Գլխավոր տեղեկություն
Համար
N 1052-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.09.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.09.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.09.2020

 

15.09.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 սեպտեմբերի 2020 թվականի N 1052-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. 2020 թվականի հոկտեմբերի 9-ին Երևանում կայանալիք՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

15.09.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թ.

սեպտեմբերի 15-ի N 1052-Ա

որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Մ. Գրիգորյան ՀՀ փոխվարչապետ (միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար)
Շ. Քոչարյան ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Վ. Սիմոնյան ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Վ. Տերտերյան ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ա. Ավանեսյան ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Մ. Փաշայան ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Հ. Թաշչյան ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Վ. Հակոբյան ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու
Տ. Ռևազյան ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
Կ. Գասպարյան ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ
Է. Հարությունյան ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ
Ս. Ամիրյան ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ
Հ. Քեշիշյան ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ
Գ. Այվազյան ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ
Ս. Սարգսյան ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետի տեղակալ
Լ. Մինասյան ՀՀ արտաքին գործերի նախարարության արարողակարգի ծառայության պետ
Դ. Գևորգյան ՀՀ փոխվարչապետի արարողակարգի պատասխանատու

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան