Գլխավոր տեղեկություն
Համար
N 726-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.11.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 նոյեմբերի 2020 թվականի N 726-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950‑Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Արտկոն» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 00403814) հետ 2020 թվականի հոկտեմբերի 27-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Սևանի կենտրոնի կառուցման աշխատանքների իրականացում՝ 22,300,950 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Բեսթ Պրոջեքթ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00891838) 2020 թվականի նոյեմբերի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Բերդի կենտրոնի համար սեղանների ձեռքբերում՝ 1,155,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Բեսթ Պրոջեքթ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00891838) 2020 թվականի նոյեմբերի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Գավառի կենտրոնի համար սեղանների ձեռքբերում՝ 1,155,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Էյչ վի էյ սի Սերվիս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 04230785) և «Արտկոն» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 00403814) հետ 2020 թվականի նոյեմբերի 2-ին կնքված եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Գավառի կենտրոնի ջեռուցման, հովացման և օդափոխության աշխատանքների իրականացում՝ 1,412,145 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի և աջակցման ծառայությունների մատուցում՝ 42,365 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. նոյեմբերի 30

Երևան