Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-312
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.04.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.10.26/67(439) Հոդ.265
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
20.03.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.04.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի մարտի 20-ին

 

«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» օրենքի նախաբանում «գործունեությունը» բառը փոխարինել «գործունեության բնագավառում հասարակական հարաբերությունները,» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) հիդրոօդերևութաբանական գործունեության իրավական հիմքերի սահմանումը.»:

 

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի՝

ա) «հիդրոօդերևութաբանական ծառայություն» սահմանման մեջ «ձեռնարկությունների» բառը փոխարինել «կազմակերպությունների» բառով.

բ) «ազգային հիդրոօդերևութաբանական համակարգ» սահմանումից հանել «պետական, գերատեսչական և այլ» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասից հանել «հիդրոօդերևութաբանության և դրան հարակից ոլորտներում գործող» բառերը:

 

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասի «ա» կետից հանել «, իսկ առանձին դեպքերում՝ լիցենզիաներով նախատեսված հիդրոօդերևութաբանական երևույթների վերաբերյալ» բառերը:

 

Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածի երկրորդ մասից հանել վերջին նախադասությունը:

 

Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածի՝

ա) «բ» կետից հանել «գործադիր և կարգադրիչ» բառերը.

բ) «դ» կետից հանել «, ինչպես նաև պետական հիդրոօդերևութաբանական ծառայության կառուցվածքում չընդգրկվող, բայց հիդրոօդերևութաբանական դիտարկումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների գործունեության համաձայնեցումը» բառերը.

գ) «ե» կետը հանել.

դ) «ժբ» կետից հանել «ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց կատարման պետական վերահսկողությունը» բառերը:

 

Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածի՝

ա) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ պաշտոնական հաղորդումներ տալու իրավունքը».

բ) առաջին, երկրորդ և երրորդ մասերը հանել:

 

Հոդված 9. Օրենքի 19-րդ հոդվածի՝

ա) երրորդ մասի վերջին նախադասությունը հանել.

բ) հինգերորդ մասի «անհրաժեշտություն է և» բառերը փոխարինել «կարիքների համար» բառերով.

գ) վեցերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Դիտարկումների պետական ցանցի օբյեկտների պահպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

 

Հոդված 10. Օրենքի 20-րդ հոդվածի՝

ա) երրորդ մասի «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սահմանափակ օգտագործման» բառերը փոխարինել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածում նշված» բառերով.

բ) չորրորդ մասը հանել:

 

Հոդված 11. Օրենքի 21-րդ հոդվածի վերջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Լիազորված մարմինը պարտավոր է սպառողներին տեղեկացնել տեղեկատվական սպասարկում իրականացնող ծառայությունների, տեղեկատվության ցանկի և տրամադրման ձևերի մասին:»:

 

Հոդված 12. Օրենքի 26-րդ հոդվածի երրորդ մասը հանել:

 

Հոդված 13. Օրենքի 27-րդ հոդվածի «ա» կետը հանել:

 

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
8 ապրիլի 2002 թ.
 ՀՕ-312