Գլխավոր տեղեկություն
Համար
N 1805-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.11.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.11.30-2020.12.13 Պաշտոնական հրապարակման օրը 18.11.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.11.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.11.2020

 

18.11.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 նոյեմբերի 2020 թվականի N 1805-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաuտանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի oպտիմալացման ծրագրերը հաuտատելու մաuին» N 1911-Ն որոշման N 9 հավելվածի` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «I. Գյումրի քաղաք» բաժնի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«8․ Փակել «Գյումրու ուռուցքաբանական դիսպանսեր» պետական փակ բաժնետիրական ընկերության ճառագայթային բաժանմունքը՝ 10 մահճակալ հզորությամբ, իսկ ուռուցքաբանական բաժանմունքի մահճակալների քանակը կրճատել՝ առկա 20 մահճակալից դարձնելով 12 մահճակալ։

Վերակազմակերպել «Գյումրու ուռուցքաբանական դիսպանսեր», «Գյումրու ծննդատուն» և «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» փակ բաժնետիրական ընկերությունները՝ վերջիններս միացնելով «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը: Lրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու և տեղաբաշխելու միջոցով ավելացնել «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը: Վերակազմակերպումից հետո «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը՝ 30 մահճակալ հզորությամբ, ծավալել «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը միացված «Գյումրու ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերության մասնաշենքում, պաթոլոգոանատոմիական ծառայությունը տեղակայել «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը միացված «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» փակ բաժնետիրական ընկերության տարածքում, իսկ ուռուցքաբանական բաժանմունքը՝ 12 մահճակալ հզորությամբ, տեղափոխել «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մասնաշենք։

Ազատել և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնել «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը միացված «Գյումրու ուռուցքաբանական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերության 1940․67 քառ. մետր տարածքով հիվանդանոցի շենքը և 28 քառ. մետր տարածքով գեներատորը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական N 15062020-08-0018)։ Բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնել «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

Ստորև ներկայացված է Գյումրի քաղաքի մահճակալային ֆոնդը՝ ըստ առանձին ծառայությունների և բժշկական կազմակերպությունների`

 

Կազմակերպության անվանումը

Բաժանմունքները

 

Մահճակալների թիվը

Գյումրու բժշկական կենտրոն

թերապևտիկ

50

սրտաբանական

50

Վիրաբուժական (ներառյալ ընդհանուր վիրաբուժական` անոթային, ակնաբուժական քիթ-կոկորդականջաբանական, նեյրովիրաբուժական, ուռոլոգիական, վնասվածքաբանական

100

վերակենդանացման և հետվիրահատական ինտենսիվ բուժման

(8 թերապևտիկ, 6 վիրաբուժական)

մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք

30

ուռուցքաբանական

12

ԸՆԴԱՄԵՆԸ

242

Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց

մանկական սոմատիկ

35

մանկական վիրաբուժական

35

մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք

30

վերակենդանացման և հետվիրահատական ինտենսիվ բուժման

(4 մանկաբարձ- գինեկոլոգիական և 6 մանկական)

ԸՆԴԱՄԵՆԸ

100

Ինֆեկցիոն հիվանդանոց

ինֆեկցիոն

40

Հոգեկան առողջության կենտրոն

հոգեբուժական

65

Ընդամենը` Գյումրի քաղաքում

 

447

 

Աղյուսակում ներկայացված վերակենդանացման մահճակալների թիվը հիվանդանոցի մահճակալների ընդհանուր թվի հաշվարկ կատարելիս հաշվի չի առնվել:»:

2. Հայաuտանի Հանրապետության Շիրակի մարզպետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 8 ամսվա ընթացքում ավարտել սույն որոշմամբ նախատեսված աշխատանքների իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 9 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություն սույն որոշմամբ նախատեսված աշխատանքների իրականացման մասին:

3. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված շենքերի սեփականության իրավունքների փոփոխության արդյունքում հաշվարկվող ավելացված արժեքի հարկը և շահութահարկը վճարվում են տվյալ տարվա «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան