Գլխավոր տեղեկություն
Համար
N 599-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.09.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 սեպտեմբերի 2020 թվականի N 599-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայաստանի Հանրապետությունում Հայ կրթական հիմնարկության կողմից իրականացվող՝ 90,944,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Համակարգիչներ սոցիալապես անապահով ուսանողներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում Հայ կրթական հիմնարկության կողմից (ՀՎՀՀ՝ 01542952) «Տեխնոֆորում» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01253291) 2020 թվականի օգոստոսի 19-ին կնքված N ՄՊ-ՀՏ-20/001 պայմանագրում նշված գործարքը, որով նախա-տեսվում է Dell Vostro Notebook 3591 մոդելի 320 դյուրակիր համակարգչի մատակարարում՝ 90,944,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. Հայաստանի Հանրապետությունում Հայ կրթական հիմնարկությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. սեպտեմբերի 30

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

սեպտեմբերի 30-ի N 599-Ա

որոշման

 

«ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ»

ԾՐԱԳԻՐ

1.

Ծրագրի նպատակը

Համակարգիչների տրամադրում Հայ Կրթական Հիմնարկության կողմից հովանավորվող, վճարովի համակարգում սովորող և համակարգչի կարիք ունեցող ուսանողներին։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից։

3.

Բարեգործը

ԱՄՆ Հայ Կրթական Հիմնարկություն
600 West Broadway, Suite130, Glendale, CA 91204
(818)242-4154

4.

Ծրագրի կատարողը

Հայաստանի Հանրապետությունում Հայ Կրթական Հիմնարկության մասնաճյուղ, ՀՀ, ք. Երևան, Սայաթ Նովա 19, Անի Պլազա Հյուրանոց, Բիզնես հարկ, 2-րդ սենյակ, ՀՎՀՀ` 01542952)
Հեռ․ 011 53-14-85, 093 575 474

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

Բյուջեն՝ 90,944,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Կազմակերպության կողմից հովանավորվող 320 անապահով ուսանող։ Քանի որ աշխարհում տիրող նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված երկրում ուսուցումը անցել է առցանց և հիբրիդային եղանակի, ՀԿՀ տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել ուսանողների՝ հատկապես մարզերից եկած, տրամադրել դյուրակիր համակարգիչներ՝ ավելի հասանելի դարձնելու համար կրթությունը նրանց համար։ Ուսանողների ընտրությունը կատարվել է հաշվի առնելով ուսանողների գնահատված կարիքը (ցուցակը կցվում է)։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2020 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

320 հատ դյուրակիր համակարգիչների ձեռքբերում՝ 90,944,000 դրամ արժողությամբ (Յուրաքանչյուրի գինը՝ 284,200 դրամ)

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների և ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

320 հատ Dell Vostro Notebook 3591 10th Generation Intel Core i3-1005G1 Processor (4MB Cache, up to 3.4 GHz) Windows 10 Pro 64 մակնիշի դյուրակիր համակարգիչների ձեռքբերում՝ 90,944,000 դրամ արժողությամբ (Յուրաքանչյուրի գինը՝ 284,200 դրամ)

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, և այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու է ԱՄՆ-ի Հայ Կրթական Հիմնարկության բարերարների խորհուրդը և ՀՀ-ում մասնաճյուղի տնօրինությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան