Գլխավոր տեղեկություն
Համար
N 598-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.09.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 սեպտեմբերի 2020 թվականի N 598-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 918,746 դրամ ընդհանուր արժողությամբ «Համակարգչային տեխնիկայի ձեռքբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456)՝ «Օազիս կոմպյուտեր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02247256) 2020 թվականի օգոստոսի 31-ին կնքված N ԱՎ-ԾԴ-01/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է համակարգչային տեխնիկայի ձեռքբերում՝ 918,746 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. սեպտեմբերի 30

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

սեպտեմբերի 30-ի N 598-Ա

որոշման

 

«ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ»

ԾՐԱԳԻՐ

1.

Ծրագրի նպատակը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Ծովինար գյուղի Ա. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց» Պետական ոչ առևտրային կազմակերպության ռոբոտաշինության համակարգչային սենյակի համար նախատեսված համակարգչային տեխնիկայի գնում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հանգանակված միջոցներ

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը եւ բնագավառը

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղ, սոցիալական բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի բյուջեն կազմում է 918,746 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի Ա. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց Պետական ոչ առևտրային կազմակերպության

8.

Ծրագրի իրականացման տեւողությունը

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2020 թ. հոկտեմբերի 05-ից մինչև 2020թ. դեկտեմբերի 07-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը եւ ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի Ա. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպության համար գնել համակարգչային տեխնիկա: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2020թ. հոկտեմբերի 05-ից մինչև 2020 թ դեկտեմբերի 07-ը. Արժեքը՝ 918,746 դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները եւ նախատեսվող գինը

Նախատեսվում է համակարգչային տեխնիկայի գնում համաձայն 31.08.2020 թ. N ԱՎ-ԾԴ -01/20 կնքված պայմանագրի թիվ 1 հավելվածի։ Արժեքը կազմում է 918,746 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան