Գլխավոր տեղեկություն
Համար
N 569-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.09.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 սեպտեմբերի 2020 թվականի N 569-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 359-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունիսի 25-ի «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագրի մասին» N 359-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 1-ին կետում «119,017,700 դրամ» բառերը փոխարինել «125,842,700 դրամ» բառերով.

2) որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. սեպտեմբերի 30

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

սեպտեմբերի 30-ի N 569-Ա որոշման

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

1.

Ծրագրի նպատակը

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության բարելավում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

Կովկասի Բնության Հիմնադրամ

4.

Ծրագիրը կատարողը

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ, ՀՎՀՀ՝ 09423966

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Սյունիքի մարզ, գ. Շիկահող, շրջակա միջավայրի պահպանություն

6.

Ծրագրի բյուջեն

125 842 700 դրամ, որից 7 648 900 դրամը նախորդ տարվա մնացորդը

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետություն

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2020 թ. հունիսի 5-ից մինչև 2020 թ. դեկտեմբերի 31-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի միջև 10.04.2020 թ. կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2020 թ. ծրագիր` 05.06.2020 թ. - 31.12.2020 թ.` 125 842 700 դրամ, այդ թվում`
1. «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ուղղված ծախսեր` 104 069.7 հազար դրամ,
2. Ծառայությունների ձեռքբերում (2-4 եռամսյակ) - 6 546.0 հազար դրամ,
3. Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման և պահպանման ծառայությունների ձեռքբերում (2-4 եռամսյակ) – 1 450.3 հազար դրամ,
4. Գրասենյակային նյութերի ձեռքբերում (2-4 եռամսյակ) – 6 000.0 հազար դրամ,
5. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (2-4 եռամսյակ) – 7 268.7 հազար դրամ,
6. Կենցաղային նյութերի ձեռքբերում (2-4 եռամսյակ) - 200.0 հազար դրամ,
7. Հատուկ նպատակային նյութերի ձեռքբերում (2-4 եռամսյակ) - 200.0 հազար դրամ,
8. Պարտադիր վճարներ (2-4 եռամսյակ) - 108.0 հազար դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 6 546.0 հազար դրամ, այդ թվում`

 Էլեկտրամատակարարում - 500.0 հազար դրամ,

 Գազամատակարարում - 300.0 հազար դրամ,

 Ջրամատակարարում - 30.0 հազար դրամ,

 Կապի ծառայություններ - 1086.0 հազար դրամ,

 Ապահովագրական ծառայություններ - 2865.0 հազար դրամ,

 Ներքին գործուղումներ - 300.0 հազար դրամ,

 Համակարգչային ծառայություններ - 170.0 հազար դրամ,

 Ներկայացուցչական ծախսեր - 300.0 հազար դրամ,

 Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ - 995.0 հազար դրամ:

2. Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման և պահպանման ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 1 450.3 հազար դրամ, այդ թվում`

 Ավտոմեքենաների վերանորոգման և պահպանման ծառայություն - 1 250.3 հազար դրամ,

 Համակարգչային սարքերի պահպանման և վերանորոգման ծառայություն -200.0 հազար դրամ:

3. Գրասենյակային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 6 000.0 հազար դրամ, այդ թվում`

 Գրասենյակային նյութեր - 300.0 հազար դրամ,

 Արտադրական հատուկ հագուստ - 5 700.0 հազար դրամ,

4. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 7 268.7 հազար դրամ, այդ թվում`

 Բենզին «Ռեգուլյար» - 5381.6 հազար դրամ,

 Դիզելային վառելիք - 840.1 հազար դրամ,

 Շարժիչի յուղ - 120.0 հազար դրամ,

 Հակասառիչ հեղուկ - 54.0 հազար դրամ,

 Անիվներ - 720.0 հազար դրամ,

 Կուտակիչ մարտկոց - 153.0 հազար դրամ:

5. Կենցաղային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) -200.0 հազար դրամ, այդ թվում`

 Կենցաղային նյութեր - 200.0 հազար դրամ,

6. Հատուկ նպատակային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 200.0 հազար դրամ, այդ թվում`

 Շինարարական նյութեր - 200.0 հազար դրամ,

7. «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ուղղված ծախսեր – 104 069.7 հազար դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական և վարչարարական ծախսեր – 2 994.0 հազար դրամ՝

1. Էներգետիկ ծառայություններ - 800.0 հազար դրամ,

2. Կոմունալ ծառայություններ – 30.0 հազար դրամ,

3. Կապի ծառայություններ – 1086.0 հազար դրամ,

4. Ներքին գործուղումներ – 300.0 հազար ՀՀ դրամ,

5. Համակարգչային ծառայություններ – 170.0 հազար դրամ,

6. Գրասենյակային նյութեր – 300.0 հազար դրամ,

7. Կենցաղային նյութեր – 200.0 հազար դրամ,

8. Պարտադիր վճարներ (2-4 եռամսյակ) – 108.0 հազար դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, շրջակա միջավայրի նախարարություն

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, ինչպես նաև սահմանված կարգով տեղեկատվություն է ներկայացվում ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազոր մարմնին և շրջակա միջավայրի նախարարությանը:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան