Գլխավոր տեղեկություն
Համար
N 1711-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.11.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.10.19-2020.11.01 Պաշտոնական հրապարակման օրը 23.10.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.10.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.11.2020

 

23.10.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հոկտեմբերի 2020 թվականի N 1711-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 276-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը սահմանելու մասին» N 276-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) նախաբանում «2-րդ հոդվածի» բառերը փոխարինել «3-րդ հոդվածի 3-րդ մասի և «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 11-րդ մասի» բառերով.

2) հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

մարտի 27-ի N 276-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

1. ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ

 

1) նախաբժշկական օգնություն`

ա. մանկաբարձական

բ. բուժքույրական

2) բժշկական ընդհանուր պրակտիկա

3) մանկաբուժական ընդհանուր պրակտիկա

4) մանկաբարձագինեկոլոգիական ընդհանուր պրակտիկա

5) ընտանեկան բժշկություն

6) ընտանեկան ստոմատոլոգիական

7) ընդհանուր թերապևտիկ

8) մանկաբուժական

9) մանկաբարձական

10) գինեկոլոգիական

11) ընդհանուր վիրաբուժական

12) անեսթեզիոլոգիական

13) վերակենդանացման

14) նյարդաբանական

15) հոգեբուժական

16) շտապ և անհետաձգելի բժշկական օգնության

17) մաշկաբանական

18) վեներաբանական

19) ախտաբանաանատոմիական

20) դատաբժշկական փորձաքննություն

21) դատահոգեբուժական փորձաքննություն

22) լաբորատոր-ախտորոշիչ`

ա. կլինիկական

բ. կենսաքիմիական (բիոքիմիական)

գ. բջջաբանական

դ. շճաբանական (սերոլոգիական)

ե. հյուսվածքաբանական

զ. գենետիկական

է. մանրէաբանական

ը. վիրուսաբանական

թ. թունաբանական

ժ. մակաբուծաբանական

ժա. իմունաբանական

ժբ. սնկաբանական

ժգ. նմուշառում

ժդ. շարժական նմուշառում

23) ճառագայթային ախտորոշիչ`

ա. ռենտգենաբանական

բ. ֆլյուորոգրաֆիկ

գ. համակարգչային տոմոգրաֆիկ

դ. միջուկամագնիսային-ռեզոնանսային

ե. մամոգրաֆիկ

զ. ռադիոնուկլիդային

է. ուլտրաձայնային

ը. պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիկ

թ. դենսիտոմետրիա

ժ. շարժական ռենտգենաբանական

ժա. շարժական ֆլյուորոգրաֆիկ

ժբ. շարժական մամոգրաֆիկ

ժգ. շարժական ուլտրաձայնային

24) ֆիզիոթերապևտիկ`

ա. բարոթերապևտիկ

բ. էլեկտրաբուժում

գ. լուսաբուժում

25) վերականգնողական`

ա. բալնեոլոգիական

բ. ցեխաբուժություն

գ. շարժաթերապևտիկ

դ. ռեֆլեքսաթերապևտիկ

ե. մանուալ թերապևտիկ

զ. բուժական մերսում

26) ֆունկցիոնալ ախտորոշիչ

27) շարժական ֆունկցիոնալ ախտորոշիչ

28) ներզննական (էնդոսկոպիական)

29) համաճարակաբանական

30) ստոմատոլոգիական ընդհանուր պրակտիկա

31) անձավաբուժական

32) հալոթերապևտիկ

33) սոմնոլոգիա

34) ինտերվենցիոն առիթմոլոգիական

35) ուռուցքաբանական`

ա. քիմիոթերապիա

բ. ճառագայթային թերապիա` արտաքին, ներքին

գ. վիրաբուժական

36) ալերգոլոգիական

37) անընկալունաբանական (իմունականխարգելիչ)

