ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի դեկտեմբերի 4-ին
«ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության տարածքից բռնադատվածներին` իրենց նախկին բնակության վայրերում, իսկ այլ հանրապետություններից բռնադատվածներին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բնակավայրերում, բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում, սեփականության իրավունքով տրամադրվում է սահմանված չափի հողատարածք բնակարանային անհատական շինարարության համար` այդ նպատակի համար նրանց հատկացնելով արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ:
Բնակարանային պայմանների բարելավման կարիքավորության չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|