Գլխավոր տեղեկություն
Համար
N 182-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.04.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 ապրիլի 2020 թվականի N 182-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 68-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղական համայնքների զարգացում» ծրագրի մասին» N 68-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Հայկական բարեգործական ընդհանուր միություն» հիմնադրամի (Հայաստան) հետ (ՀՎՀՀ՝ 02636688) 2020 թվականի մարտի 5-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ոչ բնակելի տարածքի վարձակալություն՝ 17,226,008 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Մագնոն» ԲԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 05501766) և ՀՀ Լոռու մարզի Վահագնու համայնքապետարանի հետ (ՀՎՀՀ՝ 06910489) 2020 թվականի մարտի 2-ին կնքված N Զ-01/2020 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է խաղահրապարակի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 1,985,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01551651) կնքված թիվ 19223028 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի ապրիլի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետ և բջջային ծառայությունների մատուցում՝ 6,750,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01551651) կնքված թիվ 20624683 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի ապրիլի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետ և բջջային ծառայությունների մատուցում՝ 472,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01551651) կնքված թիվ 19638751 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի ապրիլի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետ և բջջային ծառայությունների մատուցում՝ 198,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

(1-ին կետը փոփ. 28.10.20 N 669-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

  

2020 թ. ապրիլի 1

Երևան