ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 2020 թվականի N 838-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 749-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառմամբ սահմանված աշխատանքների կազմակերպման և իրականացման ու շահառուներին գումարի տրամադրման կարգը հաստատելու մասին» N 749-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝
1) 3-րդ կետը «Լոռու» բառից հետո լրացնել «, Կոտայքի» բառով.
2) 24-րդ կետում «մայիսի 31-ը» բառերը փոխարինել «հունիսի 5-ը» բառերով.
3) 5-րդ կետով սահմանված N 1 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ձև N 1
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառմամբ սահմանված աշխատանքների իրականացման ապահովման համար անհրաժեշտ տվյալների վերաբերյալ
|
Հ/Հ |
Գետի անվանումը |
ՀՀ մարզի անվանումը |
Համայնքի (բնակավայրի) և/կամ «Անտառ-տնտեսություն» մասնաճյուղի անվանումը |
Տնկման ենթակա կտրոնների թիվ, հատ |
Պատասխանատու կազմակերպության անվանումը, |
|
1. |
Կալավան Գետիկ |
Գեղարքունիք |
Ճամբարակի |
5000 |
«Հայանտառ» ՊՈԱԿ |
|
2. |
Չանախչի |
Լոռի |
Դսեղի |
500 | |
|
3. |
Շամլուղ |
Ջիլիզայի |
435000 | ||
|
4. |
Աղստև Չիչխան |
Վանաձորի |
224000 | ||
|
5. |
Տաշիր |
Տաշիրի |
120000 | ||
|
6. |
Ծովինար |
Կոտայք |
Հրազդանի |
9000 | |
|
7. |
Չիչխան |
Շիրակ |
Գյումրու |
10000 | |
|
8. |
Որոտան |
Սյունիք |
Սիսիանի |
40000 | |
|
9. |
Խնձորուտ |
Տավուշ |
Արծվաբերդի |
100000 | |
|
10. |
Վազաշեն Գանձաքար Խաչաղբյուր Սպիտակ ջուր |
Իջևանի |
10000 | ||
|
11. |
Չայղանչի |
Նոյեմբերյանի |
435000 | ||
|
12. |
Սանաղբյուր Սամսոնա Ախսիտար |
Սևքարի |
12000 | ||
|
13. |
Կարճաղբյուր |
Գեղարքունիք |
Մադինա |
299750 |
«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ (համաձայնությամբ) |
|
14. |
Գնիշիկաձոր |
Վայոց ձոր |
Արենի |
299750 |
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ (համաձայնությամբ) |
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
2020 թ. մայիսի 27 Երևան |