Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հոկտեմբերի 2020 թվականի N 671-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 222-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի ապրիլի 19-ի «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Լույս հայի աչքերին (իններորդ փուլ)» ծրագրի մասին» N 222-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 3-րդ կետը «ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից:» բառերից հետո լրացնել «Որպես ծրագրի բարեգործ հանդես է գալիս նաև «BirthLink» բարեգործական կազմակերպությունը:» բառերով:
2. Սահմանել, որ «BirthLink» բարեգործական կազմակերպության կողմից «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի հասցեով ստացված բեռը (շնչառական խոնավացուցիչներ, 1 տեղ, 15 կգ ընդհանուր քաշով, 2,000 Մեծ Բրիտանիայի ֆունտ ստերլինգին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և ապահովագրական ծախսերը կազմել են 127,032 դրամ Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2020 թ. հոկտեմբերի 29 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.11.2020, N 714-Ա | 01.12.2020, N 671-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|