ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 2020 թվականի N 569-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 359-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունիսի 25-ի «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագրի մասին» N 359-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 1-ին կետում «119,017,700 դրամ» բառերը փոխարինել «125,842,700 դրամ» բառերով.
2) որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. սեպտեմբերի 30 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. սեպտեմբերի 30-ի N 569-Ա որոշման |
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ
Ծ Ր Ա Գ Ի Ր
1. |
Ծրագրի նպատակը |
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության բարելավում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից |
3. |
Բարեգործը |
Կովկասի Բնության Հիմնադրամ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ, ՀՎՀՀ՝ 09423966 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Սյունիքի մարզ, գ. Շիկահող, շրջակա միջավայրի պահպանություն |
6. |
Ծրագրի բյուջեն |
125 842 700 դրամ, որից 7 648 900 դրամը նախորդ տարվա մնացորդը |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետություն |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2020 թ. հունիսի 5-ից մինչև 2020 թ. դեկտեմբերի 31-ը: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի միջև 10.04.2020 թ. կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2020 թ. ծրագիր` 05.06.2020 թ. - 31.12.2020 թ.` 125 842 700 դրամ, այդ թվում` |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 6 546.0 հազար դրամ, այդ թվում` ● Էլեկտրամատակարարում - 500.0 հազար դրամ, ● Գազամատակարարում - 300.0 հազար դրամ, ● Ջրամատակարարում - 30.0 հազար դրամ, ● Կապի ծառայություններ - 1086.0 հազար դրամ, ● Ապահովագրական ծառայություններ - 2865.0 հազար դրամ, ● Ներքին գործուղումներ - 300.0 հազար դրամ, ● Համակարգչային ծառայություններ - 170.0 հազար դրամ, ● Ներկայացուցչական ծախսեր - 300.0 հազար դրամ, ● Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ - 995.0 հազար դրամ: 2. Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման և պահպանման ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 1 450.3 հազար դրամ, այդ թվում` ● Ավտոմեքենաների վերանորոգման և պահպանման ծառայություն - 1 250.3 հազար դրամ, ● Համակարգչային սարքերի պահպանման և վերանորոգման ծառայություն -200.0 հազար դրամ: 3. Գրասենյակային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 6 000.0 հազար դրամ, այդ թվում` ● Գրասենյակային նյութեր - 300.0 հազար դրամ, ● Արտադրական հատուկ հագուստ - 5 700.0 հազար դրամ, 4. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 7 268.7 հազար դրամ, այդ թվում` ● Բենզին «Ռեգուլյար» - 5381.6 հազար դրամ, ● Դիզելային վառելիք - 840.1 հազար դրամ, ● Շարժիչի յուղ - 120.0 հազար դրամ, ● Հակասառիչ հեղուկ - 54.0 հազար դրամ, ● Անիվներ - 720.0 հազար դրամ, ● Կուտակիչ մարտկոց - 153.0 հազար դրամ: 5. Կենցաղային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) -200.0 հազար դրամ, այդ թվում` ● Կենցաղային նյութեր - 200.0 հազար դրամ, 6. Հատուկ նպատակային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 200.0 հազար դրամ, այդ թվում` ● Շինարարական նյութեր - 200.0 հազար դրամ, 7. «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ուղղված ծախսեր – 104 069.7 հազար դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական և վարչարարական ծախսեր – 2 994.0 հազար դրամ՝ 1. Էներգետիկ ծառայություններ - 800.0 հազար դրամ, 2. Կոմունալ ծառայություններ – 30.0 հազար դրամ, 3. Կապի ծառայություններ – 1086.0 հազար դրամ, 4. Ներքին գործուղումներ – 300.0 հազար ՀՀ դրամ, 5. Համակարգչային ծառայություններ – 170.0 հազար դրամ, 6. Գրասենյակային նյութեր – 300.0 հազար դրամ, 7. Կենցաղային նյութեր – 200.0 հազար դրամ, 8. Պարտադիր վճարներ (2-4 եռամսյակ) – 108.0 հազար դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, շրջակա միջավայրի նախարարություն |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, ինչպես նաև սահմանված կարգով տեղեկատվություն է ներկայացվում ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազոր մարմնին և շրջակա միջավայրի նախարարությանը: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |