Գլխավոր տեղեկություն
Համար
N 1653-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.10.05-2020.10.18 Պաշտոնական հրապարակման օրը 08.10.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.10.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.10.2020

 

08.10.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հոկտեմբերի 2020 թվականի N 1653-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն և N 1923-Ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1) նախաբանից հանել «1-ին մասը» բառերը.

2) 4.7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն կետում նշված նախապայմանը չի գործում սույն որոշման N 1 հավելվածի 19.1-ին կետով նախատեսված դեպքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին կատարվող փոխանցումների դեպքում:».

3) 5.2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն կետում նշված սահմանափակումը չի տարածվում նաև սույն որոշման N 1 հավելվածի 19.1-ին կետով նախատեսված դեպքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին կատարվող փոխանցումների վրա:».

4) N 1 հավելվածում՝

ա․ 4-րդ կետի 2-րդ ենթակետի վերջին նախադասությունը «պայմանով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հավելվածի 19.1-ին կետով նախատեսված դեպքի» բառերով,

բ․ 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ ենթակետով.

«9) սոցիալական փաթեթի շահառուի սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքը չի դադարեցվում, և սոցիալական փաթեթի գումարները սույն որոշմամբ սահմանված կարգով շարունակվում են փոխանցվել սոցիալական փաթեթի շահառուին՝

ա. զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, վարժական հավաքների, զինվորական վարժանքների, զորավարժությունների մասնակցելու կամ զորահավաքային զինվորական ծառայության զորակոչվելու ժամանակահատվածում,

բ. որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում:»,

գ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19.1-ին և 19.2-րդ կետերով.

«19.1. Սոցիալական փաթեթի շրջանակներում հատկացվող գումարները շահառուի հայեցողությամբ կարող են փոխանցվել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ համաձայն սույն հավելվածի 19.2-րդ կետով նախատեսված կարգի:

19.2. Սոցիալական փաթեթի հաշվում առկա ազատ դրամական միջոցները «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու նպատակով շահառուն բանկ է ներկայացնում վճարման հանձնարարագիր։ Բանկը պարտավոր է հանձնարարագրում նշված օրը (այդպիսի օր նշված չլինելու դեպքում` հանձնարարագիրը ներկայացնելու ամսաթվին) հանձնարարագրով նշված գումարի չափով փոխանցում իրականացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Բանկը մերժում է վճարման հանձնարարագրի կատարումը, եթե սոցիալական փաթեթի հաշվին առկա միջոցները ծանրաբեռնված են սոցփաթեթի շրջանակներում մատուցված ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու պարտավորությամբ։»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես։

3. Սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի «բ» պարբերության գործողությունը տարածվում է նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հոկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան