Գլխավոր տեղեկություն
Համար
N 618-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.10.2020-09.07.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.10.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 2020 թվականի N 618-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՆՈՐ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՇԵՆՔԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 2,400,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչական նոր շենքի կառուցում և հարակից շենքերի վերակառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. հոկտեմբերի 10

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հոկտեմբերի 10-ի N 618-Ա

որոշման

 

«ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՆՈՐ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ»

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

1

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարածքում կառուցել վարչական նոր շենք և բարեկարգել շենքին հարակից տարածքը:

Քանի որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի բազմամարդ պաշտոնեություն և ունի գրասենյակային անհարմար պայմաններ, ծրագրի գլխավոր նպատակն է բարելավել վերջիններիս աշխատանքային պայմանները:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակները

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը (բարեգործները)

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն

4.

Ծրագրի կատարողը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ՀՎՀՀ 04703401:

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ք․ Էջմիածին, Արարատյան 2, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի:

Հոգևոր բնագավառ:

6.

Ծրագրի բյուջեն

2.400.000.000 դրամ:

7.

Բարեգործություն ստացողը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, միաբանություն և պաշտոնեություն:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

10 հոկտեմբեր, 2020 թ. - 31 դեկտեմբեր, 2023 թ.:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարածքում կառուցել վարչական նոր շենք և բարեկարգել շենքին հարակից տարածքը:

1. Հողային աշխատանքներ և քանդման աշխատանքներ - 58.000.000 դրամ:

2. Հիմքերի և պատերի ամրանավորման և բետոնային ու քարային աշխատանքներ -795.000.000 դրամ:

3. Շենքի տանիքային աշխատանքներ - 232.000.000 դրամ:

4. Շենքի ինժեներական ցանցեր և հարդարման աշխատանքներ - 434.000.000 դրամ:

5. Հարդարում, դուռ, պատուհան և վերելակ - 415.000.000 դրամ:

6. Տարածքի բարեկարգում և հարակից կառույցների վերակառուցում - 116.000.000 դրամ:

7. Շենքի կահավորում - 350.000.000 դրամ:

 

Ներմուծվող նյութերի և սարքավորումների արժեքը կազմում է 400.000.00 դրամ:

Աշխատանքների արժեքը կազմում է 2.000.000.000 դրամ:

Ծրագրի իրականացման ժամկետը 10 հոկտեմբեր, 2020 թ. - 31 դեկտեմբեր, 2023 թ.

10.

Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը

Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարածքում վարչական նոր շենքի կառուցում և շենքին հարակից տարածքի բարեկարգում:

Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 2.400.000.000 դրամ:

Ներմուծվող նյութերի և սարքավորումների արժեքը կազմում է 400.000.000 դրամ:

Աշխատանքների արժեքը կազմում է 2.000.000.000 դրամ:

Ծրագրի իրականացման ժամկետը 10 հոկտեմբեր, 2020 թ. - 31 դեկտեմբեր, 2023 թ.

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

նախատեսված չեն

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա-վարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ

չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն

Նախատեսվում է տեխնիկական հսկողություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսական բաժնի հետ, ինչպես նաև բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կողմից: Ծրագրի ավարտից հետո կտրվի ամփոփ տեղեկություն:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան