Գլխավոր տեղեկություն
Համար
N 1902-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.11.30-2020.12.13 Պաշտոնական հրապարակման օրը 01.12.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.11.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.12.2020

01.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 նոյեմբերի 2020 թվականի N 1902-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳԱՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը, 23-րդ հոդվածի 3-րդ մասը, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետը, 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի NN 2 և 3 աղյուսակներում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

2. Անհետաձգելի համարել Մ-9, Մ-1-Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահմանի կմ1+300-կմ3+600 (Թալինի բնակավայր) և Հ8, Երևան-Արտաշատ-Այգեվան կմ 33+500 կմ 42+600 (Արարատ բնակավայր) ճանապարհատվածների վրա առկա՝ սույն որոշման 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում նշված ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի վերակառուցման աշխատանքների գնման կարիքը։

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին՝

1) Հ8, Երևան-Արտաշատ-Այգեվան կմ 33+500 կմ 42+600 (Արարատ բնակավայր) ճանապարհահատվածի վրա գտնվող ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի վերակառուցման աշխատանքները ձեռք բերել «Վահագն և Սամվել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից՝ մեկ անձից գնման ընթացակարգով.

2) Մ-9, Մ-1-Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահմանի կմ1+300-կմ3+600 (Թալինի բնակավայր) ճանապարհահատվածի վրա գտնվող ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի վերակառուցման աշխատանքները ձեռք բերել «Էն Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից՝ մեկ անձից գնման ընթացակարգով.

3) Մ-9, Մ-1-Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահմանի կմ1+300-կմ3+600 (Թալինի բնակավայր) և Հ8, Երևան-Արտաշատ-Այգեվան կմ 33+500 կմ 42+600 (Արարատ բնակավայր) ճանապարհահատվածների վրա գտնվող ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի վերակառուցման աշխատանքների նկատմամբ որակի տեխնիկական հսկողության ծառայությունները ձեռք բերել «Էգիս Ինթերնեյշնլ» ընկերությանից, մեկ անձից գնման ընթացակարգով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Էգիս Ինթերնեյշնլ» ընկերության միջև 03.07.2020 թ. «ՏԿԵՆ-ՄԱԾՁԲ-2020/1ՏՀ» ծածկագրով կնքված պայմանագրով սահմանված ֆինանսական միջոցների շրջանակում:

4. Սույն որոշման N 7 հավելվածում նշված «Ջրամատակարարման խողովակաշարերի հետ կապված աշխատանքներ» գնման առարկաների ձեռքբերումն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի, բացառությամբ նույն ենթակետի «զ» պարբերության պահանջի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

5. Սույն որոշման 3-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված «Տեխնիկական հսկողության ծառայություններ» գնման առարկաների ձեռքբերումն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

նոյեմբերի 26-ի N 1902-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

նոյեմբերի 26-ի N 1902-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

նոյեմբերի 26-ի N 1902-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2020 թվականի

նոյեմբերի 26-ի N 1902-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2020 թվականի

նոյեմբերի 26-ի N 1902-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2020 թվականի

նոյեմբերի 26-ի N 1902-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2020 թվականի

նոյեմբերի 26-ի N 1902-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 դեկտեմբերի 2020 թվական: