ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի փետրվարի 6-ին
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի`
ա) 12-րդ հոդվածի երկրորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ և 13-րդ կետերով.
«12) հանդես է գալիս տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ.
13) օրենքով սահմանված կարգով նշանակում է տեղական հանրաքվե:».
բ) 25-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 61-րդ կետով.
«61) համայնքի ավագանուն առաջարկություն է ներկայացնում տեղական հանրաքվե նշանակելու մասին.»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|