ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏՈ Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունիսի 2019 թվականի N 767-Ա
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 19.07.19 N 984-Ա)
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով՝
1. Ստեղծել քաղաքաշինական ամբողջական լուծումներ պահանջող ծրագրերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը լրաց. 19.07.19 N 984-Ա)
2. Հանձնաժողովի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում հաստատել հանձնաժողովի աշխատակարգը.
2) մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:
(2-րդ փոփ., խմբ. 19.07.19 N 984-Ա)
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
2019 թ. հունիսի 17 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 17-ի N 767-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Է. Աղաջանյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի նախագահ) | |
| Ս. Պապիկյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար | |
| Տ. Խաչատրյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարար | |
| Վ. Ջիլավյան | - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ | |
| Ա. Հարությունյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար | |
| Ա. Ղուլարյան | - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ | |
| Ս. Թովմասյան | - ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար | |
| Հ. Մարության | - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ) | |
| Բ. Բադալյան | - ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանի խորհրդական | |
| Ա. Մեսչյան | - Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ) | |
| Ա. Գինոսյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական |
(հավելվածը խմբ. 19.07.19 N 984-Ա, 12.05.20 N 568-Ա, 27.05.20 N 622-Ա)
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 24.07.2020, N 841-Ա | 25.07.2020, N 767-Ա | |
| 17.06.2020, N 723-Ա | 18.06.2020, N 767-Ա | |
| 03.06.2020, N 660-Ա | 04.06.2020, N 767-Ա | |
| 27.05.2020, N 622-Ա | 28.05.2020, N 767-Ա | |
| 12.05.2020, N 568-Ա | 13.05.2020, N 767-Ա | |
| 19.07.2019, N 984-Ա | 20.07.2019, N 767-Ա |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|