդրադարձ չի կատարվել և գնահատման չի արժանացվել դիմումատուի փաստարկն այն մասին, որ կողմերն ամրագրել են քաղվածքները Բանկի տարածքում ստանալու իրավակարգավորումը, իսկ հաճախորդը չի իրացրել իր իրավունքը:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանի կողմից անտեսվել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի առկայությունը (Իրավասու դատարանը չեղյալ է ճանաչում ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը, եթե ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացրել սույն օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ), ինչը միանգամայն բավարար է Հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը չեղյալ ճանաչելու մասին դիմումը բավարարելու մասին որոշում կայացնելու համար:

Սույն գործով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջով դատարան ներկայացված դիմումի ուսումնասիրությունից հետևում է, որ որպես ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից թույլ տրված ընթացակարգային խախտում նշվել են հաշտարարի կողմից «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետի, ինչպես նաև նույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջի խախտումները, ըստ որի կազմակերպությունը պարտավոր է քննարկել հաճախորդի բողոք պահանջը, եթե այն ներկայացվել է մեկ տարվա ընթացքում`սկսած այն պահից, երբ հաճախորդն իմացել կամ կարող էր իմանալ իր իրավունքների խախտման մասին:

Որպես ընթացակարգային խախտում` ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից պահանջի քննության ժամկետը 14 օրով երկարաձգելու որոշման մասին ծանուցված չլինելու վերաբերյալ հիմք, դատարան ներկայացված դիմումում չի նշվել, հետևաբար դրա վերաբերյալ հաշտարարի կողմից դիրքորոշում չի ներկայացվել, և Դատարանը տվյալ հիմքի մասով քննություն չի իրականացրել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքում նշվում են` վերաքննիչ բողոքի հիմնավորումները՝ վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումների, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղարկելու դիմումի քննության սահմանները որոշվում և սահմանափակվում են բացառապես դիմումում բերված հիմքերով և հիմնավորումներով, որի շրջանակներում էլ դատարանն իրականացնում է գործի քննությունը: Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով վիճարկվող որոշման հիմքում ընկած նյութերը պահանջելը ևս կոչված է դատարան ներկայացված դիմումի հիմքերի հիմնավորվածությունը պարզելուն: Այդ իսկ պատճառով էլ դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը և դրա քննությունը պետք է սահմանափակվեն բացառապես ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու դիմումում ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակով:

Հաշտարարի կողմից պահանջի քննության ժամկետը երկարաձգելու մասին ծանուցված չլինելու վերաբերյալ հիմքը քննության առարկա է դարձել Վերաքննիչ դատարանում` վերաքննիչ բողոքի հիմքով: Հետևաբար, Հաշտարարի կողմից դատավարական իրավունքի խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքում արտահայտած դիրքորոշումը հիմնավոր է:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի` նյութական իրավունքի խախտման հիմքերին, ապա դրանք քննության առարկա չեն դարձվում, քանի որ այն դուրս է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ ենթաբաժնի 49-րդ և 50-րդ գլուխներով սահմանված` դիմումի քննության ծավալի շրջանակներից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար` գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից առաջին ատյանի դատական ակտին ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Ընդհանուր իրավասության դատարանի որոշմանն օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը»։

 

Վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս և Մամիկոն Դրմեյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը որոշման վերաբերյալ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնվել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ։

Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանել է բացառապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով՝ Վերաքննիչ դատարանին վերագրելով արդարադատության բուն էությունը խաթարող՝ նույն օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի խախտում թույլ տալը, որը պայմանավորված է եղել նրանով, որ Վերաքննիչ դատարանը քննության առարկա է դարձրել վերաքննիչ բողոքում նշված մի այնպիսի հիմք, որը նշված չի եղել Բանկի կողմից ներկայացված դիմումում։

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասը, 338-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, 339-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը, «Ֆինանսական համակարգի հաշտարարի» մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը, նույն օրենքի 17-րդ հոդվածը, նշել է, որ՝

1) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ գործերի քննության ընթացքում դատարանը իրավասու է միայն պարզել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը և որևէ այլ հանգամանք, որը նախատեսված չէ օրենքի համապատասխան դրույթներով, դատարանը քննության առարկա չի կարող դարձնել։ Մասնավորապես, դատարանը պետք է պարզի միայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված երեք հիմքերից որևէ մեկը, այն է՝

- արդյո՞ք պահանջը ենթակա է քննության Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից,

- արդյո՞ք Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշումը կայացրել է նույն օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ,

- արդյո՞ք բացահայտվել են Ֆինանսական համակարգի հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքներ,

և ըստ էության, եզրահանգել է, որ վճռաբեկ բողոքի` նյութական իրավունքի խախտման հիմքերը քննության առարկա չպետք է դարձնեն, քանի որ այն դուրս է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ ենթաբաժնի 49-րդ և 50-րդ գլուխներով սահմանված` դիմումի քննության ծավալի շրջանակներից:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, անհրաժեշտ համարելով սույն գործով կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը, կիրառել է այն։

 

Անդրադառնալով Վճռաբեկ դատարանի այն դիրքորոշմանը, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ գործերի քննության ընթացքում դատարանը իրավասու է միայն պարզել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը և որևէ այլ հանգամանք, որը նախատեսված չէ օրենքի համապատասխան դրույթներով, դատարանը քննության առարկա չի կարող դարձնել։ Մասնավորապես, դատարանը պետք է պարզի միայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված երեք հիմքերից որևէ մեկը, այն է՝

- արդյո՞ք պահանջը ենթակա է քննության Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից,

- արդյո՞ք Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշումը կայացրել է նույն օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ,

- արդյո՞ք բացահայտվել են Ֆինանսական համակարգի հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքներ»,

հայտնում ենք դրա հետ մեր անհամաձայնությունը և շարադրում մեր հատուկ կարծիքն այդ դիրքորոշման վերաբերյալ։

Այսպես՝ ՀՀ սահմանադրական դատարանը, իր 09.10.2012 թվականի թիվ ՍԴՈ-1051 որոշմամբ անդրադառնալով «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի, ինչպես նաև այդ հոդվածի հետ համակարգային առումով փոխկապակցված նույն օրենքի 18-րդ հոդվածի դրույթներին, դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ այն դեպքում, երբ Կազմակերպությունը Հաշտարարի գրասենյակի հետ կնքված գրավոր համաձայնագրով, այսինքնիր ազատ կամահայտնությամբ, հրաժարվում է Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից, օրենքով սահմանված հիմքերով Հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը վիճարկելու սահմանափակ հնարավորություն նախատեսելն իրավաչափ է և սահմանադրականության խնդիր չի հարուցում: Իսկ այն դեպքում, երբ առկա չէ հիշյալ գրավոր համաձայնագիրը, Հաշտարարի որոշումներն իրավասու դատարան վիճարկելու հիմքերի սահմանափակումը` այնքանով, որքանով չի նախատեսում այդ որոշումները դատական կարգով ըստ էության վիճարկելու հնարավորություն, իրավաչափ չէ և հանգեցնում է ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներով սահմանված իրավունքների իրացման արգելափակմանը: Իսկ մարդու և քաղաքացու հիշյալ իրավունքներն ու ազատությունները, ինչպես և սահմանված է ՀՀ Սահմանադրության 42.1-րդ հոդվածով, տարածվում են իրավաբանական անձանց վրա` այնքանով, որքանով այդ իրավունքներն ու ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ: Սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանը կարևոր է համարում շեշտել, որ այդ իրավունքների ու ազատությունների` իրավաբանական անձանց նկատմամբ կիրառելի լինելու իրավակարգավորիչ դերը երաշխավորում է ոչ միայն իրավաբանական անձանց, այլև դրանցում միավորված ֆիզիկական անձանց իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության իրավական հնարավորություն:

Դրանից հետո ՀՀ վճռաբեկ դատարանը, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն ընդդեմ Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի և երրորդ անձ Վարդան Ամիրյանի, ու Վարդան Ամիրյանի ընդդեմ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի և երրորդ անձ Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի թիվ ԵԿԴ/5370/02/14 քաղաքացիական գործով 02.12.2016 թվականին կայացրած որոշմամբ վկայակոչելով ինչպես ՀՀ սահմանադրական դատարանի 09.10.2012 թվականի վերը նշված որոշումը, այնպես էլ 2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասը, 19-րդ հոդվածի 1-ին մասը, 42.1-րդ հոդվածը, 2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը և 74-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 1-ին հոդվածի 1-ին կետը և 2-րդ հոդվածը, «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, 17-րդ հոդվածը, մինչև 09.04.2018 թվականը գործող խմբագրությամբ նույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, արձանագրել է, որ Հաշտարարի որոշումը hաճախորդի կողմից ընդունելու պարագայում դառնում է պարտադիր և Կազմակերպությունն այդ որոշումը կարող է ըստ էության վիճարկել դատական կարգով, եթե նա Հաշտարարի գրասենյակի հետ կնքած գրավոր համաձայնագրով չի հրաժարվել Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից, իսկ այն դեպքում, երբ առկա չէ նման գրավոր համաձայնություն, ապա կազմակերպությունը Հաշտարարի որոշումը կարող է վիճարկել ոչ թե ըստ էության, այլ միայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված սահմանափակ հիմքերով:

ՀՀ սահմանադրական դատարանի ու ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից վերը նշված որոշումները կայացնելուց հետո տվյալ իրավահարաբերությունը կարգավորող օրենսդրության մեջ տեղի է ունեցել ընդամենը երկու փոփոխություն, որից մեկը՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, իսկ մյուսը՝ քաղաքացիական դատավարության օրենսդրությունում։

Այսպես՝ 09.04.2018 թվականին ուժի մեջ է մտել նոր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որը, ի տարբերություն Նախկին օրենսգրքի, պարունակում է 6-րդ ենթաբաժինը՝ վերնագրված Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթները, որն իր մեջ միավորել է 49-րդ գլուխը, ինչպես նաև՝ բովանդակությամբ համասեռ հոդվածներից բաղկացած 50-րդ և 51-րդ գլուխները։ Դրանցից 50-րդ գլուխը վերաբերում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթին։ Նշված գլխում ներառվել է նաև 339-րդ հոդվածը, որի 5-րդ մասը դատարանի վրա պարտականություն է դրել տվյալ դիմումի քննության ժամանակ պարզելու Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը:

Բացի այդ, 09.02.2018 թվականին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է ««Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի 2-րդ հոդվածով որոշել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը «կարող են» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով» բառերով։ Նշված օրենքն ուժի մեջ է մտել 09.04.2018 թվականին։

Վերը նշված օրենսդրական փոփոխությունները մեկնաբանելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից ելնելով՝ կարծում ենք, որ 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած նոր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ընդամենը կարգավորել է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումների գործերով դատավարության իրականացման կարգը՝ դատարաններին կրկին, ինչպես և մինչև այդ օրենսդրական փոփոխությունները գործող կարգն էր, իրավունք վերապահելով Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչել բացառապես «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում։ Նոր ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու ո՛չ նոր հիմք է սահմանել, ո՛չ էլ սահմանվածների քանակն է պակասեցրել։

Իր հերթին «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը, ըստ էության, տվյալ վարույթի կողմերին՝ կազմակերպությանը և հաճախորդին, ովքեր մինչ այդ փոփոխությունը ևս իրավունք ունեին Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով վիճարկելու վերջինիս՝ իրենց համար պարտադիր դարձած որոշումը, ընդամենը վերապահվել է համապատասխան վիճարկումը ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքով սահմանված կարգով իրականացնելու իրավունք։

Նման պայմաններում կարծում ենք, որ ինչպես ՀՀ սահմանադրական դատարանի 09.10.2012 թվականի թիվ ՍԴՈ-1051 որոշմամբ, այնպես էլ դրանից հետո ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ ԵԿԴ/5370/02/14 քաղաքացիական գործով 02.12.2016 թվականի որոշմամբ արտահայտված դիրքորոշումները պահպանում են իրենց ուժը և հավասարապես կիրառելի են նաև այդ փոփոխություններից հետո ծագած իրավահարաբերությունների նկատմամբ, քանի որ այն իրավական նորմերը, որոնց վերաբերյալ հայտնվել են վերը նշված դիրքորոշումները, ո´չ իրենց ուժն են կորցրել, ոչ էլ բովանդակային առումով փոփոխության են ենթարկվել։

Վերը նշվածի հիման վրա գտնում ենք, որ Վճռաբեկ դատարանի վերը նշված դիրքորոշումն այն մասին, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ գործերի քննության ընթացքում դատարանը իրավասու է միայն պարզել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված երեք հիմքերի առկայությունը կամ բացակայությունը և որևէ այլ հանգամանք, որը նախատեսված չէ նույն օրենքի համապատասխան դրույթներով, դատարանը քննության առարկա չի կարող դարձնել», չի բխում ինչպես ՀՀ սահմանադրական դատարանի 09.10.2012 թվականի թիվ ՍԴՈ-1051 որոշմամբ, այնպես էլ դրանից հետո ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ ԵԿԴ/5370/02/14 քաղաքացիական գործով 02.12.2016 թվականի որոշմամբ արտահայտված դիրքորոշումներից։

Դրանից ելնելով՝ գտնում ենք, որ Վճռաբեկ դատարանը նման պայմաններում պարտավոր էր անդրադառնալ սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքում նշված նաև նյութական իրավունքի խախտման հիմքերին, որոնք որոշել է քննության առարկա չդարձնել այն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ ենթաբաժնի 49-րդ և 50-րդ գլուխներով սահմանված՝ դիմումի քննության ծավալի շրջանակներից դուրս լինելու պատճառաբանությամբ։

Նկատի ունենալով այն, որ Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ չի անդրադարձել ներկայացված վճռաբեկ բողոքում նշված նաև նյութական իրավունքի խախտման հիմքերին և Վճռաբեկ դատարանի որոշումը նշում չի պարունակում այդ հիմքերի վերլուծության վերաբերյալ, գտնում ենք, որ նման պայմաններում մենք ևս զրկված ենք այդ հիմքերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու հնարավորությունից՝ դրա վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիք չլինելու պատճառաբանությամբ։

Վերոգրյալի հաշվառմամբ հնարավոր չէ միանշանակ հետևության հանգել Արամ Բագրատյանի` Բանկի դեմ ուղղված 26.09.2018 թվականի թիվ 07-343/18 պահանջը բավարարելու մասին ֆինանսական համակարգի հաշտարարի 03.12.2018 թվականի թիվ 15-4229/18 որոշումը չեղյալ ճանաչելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին, հետևաբար հնարավոր չէ նաև եզրահանգում կատարել և կարծիք արտահայտել Վերաքննիչ դատարանի 14.05.2019 թվականի որոշումը բեկանելու և Դատարանի 25.02.2019 թվականի որոշմանն օրինական ուժ տալու մասին Վճռաբեկ դատարանի որոշման եզրափակիչ մասի առնչությամբ։

 

Դատավոր

Դատավոր

Ռ. հակոբյան

Մ. Դրմեյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հոկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան