Basic information
Number
N 1242-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (17.09.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2005.09.07/57(429) Հոդ.1118
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
11.08.2005
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
18.08.2005
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
23.08.2005
Effective date
17.09.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 օգոստոսի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 օգոստոսի 2005 թվականի N 1242-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԿՈՏԱՅՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի  մարզի Կոտայքի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և  համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող  1126  հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 1123 հեկտարը, որից` 51.8  հեկտար վարելահող, 625 հեկտար արոտավայր, 442.2 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում՝ 30 հեկտար վարելահողը, 23 հեկտար այլ հողեր՝ աճուրդով օտարելու համար.

բ) 3 հեկտար վարելահողը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու համար:

2. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համաձայնությունը՝ անտառային ֆոնդի այլ հողերից 15 հեկտարը վերադարձնել Կոտայքի  գյուղական համայնքին՝ դասելով գյուղատնտեսական նշանակության հողերի շարքը, փոխարենը՝ համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ գյուղատնտեսական նշանակության հողերից 15 հեկտար արոտավայր հատկացնել անտառտնտեսությանը:

Հայաստանի Հանրապետության
        վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. օգոստոսի 18
        Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
օգոստոսի 11-ի N 1242-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԿՈՏԱՅՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան