ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 2020 թվականի N 600-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 394-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հուլիսի 15-ի «Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից իրականացվող «Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու և պատկան վանքերի տնտեսական պայմանների բարելավում» ծրագրի մասին» N 394-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ի կետում «530,091,724 դրամ» բառերը փոխարինել «557,091,724 դրամ» բառերով.
2) որոշմանը կից ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. սեպտեմբերի 30 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. սեպտեմբերի 30-ի N 600-Ա որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՎ ՊԱՏԿԱՆ ՎԱՆՔԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ
Ծ Ր Ա Գ Ի Ր
1 |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու և պատկան վանքերի` Սուրբ Գայանե, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Շողակաթ, Սուրբ Խոր Վիրապ վանքերի, Սուրբ Գեղարդավանքի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տնտեսական պայմանների բարելավումը: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակները |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը (բարեգործները) |
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն |
4. |
Ծրագրի կատարողը |
Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ՀՎՀՀ 04703401: |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Արմավիրի մարզ ք. Էջմիածին` Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցի, Սուրբ Գայանե, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Շողակաթ, ՀՀ Կոտայքի մարզ` Սուրբ Գեղարդավանք, |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի բյուջեն` 557.091.724 ՀՀ դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և հավատացյալ ժողովուրդ: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր, 2021 թ: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու և պատկան վանքերի` Սուրբ Գայանե, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Շողակաթ, Սուրբ Խոր Վիրապ վանքերի, Սուրբ Գեղարդավանքի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ապահովել խմելու ջրով, էլեկտրաէներգիայով, գազով, գազի տեխնիկական սպասարկումով: |
10. |
Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը |
Նախատեսվում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու և պատկան վանքերի` Սուրբ Գայանե, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Շողակաթ, Սուրբ Խոր Վիրապ վանքերը, Սուրբ Գեղարդավանքը և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ապահովել խմելու ջրով, էլեկտրաէներգիայով, գազով, գազի սպասարկումով և հեռախոսակապով: Սուրբ Գայանե վանք 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ., ( ՀՎՀՀ 00046317), 10.11.2015թ. կնքված թիվ 08311157161 պայմանագրի հիման վրա: - Նախատեսվում է գազի տեխնիկական սպասարկում 2020 թ. - 307.170 դրամ և 2021 թ. - 307.170 դրամ. ընդամենը 614.340 դրամ, ( ՀՎՀՀ 00930884), 01.10.2017թ. կնքված թիվ 07647 պայմանագրի հիման վրա: - Նախատեսվում է ջրի մատակարարում 2018 թ. - 800.000 դրամ և 2019 թ. - 800.000 ՀՀ դրամ. ընդամենը 1.600.000 դրամ, ( ՀՎՀՀ 02655115), 13.01.2017 թ. կնքված թիվ 151937102 պայմանագրի հիման վրա: Սուրբ Հռիփսիմե վանք - Նախատեսվում է ջրի մատակարարում 2020 թ. - 800.000 դրամ և 2021 թ. - 800.000 ՀՀ դրամ. ընդամենը 1.600.000 դրամ, (ՀՎՀՀ 02655115) 13.01.2017 թ. կնքված թիվ 151937099 պայմանագրի հիման վրա: - Նախատեսվում է գազի մատակարարում 2020 թ. - 1.500.000 դրամ և 2021 թ. 1.500.000 դրամ. ընդամենը 3.000.000 դրամ: 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ., ( ՀՎՀՀ 00046317), 07.05.2019 թ. կնքված թիվ 0830519113012 պայմանագրի հիման վրա: Սուրբ Շողակաթ վանք -Նախատեսվում է ջրի մատակարարում 2020 թ. - 800.000 դրամ և 2021 թ. - 800.000 դրամ. ընդամենը 1.600.000 դրամ: (ՀՎՀՀ02655115), 13.01.2017թ. կնքված թիվ 151931107 պայմանագրի հիման վրա: - Նախատեսվում է գազի մատակարարում 2020 թ. - 1.000.000 դրամ և 2021 թ. 1.000.000 դրամ. ընդամենը 2.000.000 դրամ: 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ., ( ՀՎՀՀ 00046317), 01.04.2014թ. կնքված թիվ 08302147390 պայմանագրի հիման վրա: Սուրբ Խոր Վիրապ վանք - Նախատեսվում է գազի մատակարարում 2020 թ. - 1.000.000 դրամ և 2021 թ. 1.000.000 դրամ. ընդամենը 2.000.000 դրամ: Սուրբ Գեղարդավանք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի - Նախատեսվում է գազի մատակարարում 2020 թ. - 90.000.000 ՀՀ դրամ և 2021 թ. 90.000.000 ՀՀ դրամ. ընդամենը 180.000.000 ՀՀ դրամ: - Նախատեսվում է գազի տեխնիկական սպասարկում 2020 թ. - 338.692 դրամ և 2021 թ. - 338.692 ՀՀ դրամ. ընդամենը 677.384 ՀՀ դրամ: ( ՀՎՀՀ 00930884), 03.10.2016թ. կնքված թիվ 07647 պայմանագրի հիման վրա: - Նախատեսվում է ջրի մատակարարում 2020 թ. - 30.000.000 դրամ և 2021 թ. - 30.000.000 ՀՀ դրամ . ընդամենը 60.000.000 դրամ., 13.01.2017 թ. կնքված թիվ 150995043 պայմանագրի հիման վրա: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Այլ ծախսեր նախատեսված չեն |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա-վարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ |
Չկա |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն |
Նախատեսվում է տեխնիկական հսկողություն Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |