Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հոկտեմբերի 2020 թվականի N 652-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի «Քաղաքացիական ծառայողի փորձաշրջանի հետ կապված առանձնահատկությունները սահմանելու մասին» N 441-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) 9-րդ կետում «միայն մեկ» բառերը փոխարինել «առավելագույնը տասը» բառերով.
2) 2-րդ կետը «համապատասխան» բառից հետո լրացնել «, բացառությամբ 2.1-ին կետով սահմանված դեպքի» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով՝
«2.1. Մրցույթի արդյունքում քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոն զբաղեցնող անձի համար փորձաշրջան չի սահմանվում, եթե քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձը մինչև նշանակումն Օրենքով սահմանված ժամկետից ոչ պակաս ժամկետով և անընդմեջ ժամկետային աշխատանքային պայմանագրով քաղաքացիական ծառայության պաշտոն է զբաղեցրել, և եթե քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի վերջին կիսամյակի կատարողականի գնահատման արդյունքները ցածր չեն կառավարության որոշմամբ սահմանված ցուցանիշից, կամ վերջին կիսամյակի հաշվետվությունը դրական է գնահատված:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին կետով՝
«13.1. Սույն հավելվածի 11-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված ծրագիրը հաստատում է փորձաշրջան անցնող քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2020 թ. հոկտեմբերի 20 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հոկտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|