Գլխավոր տեղեկություն
Համար
N 610-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.10.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 2020 թվականի N 610-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման ծրագիրը՝

1) վիրաբուժական և բժշկական պարագաներ՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին անհատույց հանձնելու նպատակով՝ տեղ, 115 կգ ընդհանուր քաշով, 2,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 479 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն.

2) 200 հատ ինֆրակարմիր ջերմաչափ՝ 100 հատ-Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, 100 հատ-Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությանը անհատույց հանձնելու նպատակով և անզգայացման սարքի 2 պահեստամաս «Նիկոլայ Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին անհատույց հանձնելու նպատակով՝ 32 կգ, 7,454 դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 271 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն

3) բժշկական պարագաներ՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Լեռնային Ղարաբաղի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ին անհատույց հանձնելու նպատակով՝ 14 տեղ, 2,224 կգ ընդհանուր քաշով, 22,255 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 470 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն

2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

                   

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2020 թ. հոկտեմբերի 10

Երևան

  

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան