Գլխավոր տեղեկություն
Համար
N 568-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.2020-12.12.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
30.09.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
30.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 սեպտեմբերի 2020 թվականի N 568-Ա

 

«ԴԱՍԱՎԱՆԴԻ՜Ր, ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՎԵՐՋ ԹՎԱՅԻՆ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆԸ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Դասավանդի՜ր, Հայաստան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 77,077,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Վերջ թվային մեկուսացմանը» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Դասավանդի՜ր, Հայաստան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02645043)՝ «Սմարթ Զոն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02826479) 2020 թվականի օգոստոսի 11-ին կնքված N Ա11/08/2020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Lenovo M10 մոդելի 1,100 պլանշետի ձեռքբերում՝ 77,077,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Դասավանդի՜ր, Հայաստան» կրթական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. սեպտեմբերի 30

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

սեպտեմբերի 30-ի N 568-Ա որոշման

 

«ՎԵՐՋ ԹՎԱՅԻՆ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆԸ»

 ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագիրը միտված է Հայաստանի և Արցախի ոլորտային նախարարությունների կողմից ամենակարիքավոր համայնքներ ճանաչված աշակերտների շրջանում թվային միջոցների և ինտերնետ հասանելիության բացակայության պատճառով կրթական անհավասարության հաղթահարմանը՝ համահունչ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջնահերթություններին։

Ծրագրի անհրաժեշտությունը՝
Հայաստանում եւ Արցախում COVID-19-ի տարածմամբ և առցանց ուսուցման մեկնարկմամբ, առաջ եկավ և էլ ավելի սրվեց աշակերտների շրջանում արդեն իսկ առկա կրթական անհավասարության խնդիրը։ Համայնքներում բնակվող հարյուրավոր աշակերտներ բախվեցին կրթության հասանելիության դժվարությունների՝ համապատասխան թվային միջոցների սղության կամ իսպառ բացակայության պատճառով։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ծրագրի բարեգործական որակման նպատակն է օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

 3.

Բարեգործը

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամ՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հանգանակված միջոցներ

4.

Ծրագիրը կատարողը

Ծրագիրն իրականացնում է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը, որի տվյալներն են`
▪ ՀՎՀՀ՝ 02645043
▪ Հասցեն` Ամիրյան 18/3, բն.12
▪ Հաշվարկային հաշիվ` 1570023320370100
▪ Բանկ՝ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն
Բնագավառը՝ կրթություն

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 77,077,000 (յոթանասունյոթ միլիոն յոթանասունյոթ հազար) դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` 900 պլանշետ և Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարություն՝ 200 պլանշետ: Սարքավորումների վերջնական սպառող են հանդիսանալու առավել կարիքավոր ճանաչված դպրոցները, որոնց հետ հիմնադրամը կնքելու է առանձին պայմանագրեր։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագրի սկիզբը՝ 25.09.2020 թ․, ավարտը՝ 10.10.2020 թ.:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

 Ծրագիրը նախատեսում է 1,100 (մեկ հազար հարյուր) Lenovo M10 մոդելի պլանշետի ձեռքբերում և Հայաստանի ու Արցախի ամենակարիքավոր համայնքների 1,100 աշակերտի կրթության հասանելիությամբ ապահովում։
 Աշխատանքները ակնկալվում են ավարտել մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը։ Ծրագրի իրականացման ընդհանուր գինը կազմում է 77,077,000 (յոթանասունյոթ միլիոն յոթանասունյոթ հազար) դրամ, մեկ Lenovo M10 մոդելի պլանշետի արժեքն է 70,070.00 (յոթանասուն հազար յոթանասուն) ՀՀ դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

 Ծրագրի իրականացման համար ձեռք է բերվում Lenovo M10 մոդելի թվով 1,100 (մեկ հազար հարյուր) պլանշետ, մեկ Lenovo M10 մոդելի պլանշետի արժեքն է 70,070.00 (յոթանասուն հազար յոթանասուն) դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագրի շրջանակներում նախատեսված է համագործակցել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարությունների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից: Ինչպես նաև ծրագրի ավարտից հետո Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովին կտրվի ծրագրի կատարման վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն համաձայն ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշման:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.12.2020, N 796-Ա 12.12.2020, N 568-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան