ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 2020 թվականի N 598-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 918,746 դրամ ընդհանուր արժողությամբ «Համակարգչային տեխնիկայի ձեռքբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456)՝ «Օազիս կոմպյուտեր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02247256) 2020 թվականի օգոստոսի 31-ին կնքված N ԱՎ-ԾԴ-01/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է համակարգչային տեխնիկայի ձեռքբերում՝ 918,746 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. սեպտեմբերի 30 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. սեպտեմբերի 30-ի N 598-Ա որոշման |
«ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Ծովինար գյուղի Ա. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց» Պետական ոչ առևտրային կազմակերպության ռոբոտաշինության համակարգչային սենյակի համար նախատեսված համակարգչային տեխնիկայի գնում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից |
3. |
Բարեգործը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հանգանակված միջոցներ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը եւ բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղ, սոցիալական բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի բյուջեն կազմում է 918,746 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի Ա. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց Պետական ոչ առևտրային կազմակերպության |
8. |
Ծրագրի իրականացման տեւողությունը |
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2020 թ. հոկտեմբերի 05-ից մինչև 2020թ. դեկտեմբերի 07-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը եւ ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի Ա. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպության համար գնել համակարգչային տեխնիկա: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2020թ. հոկտեմբերի 05-ից մինչև 2020 թ դեկտեմբերի 07-ը. Արժեքը՝ 918,746 դրամ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները եւ նախատեսվող գինը |
Նախատեսվում է համակարգչային տեխնիկայի գնում համաձայն 31.08.2020 թ. N ԱՎ-ԾԴ -01/20 կնքված պայմանագրի թիվ 1 հավելվածի։ Արժեքը կազմում է 918,746 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն չի նախատեսվում |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|