Գլխավոր տեղեկություն
Համար
N 667-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2014.12.17/69(1082)
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
28.10.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
28.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.10.2020
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հոկտեմբերի 2020 թվականի N 667-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԹԵՐՄՈՍԻՖՈՆԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 17,840,969 դրամ ընդհանուր արժողությամբ «Թերմոսիֆոնային ջրատաքացուցիչ համակարգերի տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Ֆրիներջի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 07620452) 2020 թվականի սեպտեմբերի 30-ին կնքված N ՀՀ/ԱՖՎ-ԴՏ-01/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Դիտավան համայնքի թվով 61 բնակելի տների համար արևային ոչ ճնշումային թերմոսիֆոնային ջրատաքացուցիչ համակարգերի տեղադրում՝ 17,840,969 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. հոկտեմբերի 28

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հոկտեմբերի 28-ի N 667-Ա

որոշման

 

«ԹԵՐՄՈՍԻՖՈՆԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»

 

ԾՐԱԳԻՐ

1.

Ծրագրի նպատակը

Էներգախնայողությունը ապահովելու նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիտավան համայնքի թվով 61 բնակելի տների սոցիալապես անապահով և հաշմանդամություն ունեցող ընտանիքների համար արևային ոչ ճնշումային թերմոսիֆոնային ջրատաքացուցիչ համակարգերի տեղադրում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հանգանակված միջոցներ

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիտավան համայնք, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 17,840,969 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիտավան համայնքի թվով 61 սոցիալապես անապահով և հաշմանդամություն ունեցող ընտանիքներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել՝ 2020 թվականի նոյեմբերի 3-ից մինչև 2021 թվականի հունվարի 20-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիտավան համայնքի թվով 61 բնակելի տների սոցիալապես անապահով և հաշմանդամություն ունեցող ընտանիքների համար արևային ոչ ճնշումային թերմոսիֆոնային ջրատաքացուցիչ համակարգերի տեղադրում։ Ծրագրերը նախատեսվում է իրականացնել՝ 2020 թվականի նոյեմբերի 3‑ից մինչև 2021 թվականի հունվարի 20-ը։ Արժեքը՝ 17,840,969 դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Արևային ոչ ճնշումային թերմոսիֆոնային ջրատաքացուցիչ համակարգերի տեղադրում ՝ 17,840,969 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