Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հոկտեմբերի 2020 թվականի N 665-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N Մ-1435-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի դեկտեմբերի 25-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի հին թատրոնի շենքի և հարակից վերակառուցման, վերանորոգման և բարեկարգման» ծրագրի մասին» N Մ‑1435‑Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Ջի Էս Սի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02258906) 2020 թվականի սեպտեմբերի 18-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հսկողական տեսաձայնագրող տեսախցիկների մատակարարում՝ 144, 000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Արեգ» ԱԿ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05007719) 2020 թվականի սեպտեմբերի 22-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական գործիքների մատակարարում՝ 147,916.67 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Պրոֆ Ալ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01831375) 2020 թվականի սեպտեմբերի 24-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ծաղկամանի ձեռքբերում՝ 297,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Քլինլայն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01847941) 2020 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մաքրման ծառայությունների մատուցում՝ 1,760,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2020 թ. հոկտեմբերի 28 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|