Գլխավոր տեղեկություն
Համար
N 1650-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.10.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.10.2020

 

07.10.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հոկտեմբերի 2020 թվականի N 1650-Ա

 

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին հավելվածի 57-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը «ՉԵԽ ԱՎՏՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2020 թվականի սեպտեմբերի 14-ին կնքված N ՀՀ ԿԱ Ո ՀԲՄԱՊՁԲ-2020-ԱՎՏՈ ծածկագրով պայմանագրում կատարել փոփոխություն՝ պայմանագրի N 1 հավելվածում նախատեսված ոստիկանական մեքենաների մատակարարման ժամկետները սահմանելով՝

1) 10 հատ տրանսպորտային միջոց՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը.

2) 140 հատ տրանսպորտային միջոց՝ մինչև 2021 թվականի մարտի 31-ը ներառյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան