Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 սեպտեմբերի, 2020 թվական N 279-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի օգոստոսի 19-ի N 2031-Ա, N 2034-Ա, N 2048-Ա, N 2053-Ա, N 2059-Ա, N 2066-Ա, N 2074-Ա, N 2085-Ա, N 2086-Ա, N 2089-Ա, N 2093-Ա, 2020 թվականի օգոստոսի 21-ի 2117-Ա, 2020 թվականի սեպտեմբերի 3-ի N 2154-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի սեպտեմբերի 2-7-ն իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) «Այքոմ Սթայլ» ՍՊԸ՝ ք․ Երևան, Հյուսիսային պողոտա 18․
2) «Մարգարիտա Քոչարյան» Ա/Ձ՝ ք․ Երևան, Կասյան 8/3․
3) «Քինգ Մանչ» ՍՊԸ՝ ք․ Երևան, Կասյան 12/30․
4) «Մարատ Կարապետյան» Ա/Ձ՝ ք. Գյումրի, Մայակովսկի 68․
5) «Ալեքսանդրապոլ բիզնես կենտրոն» ՍՊԸ՝ ք. Գյումրի, Մայակովսկի 40․
6) «Սաֆարյան Կարեն» Ա/Ձ՝ ք․ Մասիս, Երևանյան 52/10-2․
7) «Սիրանուշ Ավդալյան» Ա/Ձ՝ ք․ Արտաշատ Սիսակյան 16․
8) «Զոհրաբ Ավոյան» Ա/Ձ՝ ք․ Աշտարակ, Էմին Հակոբյան 20.
9) «Կարմեն Ստեփանյան» Ա/Ձ՝ գ․ Պռոշյան, Չաուշի փողոց 98․
10) «Մետա Ագրո» ՍՊԸ՝ գ․ Պռոշյան, 5-րդ փողոց, 9-ին նրբանցք 25․
11) «Երազիկ Պողոսյան» Ա/Ձ՝ գ․ Պռոշյան, Անդրանիկի փողոց 4․
12) «Թորգոմ Սահակյան» Ա/Ձ՝ գ․ Պռոշյան, Բարեկամության փողոց 1.
13) «Գայանե Թադևոսյան» Ա/Ձ՝ ք․ Սիսիան, Որոտան 1-25/1։
14) «Լիլիթ Փանյան» Ա/Ձ՝ ք․ Սիսիան, Գայի 1/բ․
15) «Լիլիթ Գրիգորյան» Ա/Ձ՝ Սյունիքի մարզ, գ․ Լեռնաձոր.
16) «Արմեն Իսպիրյան» Ա/Ձ՝ ք․ Աբովյան, Տարտուի փողոց 1/3.
17) «Հրանտ Եղիազարյան» Ա/Ձ՝ ք․ Աբովյան, Հանրապետության փողոց 1/90.
18) «Մարինե Ալեքսանյան» Ա/Ձ՝ ք․ Սևան, Գրիբոյեդովի փողոց 9/1.
19) «Մարիամ Պողոյան» Ա/Ձ՝ ք․ Աբովյան, Հանրապետության փողոց 1/92
20) «Լիլիթ Ներսիսյան» Ա/Ձ՝ ք․ Աբովյան, Հատիսի 1/80․
21) «Արևհատ Պապեյան» Ա/Ձ՝ գ. Սարդարապատ, Աբովյան 77.
22) «ԱԿԳ ավելի քան դեղատուն» ՍՊԸ՝ ք․ Երևան, Նալբանդյան փողոց, թիվ 110 շենք․
23) «Ավեդիս Բոյաջյան» Ա/Ձ՝ ք․ Երևան, Պուշկինի 54․
24) «Էսկուլապ» ՍՊԸ՝ ք․ Երևան, Ուլնեցու 76/2․
25) «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ՝ ք․ Երևան, Սայաթ-Նովա պողոտա, թիվ 19/1 շենք․
26) «Հայկ Մելքոնյան» Ա/Ձ՝ ք․ Երևան, Պուշկինի փողոց, թիվ 44 շենք․
27) «Մհեր Զաքարյան» Ա/Ձ՝ ք․ Երևան, Պուշկինի փողոց, թիվ 31 շենք, թիվ 10 շինություն․
28) «Նարինե Պետրոսյան» Ա/Ձ՝ ք․ Երևան, Տիգրան Մեծ 3 1․
29) «Վիկտորյա Սամվելյան» Ա/Ձ՝ ք․ Երևան, Ամիրյան փողոց 18/93․
30) «Հեղինե Թորոսյան» Ա/Ձ՝ ք․ Երևան, Մաշտոցի 29-22․
31) «Հասմիկ Ղայֆաջյան» ք. Երևան, Հանրապետության 62 շենքի դիմաց գործող առևտրի կետ.
2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 սեպտեմբերի 2020 թվական: