Գլխավոր տեղեկություն
Համար
N 1638-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (06.10.2020-26.10.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.10.19-2020.11.01 Պաշտոնական հրապարակման օրը 05.10.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.10.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.10.2020

 

05.10.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հոկտեմբերի 2020 թվականի N 1638-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1586-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ ՀՕԳՈՒՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշումը և «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության գործողության ավարտը Հայաստանի Հանրապետության պաշտպանության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունների կողմից «հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքները, ինչպես նաև «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ նշված նախարարությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացված՝ սույն որոշմանը հղում պարունակող դիմումում նշված լինելու դեպքում նաև այլ անձանց կողմից նույն մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքները բացթողումից հետո հատկացնել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը կամ այլ պետական իրավասու մարմնի՝ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության պահանջները պահպանելով։

(1-ին կետը լրաց. 06.10.20 N 1648-Ն)

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից «հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ներկայացված մաքսային հայտարարագրերը համարվում են նաև «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացված դիմում, իսկ դիմումը ներկայացնելու ամսաթիվ է համարվում «հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ապրանքների բացթողման օրը։

(2-րդ կետը լրաց. 06.10.20 N 1648-Ն)

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ իրականացնել սույն որոշմանը համապատասխան բաց թողնված ապրանքների հաշվառում, և դրա արդյունքները սույն որոշման 1-ին կետում նշված ժամկետի ավարտից հետո 10 օրվա ընթացքում ներկայացնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ։

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ իրականացնել սույն որոշմանը համապատասխան նախարարությանը հատկացված և նախարարության կողմից տնօրինված ապրանքների հաշվառում, և դրա արդյունքները սույն որոշման 1-ին կետում նշված ժամկետի ավարտից հետո 10 օրվա ընթացքում ներկայացնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ։

(4-րդ կետը լրաց. 06.10.20 N 1648-Ն)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հոկտեմբերի 2020 թվական: