Գլխավոր տեղեկություն
Համար
N 1083-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.09.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.09.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2020

 

24.09.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 սեպտեմբերի 2020 թվականի N 1083-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1658-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1000-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ և 37-րդ հոդվածներով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հուլիսի 25-ի N 1000-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի ղեկավարին՝ գույքագրել խմբի կողմից կատարված աշխատանքների ընթացքը և դրա վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև խմբի գործունեության շրջանակներում կազմված նյութերը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում տրամադրել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 20-ի N 1658-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի ղեկավարին:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1658-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝

1) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

2) որոշումը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր՝ 3-րդ կետով`

«3. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել.

1) մինչև 2020 թվականի հոկտեմբերի 15-ը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հուլիսի 25-ի N 1000-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեության շրջանակում մշակված՝ աղետի գոտու բնակավայրերում տեղադրված ոչ հիմնական շինությունների վերաբերյալ հավաքագրված տվյալների ամփոփման մեթոդաբանության լրամշակված տարբերակը.

2) մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը՝ սույն որոշման 1-ին կետի համաձայն մշակված առաջարկությունների իրագործմանն ուղղված միջոցառումների ժամանակացույցը:»:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հուլիսի 25-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1000-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

24.09.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թվականի

սեպտեմբերի 24-ի N 1083-Ա

որոշման

 

 

«Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թվականի

դեկտեմբերի 20-ի N 1658-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ա. Ղուլարյան   - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
(աշխատանքային խմբի ղեկավար)
Դ. Սողոմոնյան   - Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ
Վ. Գրիգորյան   - ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ
Գ. Մարկոսյան   - ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ
Ա. Երիցյան   - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության վարչական վերահսկողության վարչության պետ
Ն. Մկրտչյան   - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ»
ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Մ. Տիգրանյան   - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի կառուցվածքների սեյսմակայունության վարչության հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի շենքերի և շինությունների սեյսմակայունության բաժնի պետ
Վ. Սաֆարյան   - ՀՀ արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն»
ՊՈԱԿ-ի շինարարատեխնիկական և անշարժ գույքի գնահատման փորձաքննությունների բաժնի պետ
Մ. Չապանյան   - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության գլխավոր մասնագետ
Ա. Դավայան   - ՀՀ Արագածոտնի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ
Ա. Մարգարյան   - ՀՀ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ
Լ. Հախինյան   - ՀՀ Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի պետ
Ա. Գյուլազյան   - Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար (համաձայնությամբ)
Ս. Աբովյան   - Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)
Մ. Դավթյան   - Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի համայնքի անշարժ գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)
Տ. Արզումանյան   - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և
կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ
Մ. Գրիգորյան   - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության խորհրդական
Լ. Բարսեղյան   - Գյումրու ավագանու անդամ (համաձայնությամբ)
Ս. Թովմասյան   - ՀՀ ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան,
ճարտարապետության դոկտոր, դոցենտ (համաձայնությամբ)
Վ. Թումասյան   - «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Գ. Գրիգորյան   - «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)
Գ. Քոթանջյան   - «Ո՞վ, եթե ոչ մենք, ոչ դուք» քաղաքացիական նախաձեռնության անդամ (համաձայնությամբ)»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան