ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հոկտեմբերի 2020 թվականի N 649-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11‑Ի N 138-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված մարզահագուստը (2 տեղ, 30 կգ ընդհանուր քաշով, 3,285.40 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի մարտի 11-ի «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում ֆուտբոլի զարգացմանը» ծրագրի մասին» N 138-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. հոկտեմբերի 16 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|