Գլխավոր տեղեկություն
Համար
N 677-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.10.2020-10.12.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.10.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հոկտեմբերի 2020 թվականի N 677-Ա

 

«ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 24,400,000 դրամ արժողությամբ «Արցախի Հանրապետությունում պատերազմական գործողություններից տուժած, ինչպես նաև Արցախի Հանրապետության պաշտպանությանը մասնակցող անձանց սոցիալական աջակցության տրամադրում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

    

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. հոկտեմբերի 29

Երևան

    

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հոկտեմբերի 29-ի N 677-Ա

որոշման

   

«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

             

1

Ծրագրի նպատակը

Արցախի Հանրապետությունում 27.09.2020 թ. սկսված պատերազմական գործողություններից տուժած, ինչպես նաև Արցախի Հանրապետության պաշտպանությանը մասնակցող անձանց սոցիալական աջակցության տրամադրում

2

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվել հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով այլ արտոնություններից

3

Բարեգործը

Հովարդ Կարագյոզյան Հիշատակի Ընկերակցություն (ԱՄՆ-Նյու-Յորք, 381 Պարկ Ավենյու Սաութ)

4

Ծրագիրը կատարողը

«Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպություն, իրավաբանական հասցեն` ք. Երևան, Նորքի Այգիներ 180, ՀՎՀՀ-01533153:

5

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ամբողջ տարածք, բնագավառը՝ սոցիալական

6

Ծրագրի բյուջեն

24,400,000 ՀՀ դրամ

7

Բարեգործություն ստացողը

2020 թ.-ի դրությամբ շահառուներ են հանդիսանում Արցախի Հանրապետությունում 27.09.2020 թ. սկսված պատերազմական գործողություններից տուժած, ինչպես նաև Արցախի Հանրապետության պաշտպանությանը մասնակցող անձինք:

8

Ծրագրի իրականացման տևողությունը

Աջակցության նշված ծավալներն ու ծախսերը նախատեսված են մինչև 2020 թ. դեկտեմբերի 31-ը ժամկետի համար

9

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակներում 2020 թ. նախատեսվում է տարբեր միջոցառումներ կազմակերպել՝ ուղղված Արցախի Հանրապետությունում 27.09.2020 թ. սկսված պատերազմական գործողություններից տուժած, ինչպես նաև Արցախի Հանրապետության պաշտպանությանը մասնակցող անձանց սոցիալական կարիքների որոշ չափով բավարարմանը:

Նշված միջոցառումների իրականացման համար 2020 թ. սեպտեմբերից մինչև 2020 թ. դեկտեմբերի 31-ը նախատեսված են ֆինանսական միջոցներ՝ 24,400,000 ՀՀ դրամի չափով, որոնք, ըստ ուղղությունների, բաշխված են հետևյալ ձևով.

Սոցիալական աջակցություն, այդ թվում՝

Դրամական օգնություն

6 100 000

Հագուստի, հիգիենայի պարագաների և այլ իրերի տրամադրում

11 000 000

Սննդի տրամադրում

7 300 000

Ընդամենը

24 400 000

10

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Օգտվելու ենք տարբեր մատակարարող կազմակերպությունների կողմից մատակարարվող ապրանքներից և մատուցվող ծառայություններից`

Կնքվելու են պայմանագրեր հագուստի, հիգիենայի պարագաների և այլ իրերի ձեռքբերման համար

11 000 000

Կնքվելու են պայմանագրեր սննդի ձեռքբերման համար

7 300 000

11

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում։ Կազմակերպական ծախսերը կիրականացվեն «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ-ի կողմից իրականացվող հիմնական տարեկան ծրագրի միջոցների հաշվին:

12

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Բարեգործության ոլորտը համակարգող լիազոր մարմին, բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, հիշյալ շահառուներին օգնության տրամադրումը համակարգող Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական, տեղական ինքնակառավարման մարմիններ:

13

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

«Հովարդ Կարագյոզյան» հիշատակի ընկերակցությանը /ԱՄՆ/ և «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ անդամներին ամսական և տարեկան հաշվետվությունների ներկայացում, ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ՀՀ օրենքով սահմանված հաշվետվությունների/ հաշվարկների ներկայացում, ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ տեղեկությունների հրապարակում զանգվածային լրատվության միջոցներով, ՀՀ կառավարության 16.01.2003 թ. թիվ 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին:

            

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