Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-240
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.11.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.11.26/36(168) Հոդ.876
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
23.10.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.11.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի հոկտեմբերի 23-ին

 

«ՈՌՈԳՈՒՄ» ԵՎ «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Ոռոգում» և «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների` 2001 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ունեցած սոցիալական ապահովագրության վճարների գծով չվճարված (չգանձված) հաշվարկային պարտքերը հետաձգել մինչև 2006 թվականը` նախատեսելով դրանց մարումը 2006-2009 թվականներին, ըստ տարիների, հավասար չափերով:

 

ՀՈԴՎԱԾ 2. «Ոռոգում» և «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերություններին ազատել օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ սոցիալական ապահովագրության վճարների գծով հաշվարկված և չվճարված (չգանձված) տույժերից ու տուգանքներից:

 

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
15 նոյեմբերի 2001 թ.
ՀՕ-240