Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-288
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.01.2002-01.01.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.12.31/32 Հոդ.1045
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
14.12.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի դեկտեմբերի 14-ին

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի առաջինից չորրորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը տվյալ օրացուցային տարում համարվում են ԱԱՀ վճարող, եթե դրան նախորդող օրացուցային տարում այդ անձանց` սույն օրենքի 6 հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված գործարքներից հասույթը (ներառյալ` 6 հոդվածի 3-րդ կետում նշված գործարքների համար սույն օրենքին համապատասխան հաշվարկված հարկվող շրջանառության գումարը) գերազանցել է 30 միլիոն դրամը:

Անկախ նշված չափից, ԱԱՀ վճարող համարվում են այն անձինք, որոնք`

- գերազանցել են «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան սահմանային չափերը,

- «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն չեն համարվում կամ դադարում են համարվել պարզեցված հարկ վճարողներ,

- միաժամանակ իրականացնում են ԱԱՀ-ով և հաստատագրված վճարով հարկվող գործունեություն (ԱԱՀ-ով հարկվող գործունեության մասով):

Սույն հոդվածի առաջին մասի դրույթները չեն տարածվում խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնող և «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պարզեցված հարկ վճարող համարվող անձանց վրա:

Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք ընթացիկ տարում համարվում են ԱԱՀ վճարող, եթե նրանց` սույն օրենքի 6 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված գործարքներից հասույթի գումարը գերազանցել է 3 միլիոն դրամը: Այդ անձինք ԱԱՀ հաշվարկում և վճարում են 3 միլիոն դրամը գերազանցող մասի համար:

Անկախ սույն հոդվածի առաջին մասում նշված հասույթի մեծությունից, այն անձը, որը հարկային տեսչության համապատասխան մարմին կներկայացնի հայտարարություն` իրեն ԱԱՀ վճարող ճանաչելու վերաբերյալ, կհամարվի այդպիսին` հայտարարությունում նշված ամսաթվից, բայց ոչ շուտ այն ներկայացնելու օրվանից: Նշված անձն ԱԱՀ վճարող է համարվում իրեն այդպիսին ճանաչելու օրվանից` ընթացիկ տարվա և դրան հաջորդող օրացուցային մեկ տարվա ընթացքում:»:

 

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 6-րդ հոդվածի 4 կետի «բ» ենթակետը:

 

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա` հարկ վճարողների կողմից`

- ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման անհատույց գործարքները,

- մասնակի հատուցմամբ գործարքների իրականացման դեպքում` սույն օրենքով սահմանված կարգով որոշվող հարկվող շրջանառության և ստացված հատուցման տարբերությունը.»:

 

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում`

ա) 1-ին ենթակետի երկրորդ մասը «արտադրողը» բառից հետո լրացնել «կամ ներմուծողը» բառերով.

բ) 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«5) հանձնարարության, կոմիսիայի և գործակալության հիմունքներով ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման դեպքում հարկվող շրջանառություն է համարվում միջնորդավճարը (գանձույթ, պարգևավճար և հատուցման համանման այլ ձևեր)` առանց ԱԱՀ-ի, եթե օրենքով կամ այլ իրավական ակտերով այլ բան նախատեսված չէ,»:

 

Հոդված 5. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ, 20-րդ և 23-րդ ենթակետերը:

 

Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածում`

ա) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկումը` սույն հոդվածում նշված գործարքների իրացման շրջանառության (հոդվածում այսուհետ` հարկվող շրջանառություն) նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառումն է:».

բ) ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետը.

գ) 6-րդ ենթակետից հանել «4-րդ և» բառերը, իսկ «կետերում» բառը փոխարինել «կետում» բառով:

 

Հոդված 7. Օրենքի 20-րդ հոդվածի «բ» ենթակետը լրացնել «ԱԱՀ վճարողի հաշվառման համարը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այդպիսի կարգ սահմանած լինելու դեպքում» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 23-րդ հոդվածում`

ա) 1-ին ենթակետը «չափով» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքի 241 հոդվածում նշված գործարքների մասով դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների: Այդ հոդվածում նշված` 2002 թվականի հունվարի 1-ից մինչև 2006 թվականի հունվարի 1-ն իրականացված գործարքների մասով դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են այն հաշվետու ժամանակաշրջանում, որում կատարվել է ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների դիմաց վճարումը» նախադասություններով.

բ) 2-րդ ենթակետի երրորդ մասից հանել «հաշվետու ժամանակաշրջանում» բառերը, իսկ «միացվում են ծախսերին» բառերը փոխարինել «ենթակա չեն հաշվանցման կամ վերադարձման,» բառերով:

 

Հոդված 9. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 241-րդ հոդվածով`

«Հոդված 241. Մինչև 2006 թվականի հունվարի 1-ը բնակչությանը խմելու և ոռոգման ջրի մատակարարման գործարքների, կեղտաջրերի հեռացման ծառայությունների, ինչպես նաև «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական գնումների շրջանակներում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքների մասով ԱԱՀ-ի վճարման պարտավորության ծագման պահը որոշվում է ձեռք բերված ու մատակարարված ապրանքների և մատուցված ու ստացված ծառայությունների դիմաց վճարման պահով:

Սույն հոդվածի կիրառման նպատակով հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե վճարման ենթակա է հարկվող գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված և գնորդներից (պատվիրատուներից) տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ստացված ԱԱՀ-ի գումարը, որից հաշվանցվում (պակասեցվում) են ԱԱՀ-ի այն գումարները, որոնք նույն հաշվետու ժամանակաշրջանում`

1) վճարվել են մատակարարներին` արտադրական և առևտրային այլ նպատակներով հանրապետության ներքին տարածքում ձեռք բերված ապրանքների (ներառյալ` հիմնական միջոցները), ոչ նյութական ակտիվների և մատուցված ծառայությունների դիմաց` սույն օրենքի IV բաժնի I ենթաբաժնում սահմանված կարգով ներկայացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարի չափով.

2) գանձվել են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից` հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար` օրենքով սահմանված կարգով և չափերով:»:

 

Հոդված 10. Օրենքի 26-րդ հոդվածում`

ա) 2-րդ ենթակետի երկրորդ մասը «անմիջական արտադրողից» բառերից հետո լրացնել «կամ անմիջական ներմուծողից» բառերով և ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`

«Սույն կետում նշված` տվյալ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված գործարքներին ուղղակիորեն վերաբերվող ձեռքբերումների մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում հաշվանցված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման և պետք է միացվեն ապրանքների կամ ծառայությունների ձեռքբերման գնին կամ արտադրության ու շրջանառության ծախքերին: Սույն մասի դրույթները գործում են այն ձեռքբերումների նկատմամբ, որոնք կատարվել են 2001 թվականի դեկտեմբերի 31-ից հետո:».

բ) 3-րդ ենթակետը «ձեռք բերված» բառերից հետո լրացնել «և (կամ) օգտագործված» բառերով, հանել ենթակետի երկրորդ մասը.

գ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով`

«4) ԱԱՀ-ով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների և այդ գործարքների մասով ձեռքբերումների (ձեռք բերված (կամ ներմուծված) ապրանքների ու ստացված ծառայությունների) գծով մատակարարների հարկային հաշիվներում (մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարների միջև առաջացող բացասական տարբերությունը:»:

 

Հոդված 11. Օրենքի 32-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Այն անձանց համար, որոնց` սույն օրենքի 6 հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված գործարքներից հասույթը նախորդող օրացուցային տարում գերազանցել է 60 միլիոն դրամը, ԱԱՀ-ի վճարման հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր ամիսը:»:

 

Հոդված 12. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 39-րդ հոդվածը:

 

Հոդված 13. Օրենքի 43-րդ հոդվածում «30 տոկոսի» բառերը փոխարինել «50 տոկոսի» բառերով:

 

Հոդված 14. Օրենքի 431-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`

«Սույն օրենքի 20 հոդվածին համապատասխան հարկային մարմիններին ներկայացվող տեղեկություններում ներառման ենթակա` ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի այն գումարները, որոնք չեն արտացոլվել ներկայացված տեղեկություններում, ենթակա չեն հաշվանցման:»:

 

Հոդված 15. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 441-րդ հոդվածով`

«Հոդված 441. Առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ դուրս գրելու դեպքում այդպիսի հաշիվներ դուրս գրող անձանցից գանձվում է հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը, ինչպես նաև տուգանք` ԱԱՀ-ի գումարի 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս մեկ միլիոն դրամից: Սույն հոդվածով սահմանված պատասխանատվությունը չի կիրառվում, եթե անձը, ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված կարգով, կրում է գործարքը կատարելու պարտավորություն:»:

 

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
27 դեկտեմբերի 2001 թ.
ՀՕ-288

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան