ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի դեկտեմբերի 14-ին
«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժը» և «ժթ» ենթակետերով`«ժը) բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպումը.
ժթ) ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեությունը.»:
Հոդված 2.
Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով`«9. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 7 հոդվածի «ժէ» ենթակետով նախատեսված գործունեություն իրականացնող վճարողների վրա: Այդ վճարողներն իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին են ներկայացնում ելակետային տվյալի մասին հայտարարություն` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած ձևով:»:
Հոդված 3.
Օրենքի 13-րդ հոդվածում`ա) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`
«Սույն օրենքի 7 հոդվածի «ժէ» ենթակետով նախատեսված գործունեության իրականացման դեպքում վճարողները ելակետային տվյալի մասին հայտարարությունը ներկայացնում են իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին յուրաքանչյուր ամսվա համար` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ:».
բ) 3-5-րդ կետերում «25» թիվը փոխարինել «15» թվով.
գ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետ`
«6. Սույն օրենքի 28 հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկությունները, յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, վճարողները ներկայացնում են մինչև հաջորդ ամսվա 15-ը ներառյալ:»:
Հոդված 4.
Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետում «25» թիվը փոխարինել «15» թվով:
Հոդված 5.
Օրենքի 20-րդ հոդվածում «, «գ» » տառակապակցությունը փոխարինել «(բացառությամբ Երևան քաղաքում առևտրի իրականացման վայրերից դուրս գտնվող` 7 քառակուսի մետր, այլ վայրերում առևտրի իրականացման վայրերից դուրս գտնվող` 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող կրպակների միջոցով իրականացվող առևտրական գործունեության, և բնակելի տարածքից անմիջական վաճառքի)» բառերով:
Հոդված 6.
Օրենքի 25-րդ հոդվածում`ա) 2-րդ կետի «առևտրական գործունեությունից ստացված հասույթի նկատմամբ» բառերը փոխարինել «առևտրական գործունեություն իրականացնելու համար» բառերով.
բ) ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետը:
Հոդված 7.
Օրենքի 28-րդ հոդվածում`ա) վերնագիրը «տրամադրումը» բառից հետո լրացնել «և տեղեկությունների ներկայացումը» բառերով.
բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մաս`
«Վճարողները հարկային տեսչության մարմիններ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված տեղեկություններ` առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնողների վերաբերյալ:»:
Հոդված 8.
Օրենքի 34-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 34. Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարների չափը
Հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի (գործակիցների) արտադրյալի 2000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:»:
Հոդված 9.
Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`«1. Հաստատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալ է համարվում հանրային սննդի գործունեության իրականացման վայրի զբաղեցրած սպասարկման սրահի մակերեսը` քառակուսի մետրերով:»:
Հոդված 10.
Օրենքի 36-րդ հոդվածում`- «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«բ) բար-վարիետեների, բեմական ցուցադրումներ ունեցող հանրային սննդի այլ վայրերի (օբյեկտների), ինչպես նաև գիշերային ժամերին (2400-ից մինչև 600-ը) աշխատող բարերի համար լրացուցիչ` 2.0.»,
- «դ» ենթակետում «1.2» թիվը փոխարինել «1.5» թվով,
- ավելացնել հետևյալ բովանդակությամբ «ե» և «զ» ենթակետեր`
«ե) հանրային սննդի գործունեության իրականացման վայրի (օբյեկտի) զբաղեցրած սպասարկման սրահի (սրահների) մակերեսը 50 քառակուսի մետրը չգերազանցելու դեպքում` լրացուցիչ` 0.75,
զ) Սյունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերում գտնվող հանրային սննդի գործունեության իրականացման վայրերի (օբյեկտների) համար լրացուցիչ` 0.7.»:
Հոդված 11.
Օրենքը 4-րդ գլխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 41-րդ գլխով`
«ԳԼՈՒԽ 41. ԲԱՂՆԻՔՆԵՐԻ ԵՎ ՑՆՑՈՒՂԱՐԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 361. Բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարների հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները
Սույն օրենքի իմաստով` բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպում հասկացությունն իր մեջ ներառում է մասնավորապես ցնցուղարանների, սաունաների, բաղնիքների և շոգեբաղնիքների կազմակերպումը:
Հոդված 362. Բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարներ վճարողները
Վճարողներ են համարվում բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձինք` վճարովի ծառայությունների մատուցման մասով:
Հոդված 363. Բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարների չափը
Հաստատագրված վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա համար` ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի արտադրյալի 2000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:
Հոդված 364. Բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալը
Հաստատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալ է համարվում բաղնիքների և ցնցուղարանների գործունեության կազմակերպման շենք-շինությունների ընդհանուր մակերեսը` քառակուսի մետրերով:
Հոդված 365. Բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցը
Հաստատագրված վճարի հաշվարկման համար ուղղիչ գործակիցներն են`
ա) սաունաների և (կամ) շոգեբաղնիքների համար` 1.
