ՈՒՂՂՈՒՄ
ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի հունվարի 15-ի թիվ 40-Ն հրամանի մեջ առկա է իրավատեխնիկական սխալ (վրիպակ): Այն է՝ Հրամանի 2-րդ հավելվածի գլխագրում 2024 թվականի հունվարի 15 ամսաթվի փոխարեն նշված է 2024 թվականի հունվարի 11 ամսաթիվը:
Հաշվի առնելով վերոգրյալը, խնդրում եմ Ձեզ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասը, վերոնշյալ հրամանի 2-րդ հավելվածի գլխագրում 2024 թվականի հունվարի 11 ամսաթիվը փոխարինել 2024 թվականի հունվարի 15 ամսաթվով:
01.02.2024 ՀՀ առողջապահության նախարարություն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 փետրվարի 2024 թվական: