ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 2020 թվականի N 1332-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԲԱԱՄ ՎԵՆՏՉՐ ԿԱՊԻՏԱԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԲԱԱՄ ՎԵՆՏՉՐ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի, ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. օգոստոսի 14 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1332-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐի, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐի, հումքի ԵՎ (կամ) նյութերի
NN |
ԱՏԳ ԱԱ-ի |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման |
Արժեքը (դրամ) |
1. |
5603129000 |
Սպունբոնդ պոլիպրոպիլեն, 50 գրամ խտությամբ |
Նախատեսված է արտաքին շերտի համար |
կգ |
36 000 |
Չինաստան |
16 318 952 |
2. |
5601229000 |
Բամբակենման կտոր, 45 գրամ |
Նախատեսված է մաշկը չգրգռելու և |
կգ |
24 000 |
Չինաստան |
21 188 160 |
3․ |
5603119000 |
Սպունբոնդ պոլիպրոպիլեն, 25 գրամ խտությամբ |
Նախատեսված է ներքին շերտի համար |
կգ |
24 000 |
Չինաստան |
12 211 200 |
4․ |
3926909709 |
Կրկնակի |
Նախատեսված է քթի վրա ամրանալու և ամբողջովին փակվելու |
կգ |
12 000 |
Չինաստան |
21 657 600 |
5․ |
5604100000 |
Հարթ առաձգական պարան / ժապավեն |
Նախատեսված է ականջին հարմարեցնելու |
կգ |
24 000 |
Չինաստան |
20 736 000 |
6․ |
5603119000 |
Մելթբլոուն 90% |
Նախատեսված է բակտերիաներից |
կգ |
24 000 |
Չինաստան |
28 800 000 |
7․ |
5603119000 |
Մելթբլոուն 99% |
Նախատեսված է բակտերիաներից |
կգ |
24 000 |
Չինաստան |
98 956 800 |
8. |
3926909709 |
Առաձգական պարանի համար նախատեսված արգելակիչ |
Առաձգական պարանի համար նախատեսված արգելակիչ, այն թույլ է տալիս դիմակը ձգել, կամ թուլացնել (արձակել) |
կգ |
5400 |
Չինաստան |
22 662 000 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
242 530 712 |
(հավելվածը լրաց., փոփ. 01.10.20 N 1617-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ծ. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.07.2021, N 1153-Ա | 16.07.2021, N 1332-Ա | |
15.04.2021, N 594-Ա | 17.04.2021, N 1332-Ա | |
30.12.2020, N 2210-Ա | 31.12.2020, N 1332-Ա | |
01.10.2020, N 1617-Ա | 02.10.2020, N 1332-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|