Գլխավոր տեղեկություն
Համար
N 285-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.10.2020-26.12.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
26.05.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
26.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մայիսի 2020 թվականի N 285-Ա

 

«ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Մեղրի համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող՝ 24,364,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մեղրի համայնքի մանկապարտեզում արևային էներգիայի և ջրատաքացուցիչ համակարգի տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Մեղրի համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 09701918) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01574905) 2020 թվականի մարտի 5-ին կնքված թիվ 140120 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ապրանքների մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 24,014,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Մեղրի համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2020 թ. մայիսի 26

Երևան

 

 

 Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

մայիսի 26-ի N 285-Ա որոշման

 

«ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»

 

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է՝ Մեղրի համայնքի մանկապարտեզի շենքի տանիքում տեղադրել արևային էներգիայի համակարգ և ջրատաքացուցիչ՝ մանկապարտեզը ապահովելով այլընտրանքային և վերականգնվող էներգիայի աղբյուրով։ Ծրագիրը թույլ կտա թեթևացնել համայնքային բյուջեի ֆինանսական բեռը՝ ուղղված մանկապարտեզի էլեկտրաէներգիայի ձեռքբերմանը։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատուն, Բաբայան 23/4, 0037, Երևան, Հայաստան

4.

Ծրագիրը կատարողը

«Մեղրի համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Մեղրի, Ադելյան 5, ՀՎՀՀ․ 09701918

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Մեղրի, բնագավառը․ Սոցիալական ուղղվածության

6.

Ծրագրի բյուջեն

24.364.000 ՀՀ դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Մեղրի համայնք

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

25.04.2020 – 31.10.2020

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Մեղրի համայնքի մանկապարտեզի շենքի տանիքում արևային էներգիայի համակարգի նախագծման և տեղադրման աշխատանքներ՝ մանկապարտեզի շենքը էլեկտրաէներգիայով և տաք ջրով ապահովելու նպատակով։

Ծրագրի շրջանակներում ձեռք բերվող արևային էներգիայի համակարգի և ջրատաքացուցիչի, ինչպես նաև դրանց տեղադրման աշխատանքների արժեքը կազմում է 24,014,000,00 ՀՀ դրամ: Ֆինանսական աուդիտի ծախս՝ 350.000 ՀՀ դրամ:

Արևային էներգիայի համակարգի ձեռքբերման և տեղադրման աշխատանքների իրականացումը նախատեսվում է 2020 թ ապրիլ-հոկտեմբեր ամիսներին։

Ստացման ժամկետները 2020 թ ապրիլ-հոկտեմբեր ամիսներ։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Արևային էներգիայի համակարգի ձեռքբերում և տեղադրում

 Մոնոկրիստալ ՖՎ 390Վտ արևային վահանակներ – 144 հատ – 15,443,999 դրամ

● Fronius Eco 27.0 -3-S WLAN/LAN կերպափոխիչ – 1 հատ – 1,601,667 դրամ

● Fronius Eco 27.0 -3-S light կերպափոխիչ – 1 հատ – 1,551,667 դրամ

● Կոնստրուկտիվ հենակներ – 144 հատ – 2,520,000 դրամ

● Էլեկտրական մոնտաժի պարագաներ, փոփոխական և հաստատուն հոսանքի մալուխներ, հարակից նյութեր – 1,905,304 դրամ

● Բեռնափոխադրում, տեղադրում, գործուղում, վերամբարձ աշտարակ (անհրաժեշտության դեպքում), այլ – 646,113 դրամ

ԸՆԴԱՄԵՆԸ – 23,670,000 դրամ

 

Արևային էներգիայով ջրատաքացուցիչի ձեռքբերում և տեղադրում

● Արևային ջրատաքացուցիչ, TZ58/1800-30, SR-501 – 1 հատ – 262,500 դրամ

● տաքացնող լար – 8 հատ – 10,667 դրամ

● խողովակ ppr 20մմ, ձևավոր մասեր – 32 հատ – 20,000 դրամ

● մեկուսացում – 8 հատ – 12,333 դրամ

● մետաղական կոնստրուկցիա – 3 հատ – 3375 դրամ

● պտուտակ 7մմ – 20 հատ – 333 դրամ

● քար բալգարկի – 1 հատ – 333 դրամ

● ներկ – 1 հատ – 833 դրամ

● էլեկտրիկա – 1 հատ – 4208 դրամ

● փոխադրում – 1 հատ – 5417 դրամ

● մոնտաժ – 1 հատ – 25000 դրամ

ԸՆԴԱՄԵՆԸ – 345,000 դրամ

 

Ֆինանսական աուդիտ

● Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան կողմից տրամադրված դրամաշնորհային միջոցների ֆինանսական աուդիտ – 350,000 դրամ (առանց ԱԱՀ)

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ֆինանսական աուդիտի ծախս՝ 350.000 ՀՀ դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Մեղրի համայնքի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքների (սեյսմիկ կայունության ապահովում, ստորգետնյա ջրերի հեռացում, շենքի հիմքի և պատերի ամրացում, տանիքի վերանորոգում, ընդհանուր վերանորոգման աշխատանքներ) իրականացում` Մեղրիի համայնքապետարանի, Սյունիքի մարզպետարանի հետ համագործակցությամբ, ՀՀ սուբվենցիայի ծրագրերի շրջանակներում տրամադրված ֆինանսական աջակցությամբ։

Մանկապարտեզի շենքի վերանորոգումն իրականացվում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ և հիմնադրամի կողմից տրամադրված նվիրատվությամբ։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

● ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը վերահսկելու է տրամադրված դրամաշնորհային միջոցները՝ հաշվետվությունների, ֆինանսական աուդիտի միջոցով, ինչպես նաև մոնիտորինգային այցով։

● ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը՝ հաշվետվությունների տեսքով։

● Մեղրիի համայնքապետարանը։

(հավելվածը փոփ. 28.07.20 N 443-Ա, 30.09.20 N 576-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան