26.10.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 2020 թվականի N 1723-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 342-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԷՍԿՈ-ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 342-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 1-ին տողի «Քանակը» սյունակի «8000» թիվը փոխարինել «13000» թվով, իսկ «Արժեքը» սյունակի «30 400 000» թիվը՝ «49 400 000» թվով.
2) 2-րդ տողի «Քանակը» սյունակի «4000» թիվը փոխարինել «14000» թվով, իսկ «Արժեքը» սյունակի «17 280 000» թիվը՝ «60 480 000» թվով.
3) 5-րդ տողի «Քանակը» սյունակի «5000» թիվը փոխարինել «8000» թվով, իսկ «Արժեքը» սյունակի «7 167 050» թիվը՝ «11 667 050» թվով.
4) 13-րդ տողի «Քանակը» սյունակի «1000» թիվը փոխարինել «1500» թվով, իսկ «Արժեքը» սյունակի «1 955 000» թիվը՝ «2 932 500» թվով.
5) 14-րդ տողի «Քանակը» սյունակի «1000» թիվը փոխարինել «3000» թվով, իսկ «Արժեքը» սյունակի «6 050 000» թիվը՝ «18 050 000» թվով.
6) հավելվածը 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15-20-րդ կետերով՝
«15. |
2930909509 |
Դիմեթիլ սուլֆօքսիդ |
Անգույն հիդրոսկոպիկ հեղուկ, բնորոշ հոտով |
կգ |
2000 |
Հնդկաստան, Չինաստան, Եվրոպա |
3 360 000 |
16. |
2841610000 |
Կալիումի պերմանգանատ |
Մուգ մանուշակագույն մանրաբյուրեղ մետաղական փայլով |
կգ |
2000 |
Հնդկաստան, Չինաստան, Եվրոպա |
4 800 000 |
17. |
2930909509 |
Իխթամոլ |
Մածուցիկ սևաշագանակագույն հեղուկ |
կգ |
300 |
Հնդկաստան, Չինաստան, Եվրոպա |
2 520 000 |
18. |
2935909009 |
Սուլֆացետամիդի նատրիումական աղ /Ալբուցիդ/ |
Սպիտակ կամ դեղնասպիտակավուն բյուրեղական փոշի |
կգ |
3000 |
Հնդկաստան, Չինաստան, Եվրոպա |
45 000 000 |
19. |
2925290000 |
Քլորհեքսիդին բիգլյուկոնատ |
Թափանցիկ հեղուկ |
կգ |
3000 |
Հնդկաստան, Չինաստան, Եվրոպա |
21 600 000 |
20. |
2925199500 |
Քլորհեքսիդին դիացետատ |
Սպիտակ միկրոբյուրեղային փոշի |
կգ |
200 |
Հնդկաստան, Չինաստան, Եվրոպա |
4 800 000». |
7) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «390 985 539» թիվը փոխարինել «552 743 039» թվով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|