38) թոքաբանական

39) սրտաբանական

40) ինտերվենցիոն սրտաբանական

41) աղեստամոքսաբանական

42) երիկամաբանական

43) ռևմատոլոգիական

44) արյունաբանական

45) ներզատաբանական

46) տուբերկուլյոզային

47) վարակիչ հիվանդությունների

48) նեոնատոլոգիական

49) պերինատոլոգիական

50) ներզատագինեկոլոգիական

51) նյարդավիրաբուժական

52) քիթ-կոկորդ-ականջաբանական

53) ակնաբանական

54) շարժական ակնաբանական

55) կրծքային վիրաբուժական

56) սրտային վիրաբուժական

57) անոթային վիրաբուժական

58) որովայնային վիրաբուժական

59) ուրոլոգիական

60) պրոկտոլոգիական

61) վնասվածքաբանական

62) օրթոպեդիական

63) պլաստիկ վերակառուցողական և էսթետիկ վիրաբուժական

64) մանկական վիրաբուժական

65) միկրովիրաբուժական

66) դիմածնոտային վիրաբուժական

67) ներզննական վիրաբուժական

68) նորածնային վիրաբուժական

69) անոթանեյրովիրաբուժական

70) ներզատավիրաբուժական

71) այրվածքաբանական

72) փոխներարկումային (տրանսֆուզիոլոգիական, պերֆուզոլոգիական)

73) թունաբանական

74) հոգեթերապևտիկ

75) թմրաբանական

76) սեռաախտաբանական (սեքսապաթոլոգիական)

77) կոսմետոլոգիական

78) բժշկական գենետիկական

79) հերիատրիական

80) սպորտային բժշկական

81) ավիացիոն բժշկական

82) թերապևտիկ ստոմատոլոգիական

83) վիրաբուժական ստոմատոլոգիական

84) օրթոպեդիկ ստոմատոլոգիական

85) օրթոդոնտիկ ստոմատոլոգիական

86) շարժական ստոմատոլոգիական

87) ատամնատեխնիկական`

ա. անշարժ կառույցների հետ կապված աշխատանքների իրականացում

բ. շարժական կառույցների հետ կապված աշխատանքների իրականացում

գ. ձուլելու հետ կապված աշխատանքների իրականացում (ձուլարան)

88) դիետաբանական (դիետոլոգիական)

89) վերարտադրողաբանական (ռեպրոդուկտոլոգիական)

90) հեմոդիալիզային

91) կլինիկական դեղորայքային

92) կլինիկական դեղաբանական

93) հոմեոպաթիկ

94) բժշկական-օպտիկական

95) պալիատիվ

96) շարժական պալիատիվ

97) խորհրդատվական

2. Երեխաների բուժօգնության ոլորտում` գինեկոլոգիական, անեսթեզիոլոգիական, վերակենդանացման, նյարդաբանական, վերականգնողական, ուռուցքաբանական, թոքաբանական, սրտաբանական, աղեստամոքսաբանական, երիկամաբանական, ներզատաբանական, վարակիչ հիվանդությունների, նյարդավիրաբուժական, քիթ-կոկորդականջաբանական, ակնաբանական, շարժական ակնաբանական, վնասվածքաբանական, օրթոպեդիական, թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, ստոմատոլոգիական ընդհանուր պրակտիկա, շարժական ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման տեսակների անվանումներին ավելացվում է «մանկական» բառը:

3. Հոգեբուժական օգնության և սպասարկման տեսակների ցանկն ու կառուցվածքը սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 1686-Ն որոշմամբ:

4. Բժշկական օգնության և սպասարկման լաբորատոր-ախտորոշիչ` «նմուշառում» և «շարժական նմուշառում» տեսակներով կարող են լիցենզավորվել միայն բժշկական օգնության և սպասարկման լաբորատոր-ախտորոշիչ որևէ այլ տեսակի լիցենզիայի առկայության դեպքում:

5. Բժշկական օգնության և սպասարկման «խորհրդատվական» տեսակով կարող են լիցենզավորվել միայն հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող լիցենզավորված անձինք:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի նոյեմբերի 20-ին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հոկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան