Գլխավոր տեղեկություն
Համար
N 1589-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.09.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.09.21-2020.10.04 Պաշտոնական հրապարակման օրը 29.09.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.09.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2020

 

28.09.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 սեպտեմբերի 2020 թվականի N 1589-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 1 հավելվածի N 3 աղյուսակում, N 6 հավելվածի N 1 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին՝

1) 2020 թվականի օգոստոսի 17-ին կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/4-2 պետական գնման պայմանագրում «ՀՀ Կոտայքի մարզի գ. Ջրառատի և գ. Կաթնաղբյուրի միջնակարգ դպրոցների տիպային (մոդուլային) շենքերի կառուցման աշխատանքները» բառերը փոխարինել «ՀՀ Կոտայքի մարզի գ. Ջրառատի միջնակարգ և գ. Կաթնաղբյուրի հիմնական դպրոցների տիպային (մոդուլային) շենքերի կառուցման աշխատանքները» բառերով.

2) ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/6 ծածկագրով հայտարարված մրցույթի արդյունքում կնքվելիք պայմանագրում «գ. Հարժիսի միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «գ. Հարժիսի Համլետ Մինասյանի անվան միջնակարգ դպրոց» բառերով.

3) ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/9 ծածկագրով հայտարարված մրցույթի արդյունքում կնքվելիք պայմանագրերում «գ. Լեռնահովիտի միջնակարգ դպրոցի» և «գ. Կիրանցի միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել համապատասխանաբար «Լեռնահովիտ գյուղի Վ. Բարեղամյանի անվան հիմնական դպրոց» և «Կիրանցի Գ. Վարդանյանի անվան հիմնական դպրոց» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

սեպտեմբերի 24-ի N 1589-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

սեպտեմբերի 24-ի N 1589-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

սեպտեմբերի 24-ի N 1589-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2020 թվականի

սեպտեմբերի 24-ի N 1589-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2020 թվականի

սեպտեմբերի 24-ի N 1589-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2020 թվականի

սեպտեմբերի 24-ի N 1589-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2020 թվականի

սեպտեմբերի 24-ի N 1589-Ն որոշման

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2020 թվականի

սեպտեմբերի 24-ի N 1589-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 սեպտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան