06.11.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 նոյեմբերի 2020 թվականի N 1779-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1139-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով, 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2 (Աշտարակ-Թալին) ճանապարհահատվածի հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1274-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1139-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) որոշման 2-րդ հավելվածով հաստատված «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր Տրանշ 2 (Աշտարակ-Թալին) ճանապարհահատվածի համար հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի (այսուհետև՝ ծրագիր) «Բովանդակություն» բաժինը «Հավելված Ժ2. ԾԻԿ-ի փորձագետի եզրակացությունը----240» բառերից հետո լրացնել հետևյալ նոր բառերով.
«Հավելված Ի 1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2 (Աշտարակ-Թալին) ճանապարհահատվածի համար հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի լրացում՝ Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի կմ 40+000-կմ 47+400 հատվածում (Կոշ, Շամիրամ համայնքներ) առկա հաղորդակցուղիների տեղափոխման արդյունքում ազդակիր հողերի համար ... 243».
2) ծրագիրը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1-ին կետով՝
«22.1. Ծրագրի շրջանակներում վերակառուցվող Աշտարակ-Թալին կմ 29+600ից մինչև կմ 71+500 ճանապարհահատվածի վրա առկա են հաղորդակցուղիներ` կապի մալուխներ, գազատարեր, էլեկտրական օդային գծեր և ջրամատակարարման խողովակներ, որոնք խոչընդոտում են ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներին, ուստի ենթակա են տեղափոխման: Նախագծային փաստաթղթերի համաձայն տեղափոխվող հաղորդակցուղիները ենթակա են տեղադրման այլ անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի տարածքներում, ինչի արդյունքում տվյալ տարածքները ծրագրի կարիքների համար ճանաչվել են հանրության գերակա շահ: Նշվածով պայմանավորված՝ ղեկավարվելով Ասիական զարգացման բանկի Անվտանգության մեխանիզմների քաղաքականության հայտարարագրի (ԱՄՔՀ 2009) և օրենսդրական ու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի պահանջներով մշակվել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2 (Աշտարակ-Թալին) ճանապարհահատվածի համար հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի լրացում՝ Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի կմ 40+000-ին մինչև կմ 47+400 հատվածում (Կոշ, Շամիրամ համայնքներ) առկա հաղորդակցուղիների տեղափոխման արդյունքում ազդակիր հողերի համար՝ համաձայն Ի1 հավելվածի:».
3) ծրագիրը լրացնել հետևյալ բովանդակությամբ Ի1 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
06.11.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2020 թվականի նոյեմբերի 5-ի N 1779-Ն որոշման |