26.10.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 2020 թվականի N 1720-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 405-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, հետազոտման և փորձաքննության ուղեգրման կարգերը, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները և դրանց գործունեության կարգը, փորձաքննության եզրակացությունների ձևերը, բժշկական հետազոտությունների և բժշկական հաստատությունների ցանկերը, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 405-Ն որոշման N 1 հավելվածում՝
1) 96-րդ կետը «հիման վրա» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 97.1-ին կետում սահմանված դեպքում» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 97.1-ին կետով՝
«97.1. Ռազմական դրության ժամանակ ԿՌԲՀ-ի կողմից զինծառայողների և (կամ) մարտական գործողություններին կամավոր հիմունքներով մասնակցող քաղաքացիների վերաբերյալ համապատասխան պատճառական կապի որոշումը կարող է ընդունվել առանց սույն կարգի 97-րդ կետում նախատեսված տեղեկանքների առկայության՝ զինծառայողի և (կամ) մարտական գործողություններին կամավոր հիմունքներով մասնակցող քաղաքացու հիվանդության, վնասվածքի կամ խեղման դեպքի հանգամանքների և սույն կարգի 94-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված պայմանների բացակայության վերաբերյալ քրեական վարույթ իրականացնող մարմնի կողմից տրված գրության հիման վրա: Սույն կետով նախատեսված կարգով համապատասխան պատճառական կապի վերաբերյալ որոշում կայացնելուց հետո քրեական վարույթ իրականացնող մարմնի կողմից սույն կարգի 94-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված պայմանների առկայության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ներկայացվելու դեպքում ԿՌԲՀ-ի կողմից տրված պատճառական կապի որոշումը վերանայվում է՝ սույն կարգի 91-րդ կետով սահմանված կարգով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հոկտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|