բ) սաունաներում և (կամ) շոգեբաղնիքներում չընդգրկված բաղնիքների և (կամ) ցնցուղարանների համար` 0.5:»:
Հոդված 12.
Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին կետից հանել «սահմանված կարգով լիցենզավորման ենթակա» բառերը:
Հոդված 13.
Օրենքի 39-րդ հոդվածում`ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալի և համապատասխան ուղղիչ գործակցի (գործակիցների) արտադրյալի 2000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:».
բ) 2-րդ կետում «տվյալներ» և «տվյալները» բառերը փոխարինել համապատասխանաբար` «տվյալ» և «տվյալը» բառերով:
Հոդված 14.
Օրենքի 40-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 40. Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը
Ավտոտրանսպորտային գործունեության միջոցի հետ կապված հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում`
- թեթև մարդատար ավտոմեքենաներով ուղևորներ փոխադրելու նպատակով գործունեություն իրականացնելու համար` 1.0,
- բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն իրականացնելու համար` ավտոմեքենայի բեռնատարողությունը` արտահայտված տոննաներով,
- ավտոբուսներով գործունեություն իրականացնելու համար` նստատեղերի քանակը:»:
Հոդված 15.
Օրենքը 9-րդ գլխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 91-րդ գլխով`
«ԳԼՈՒԽ 91. ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱԼՑՄԱՆ (ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 591. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման կայան (կետ) հասկացությունը
Սույն օրենքի իմաստով գազալցման կայան (կետ) է համարվում ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) համար հարմարեցված սարքավորումների ամբողջությունը:
Հոդված 592. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճար վճարողները
Վճարողներ են համարվում գազալցման կայանների (կետերի) միջոցով ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողները:
Հոդված 593. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճարի չափը
Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի արտադրյալի 500,000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:
Հոդված 594. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը
Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում գազալցման կայանում (կետում) տեղակայված գազալցման (գազալիցքավորման) խողովակների քանակը:
Հոդված 595. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները
Գազալցման կայանի (կետի) գտնվելու վայրի հետ կապված հաստատագրված վճարի հաշվարկման համար ուղղիչ գործակիցներն են`
- Երևան քաղաքի վարչական սահմանում և դրանից դուրս` ուղիղ գծով 25 կիլոմետր հեռավորության վրա գտնվող գազալցման կայանի (կետի) համար` 1.0,
- այլ վայրերում գտնվող գազալցման կայանի (կետի) համար` 0.8:»:
Հոդված 16.
Օրենքի 85-րդ հոդվածի «բ» ենթակետը «ավտոմատների» բառից առաջ լրացնել «տեղադրված (առկա)» բառերով:
Հոդված 17.
Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը «(վերսկսելը)» բառից հետո լրացնել «, ինչպես նաև վիճակախաղ կազմակերպողների համար» բառերը:
Հոդված 18.
Օրենքը 94-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 941-րդ հոդվածով`
«Հոդված 941. Պատասխանատվությունը տեղեկություններ չտրամադրելու համար
Վճարողի կողմից օրենքի 28 հոդվածի համաձայն ներկայացվող տեղեկություններում առևտրի իրականացման վայրում յուրաքանչյուր առևտրական գործունեություն իրականացնողի վերաբերյալ տեղեկություն չներառելու կամ կեղծ տեղեկություն ներառելու դեպքում վճարողը վճարում է տուգանք` 100.000 դրամի չափով:»:
Հոդված 19.
Օրենքի 98-րդ հոդվածը «7 հոդվածի» բառերից հետո լրացնել « «գ», «դ», » ենթակետերի թվարկմամբ, իսկ «և «ժզ»» բառերը փոխարինել «, «ժզ», «ժը» և «ժթ»» ենթակետերի թվարկմամբ:
Հոդված 20.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից հետո` քսան օրվա ընթացքում, օրենքի 7-րդ հոդվածի «ա», «գ», «դ», «ժդ», «ժը», «ժթ» ենթակետերով նախատեսված գործունեություն իրականացնող վճարողները պարտավոր են իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին ներկայացնել հայտարարություն` ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|