Գլխավոր տեղեկություն
Համար
N 395-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
15.07.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
15.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հուլիսի 2020 թվականի N 395-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅՈՐԴՅԱՑ ՏՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 113,162,390 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայորդյաց տների տնտեսական պայմանների բարելավում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

3. Սույն որոշման դրույթները տարածվում են 2020 թվականի հունվարի 1-ից ծագած (ծագող) իրավահարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. հուլիսի 15

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հուլիսի 15-ի N 395-Ա

որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅՈՐԴՅԱՑ ՏՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

1

Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հայորդյաց Տների (1. Արաբկիր, 2. Մալաթիա, 3. Նոր Նորք, 4. Էջմիածին, 5. Աշտարակ, 6. Գյումրի, 7. Վանաձոր) սաների ուսումնակրթական պայմանները, որտեղ նրանք կրթվում և դաստիարակվում են ազգային եկեղեցական ոգով:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակները

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը (բարեգործները)

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն

4.

Ծրագրի կատարողը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ՀՎՀՀ 04703401:

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

1. ՀՀ, ք. Երևան, Հ. Ներսիսյան 14, 2. ՀՀ, ք. Երևան, Սեբաստիա 37, 3. ՀՀ, ք. Երևան, Նոր Նորքի 7-րդ զանգված 4. ՀՀ, ք. Էջմիածին, Իսի Լե Մուլինո 5. ՀՀ, ք. Աշտարակ, Սիսակյան, 6. ՀՀ, ք. Գյումրի, Օզանյան 1, 7. ՀՀ, ք. Վանաձոր, Մաշտոցի 116:
Բնագավառ` հոգևոր:

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի բյուջեն 113.162.390 դրամ:
2020 թ. 56.581.195 դրամ
2021 թ. 56.581.195 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին և հավատացյալ ժողովուրդը:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր, 2021 թ:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայորդյաց տների էլեկտրաէներգիայի և գազի մատակարարում, գազի տեխնիկական սպասարկում և հեռախոսակապ:
Արաբկիր Հ/Տ, Մալաթիա Հ/Տ, Նոր Նորքի Հ/Տ, Էջմիածնի Հ/Տ, Աշտարակի Հ/Տ, Գյումրի Հ/Տ, Վանաձոր Հ/Տ

Էլեկտրաէներգիայի մատակարարում - 42.000.000 դրամ:
Գազի մատակարարում - 66.000.000 դրամ:
Գազի տեխնիկական սպասարկում - 2.462.390 դրամ:
Հեռախոսակապ - 2.700.000 դրամ:
Ընդհանուր - 113.162.390 դրամ:
Ծրագրի իրականացման տևողությունը 01 հունվար,
2020 թ. - 31 դեկտեմբեր, 2021 թ:

10.

Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները,
նախատեսվող գինը

Նախատեսվում է ծրագրի իրականացման ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Արաբկիրի Հայորդյաց Տուն
- նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում 6.000.000 դրամ: 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ01520882), 01.08.2013 թ. կնքված N ԿՊ0054 պայմանագրի հիման վրա:
- նախատեսվում է գազի մատակարարում 12.000.000 դրամ ` 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ.: (ՀՎՀՀ 00046317) հետ 01.01.2016թ. կնքված N 01301160947 պայմանագրի հիման վրա:
- նախատեսվում է գազի տեխնիկական սպասարկում 272.402 դրամ՝ 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ00930884) 01.10.2017 թ. կնքված N 07641 պայմանագրի հիման վրա:
- հեռախոսակապի տրամադրում, պայմանագիր N 112756191 (ՀՎՀՀ 02500052), 600.000 դրամ արժեքով:

Մալաթիայի Հայորդյաց Տուն
- նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում 4.000.000 դրամ: 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ., (ՀՎՀՀ 01520882) 01.08.2013 թ. կնքված N ԿՊ0054 պայմանագրի և N 5111244 բաժանորդային քարտի հիման վրա:
- նախատեսվում է գազի մատակարարում 4.000.000 դրամ: 1 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ.: (ՀՎՀՀ 00046317) կնքված N 01601160947/2 պայմանագրի հիման վրա:
- նախատեսվում է գազի տեխնիկական սպասարկում 296.948 դրամ (ՀՎՀՀ00930884), 01.10.2017 թ. կնքված N 07646 պայմանագրի հիման վրա:
- հեռախոսակապի տրամադրում, պայմանագիր N 112756191 (ՀՎՀՀ 02500052), 500.000 դրամ արժեքով:

Նոր Նորքի Հայորդյաց տուն
- նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում 9.000.000 դրամ: 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 01520882), 01.08.2013 թ. կնքված N ԿՊ0054 պայմանագրի հիման վրա:
- նախատեսվում է գազի մատակարարում 8.000.000 դրամ ` 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 00046317), կնքված N 0170116. 01.01.2016 թ. պայմանագրի հիման վրա:
- նախատեսվում է գազի տեխնիկական սպասարկում 572.636 դրամ` (ՀՎՀՀ 00930884), 01.10.2017 թ. կնքված N 07641 պայմանագրի հիման վրա:
- հեռախոսակապի տրամադրում, պայմանագիր N 112756191 (ՀՎՀՀ 02500052), 500.000 դրամ արժեքով:

Էջմիածնի Հայորդյաց տուն
- նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում 10.000.000 դրամ: 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 01520882), 01.08.2013 թ. կնքված N ԿՊ0054 պայմանագրի հիման վրա:
- նախատեսվում է գազի մատակարարում 12.000.000 ՀՀ դրամ: 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ.: (ՀՎՀՀ 00046317), կնքված 10.11.2015թ. N 08311157161 պայմանագրի հիման վրա:
- նախատեսվում է գազի տեխնիկական սպասարկում 592.552 դրամ 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 00930884) 01.10.2017 թ. կնքված N 07640 պայմանագրի հիման վրա:
- հեռախոսակապի տրամադրում պայմանագիր N 114521344` կնքված 05.10.2009 թ. (ՀՎՀՀ 02500052), 500.000 դրամ արժեքով:

Աշտարակի Հայորդյաց տուն
- նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում 4.000.000 դրամ: 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 01520882) 19.05.2008 թ. կնքված N 20029 պայմանագրի հիման վրա:
- նախատեսվում է գազի մատակարարում 10.000.000 դրամ: 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ.: (ՀՎՀՀ 00046317), կնքված 10.11.2015 թ. N 021111410157 պայմանագրի հիման վրա:
- նախատեսվում է գազի տեխնիկական սպասարկում 122.138 դրամ: 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 00930884) հետ 01.10.2017թ. կնքված N Կ.15-0269 պայմանագրի հիման վրա:
- հեռախոսակապի տրամադրում պայմանագիր N 442 (ՀՎՀՀ 02500052), 200.000 դրամ արժեքով:

Գյումրու Հայորդյաց Տուն
- նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարաում 5.000.000 դրամ: 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 01520882) 23.02.2015 թ. կնքված N 120656 պայմանագրի հիման վրա:
- նախատեսվում է գազի մատակարարում 12.000.000 դրամ: 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 00046317), կնքված 10.11.2015 թ. N 021111410157 պայմանագրի հիման վրա:
- նախատեսվում է գազի տեխնիկական սպասարկում 265.946 դրամ: 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 00930884), 01.10.2017 թ. կնքված N 07644 պայմանագրի հիման վրա:

Վանաձորի Հայորդյաց Տուն
- նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում 4.000.000 դրամ: 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 01520882), 11.12.2008 թ. կնքված N 003519 պայմանագրի և 0362625 բաժանորդային քարտի հիման վրա:
- նախատեսվում է գազի մատակարարում 8.000.000 դրամ: 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ.: (ՀՎՀՀ 00046317), կնքված 01.04.2014 թ. N 021111410157 պայմանագրի հիման վրա:
- նախատեսվում է գազի տեխնիկական սպասարկում 339.768 դրամ: 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 00930884), 01.10.2017 թ. կնքված N 07645 պայմանագրի հիման վրա:
- հեռախոսակապի տրամադրում, պայմանագիր N 112957612` (ՀՎՀՀ 02500052),
400.000 դրամ արժեքով:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Այլ ծախսեր նախատեսված չեն

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ

չկա

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն

Նախատեսվում է տեխնիկական հսկողություն Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

(հավելվածը խմբ. 30.09.20 N 594-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան