Գլխավոր տեղեկություն
Համար
N 1955-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (08.10.2020-11.12.2023)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.07.23/38(273) Հոդ.329
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.08.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.02.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.03.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.04.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2024

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 մարտի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
(որոշումը խմբ. 24.09.20 N 1581-Ն)

26 օգոստոսի 2004 թվականի N 1955-Ն

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ) ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱԳՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 24.09.20 N 1581-Ն)

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի պահանջը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական գույքի մասնավորեցման (առուվաճառքի) պայմանագրի տիպային ձևը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ՝

1) պետական գույքի մասնավորեցման (առուվաճառքի) պայմանագրերում ամրագրվում են միայն այն պարտավորությունները, որոնք սահմանվել են պետական գույքի մասնավորեցման (վաճառքի) օրենսդրության համաձայն պետական գույքը մասնավորեցնելու (վաճառքի) մասին համապատասխան իրավական ակտով կամ առաջարկվել են մրցութային եղանակով (պետական գույքի մասնավորեցման կամ վաճառքի դեպքում) մրցույթի հաղթող մասնակից համարվող գնորդի կողմից.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լինելու դեպքում պետական գույքի մասնավորեցման (առուվաճառքի) պայմանագրերում կարող են սահմանվել այլ դրույթներ.

3) պետական գույքի մասնավորեցման (առուվաճառքի) պայմանագրի առարկան չի համարվում գրավադրված, եթե որոշակի պարտավորությունների դիմաց (բացառությամբ գնի տարաժամկետ վճարման պարտավորությունների) պետական գույքը վաճառվել է գնահատված շուկայական արժեքի 75 տոկոսից ավելի գնով, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ.

4) պետական գույքի առուվաճառքի պայմանագրի առարկան համարվում է գրավադրված, եթե պետական գույքը վաճառվել է գնահատված շուկայական արժեքի 75 տոկոսից ցածր գնով, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ.

5) տարաժամկետ վճարումների և պետական գույքի գնահատված շուկայական արժեքի 75 տոկոսից ցածր գնով վաճառելու ու պայմանագրային պարտավորություններ իրականացնելու դեպքում պետական գույքի մասնավորեցման (առուվաճառքի) պայմանագրի առարկան չի համարվում գրավադրված, եթե գնորդը լիազոր մարմին է ներկայացնում տարաժամկետ վճարումների ընդհանուր արժեքի, գնահատված արժեքի և վաճառքի գնի տարբերության արժեքի չափով բանկային երաշխիք, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ.

6) գույքային փոխանակության դեպքում պետական գույքի մասնավորեցման (առուվաճառքի) պայմանագրի առարկան չի համարվում գրավադրված, եթե հավանական գնորդը լիազոր մարմին է ներկայացնում փոխանակության ենթական գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով բանկային երաշխիք, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ.

7) պայմանագրային պարտավորություններով ծանրաբեռնված գույքային գործարքի դեպքում մինչև պայմանագրային պարտավորությունների կատարումը վաճառված գույքի վերավաճառքի կամ գրավադրման դեպքում գնորդը պարտավոր է ստանալ լիազոր մարմնի գրավոր համաձայնությունը.

8) պետական գույքի մասնավորեցման (առուվաճառքի) պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է լիազոր մարմնի կողմից պայմանագրով նախատեսված կարգով ու ժամկետներում գնորդի կողմից ներկայացված հաշվետվությունների և պայմանագրային պարտավորությունների կատարումը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա իրականացվող ուսումնասիրությունների միջոցով.

9) բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող գույքի մասնավորեցման (առուվաճառքի) պայմանագրի կնքումից հետո, մինչև ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարման ավարտը ընկերությունն իր ակտիվների 25 տոկոսից ավելի իրականացվող օտարման գործարքների դեպքում՝ պարտավոր է այդ մասին տեղեկացնել պայմանագրի կողմ հանդիսացող լիազոր մարմնին և ստանալ գրավոր համաձայնությունը։

3. Լիազոր մարմնի ղեկավարին՝ պետական գույքի մասնավորեցման (առուվաճառքի) մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման կամ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հրամանի նախագծերում ներառել դրույթներ մասնավորեցվող (վաճառվող) գույքի գրավադրման ենթակա լինելու կամ չլինելու և պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ։

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2004 թվականի

օգոստոսի 26-ի N 1955-Ն որոշման

 

Ձև

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ)

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  N

 

Սույն մասնավորեցման (առուվաճառքի) պայմանագիրը (այսուհետ՝ պայմանագիր) կնքված է 20 ___ թվականի _________-ի _____-ին, Երևան քաղաքում, հետևյալ կողմերի միջև`

Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ վաճառող), ի դեմս կոմիտեի նախագահ _________________ - ի, մի կողմից, և ___________________-ի (այսուհետ՝ գնորդ), մյուս կողմից։

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն պայմանագիրը կնքված է՝ հիմք ընդունելով`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը,

2) «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» և «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները,

3) (պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված լինելու դեպքում` նաև) «Պետական գույքի մասնավորեցման թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը,

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 20 ____ թվականի _________ -ի _________-ի N _____ որոշումը, իսկ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հրամանով մասնավորեցման (առուվաճառքի) դեպքում տվյալ իրավական ակտը,

5) (մրցույթի դեպքում` նաև) 20 ___ թ. ___________ -ի _____ -ին կայացած մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը,

6) (աճուրդի դեպքում` նաև) 20 ___ թ. ____________-ի _____ -ին կայացած աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը:

 

2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԳԻՆԸ

 

2.1. Սույն պայմանագրի առարկան ____________________պետական գույքի (բաժնետոմսերի դեպքում` «__________________» ___________ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող _______________ բաժնետոմսերի (այսուհետ՝ պետական գույք) մասնավորեցումն (առուվաճառքը) է:

2.2. Վաճառվող պետական գույքի գնահատված արժեքը կազմում է ___________ ՀՀ դրամ (բաժնետոմսերի դեպքում` նաև, որը համապատասխանում է ______________ բաժնետոմսի, յուրաքանչյուրը __________ ՀՀ դրամ անվանական արժեքով):

2.3. Վաճառվող պետական գույքի վաճառքի գինը կազմում է __________ ՀՀ դրամ, իսկ գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ ______ հա մակերեսով հողամասի վաճառքի գինը կազմում է _________ ՀՀ դրամ (Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հրամանով վճարման այլ միջոց նախատեսված լինելու դեպքում` արտահայտված վճարման տվյալ միջոցով):

2.4. Սույն պայմանագրով սահմանված պայմանների հիման վրա վաճառողը վաճառում և գնորդի սեփականությանն է հանձնում պետական գույքը, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այն` որպես իր սեփականություն:

2.5. Ընկերության (պետական գույքի) գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, __________________: (Անշարժ գույքի դեպքում նաև` սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի կամ լիազորված մարմնի կողմից տրված տեղեկանքի տվյալները _________________ ):

2.6. Պայմանագիրը կնքելու պահին բաժնետոմսերը (գույքի դեպքում՝ գույքը) գրավ դրված չէ, արգելանքի տակ չի գտնվում համաձայն ——————— տեղեկանքի։

2.7 Սույն պայմանագրի առարկան համարվում է գրավ դրված` ի ապահովումն գնորդի կողմից սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման (Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ կամ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հրամանով սահմանված լինելու դեպքում):

2.8. Տարաժամկետ վճարումների և պետական գույքի գնահատված շուկայական արժեքի 75 տոկոսից ցածր գնով վաճառելու ու պայմանագրային պարտավորություններ իրականացնելու դեպքում պետական գույքի մասնավորեցման (առուվաճառքի) պայմանագրի առարկան չի համարվում գրավադրված, եթե գնորդը վաճառողին է ներկայացնում տարաժամկետ վճարումների ընդհանուր արժեքի, գնահատված արժեքի և վաճառքի գնի տարբերության արժեքի չափով բանկային երաշխիք (Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ կամ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հրամանով սահմանված լինելու դեպքում)։

 

3. ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

3.1. Գնորդը 20 ___թ. ______________-ի ______-ին պետական գույքի վաճառքի գինը՝ _________ ՀՀ դրամ, վճարել է ամբողջությամբ (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` տարաժամկետ վճարման առանձնահատկությունները, կարգը և պայմանները):

3.2. Գնորդը 20 ___թ. ______________-ի ______-ին վճարել է գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ՝ ________ հա մակերեսով հողամասի կադաստրային արժեքը՝ _______ ՀՀ դրամ։

3.3. Գնորդը 20 ___թ. ______________-ի ______-ին գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը ՀՀ դրամ վճարել է ամբողջությամբ։

 

4. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՈՒՄ-ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

4.1. Պետական գույքի հանձնում-ընդունումը կատարվում է պետական գույքի հանձնման-ընդունման ակտի ստորագրման միջոցով, պայմանագրի ստորագրման պահից 30-օրվա ընթացքում:

Բաժնետոմսերի ընդունում-հանձնումը կիրականացվի բաժնետոմսերի ստորագրման ճանապարհով, ինչի վերաբերյալ համապատասխան գրառումը կատարվում է ընկերության բաժնետոմսերի ռեեստրում։

4.2. (բաժնետոմսերի դեպքում նաև` բաժնետոմսերի մասնավորեցումից հետո ընկերությունը շարունակում է կրել մինչև մասնավորեցումն ունեցած իր գույքային և ոչ գույքային իրավունքները և պարտականությունները):

4.3. Մինչև սույն պայմանագրով նախատեսված իր ամբողջ պարտավորությունների կատարման ավարտը` գնորդը պարտավորվում է սույն պայմանագրի առարկա հանդիսացող գույքն օտարելու դեպքում օտարման պայմանագրում ամրագրել դրույթ սույն պայմանագրով նախատեսված պարտավորություններն իրավահաջորդության կարգով նոր գնորդին անցնելու մասին:

(բաժնետոմսերի դեպքում նաև`

4.4. Գնորդը հավաստիացնում է, որ իրազեկ է ընկերության ֆինանսական, գույքային փաստացի վիճակին և բաժնետոմսերը ձեռք է բերում սույն պայմանագրում նշված արժեքով ու պայմաններով:

4.5. Գնորդը հավաստիացնում է, որ իրազեկ է ընկերության ունեցած գույքային և ոչ գույքային իրավունքներին ու պարտավորություններին):

 

5. ԳՆՈՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5.1. Գնորդն իրավունք ունի տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իր կողմից ձեռք բերված պետական գույքը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և սույն պայմանագրով նախատեսված պայմաններին համապատասխան:

(բաժնետոմսերի դեպքում նաև`

5.2. Բաժնետոմսերը գնորդին իրավունք են տալիս մասնակցելու ընկերության կառավարմանը, ստանալու շահութաբաժին և լուծարման դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալու գույքի մաս):

(Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հրամանով նախատեսված լինելու դեպքում նաև`

5.3. «_____________________» _______________ բաժնետիրական ընկերությունը թվականների տնտեսական գործունեության արդյունքով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ _________________ ):

5.4. Գնորդը պարտավորվում է`

5.4.1. սույն պայմանագրից ծագող սեփականության իրավունքի գրանցումը կատարել պայմանագրի ստորագրման օրվանից 30 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իր միջոցների հաշվին։ Նշված ժամկետներում գրանցում չիրականացնելու դեպքում, վաճառողի պահանջով գույքը ենթակա է վերադարձման, իսկ վաճառողի կողմից կրած վնասները փոխհատուցման՝ գնորդի կողմից,

5.4.2. իր միջոցների հաշվին վճարել Պայմանագրի նոտարական վավերացման և Ընկերության արժեթղթերի (Բաժնետոմսերի) ռեեստրավարման և պահառության դիմաց վճարումները.

5.4.3. իր լիազորությունների սահմաններում նպաստել քաղպաշտպանության միջոցառումների ու քաղպաշտպանության գույքի պահպանման մասին ընկերության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության միջև կնքված պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարմանը,

իր լիազորությունների սահմաններում նպաստել մոբիլիզացիոն առաջադրանքների իրականացման, մոբիլիզացիոն ռեզերվների պահպանման մասին ընկերության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության միջև կնքված պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման ապահովմանը.

(Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հրամանով նախատեսված լինելու դեպքում նաև՝

5.4.4. առնվազն ___________ տարվա ընթացքում պահպանել ընկերության գործունեության պրոֆիլը.

5.4.5. մինչև ___________ թվականն ամբողջությամբ վճարել ընկերության տնտեսական գործունեության արդյունքով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորությունները).

5.4.6. գույքի հանձնման-ընդունման ակտի ստորագրման պահից _________ տարվա ընթացքում կատարել _____________ Հայաստանի Հանրապետության դրամի չափով ներդրում՝ հետևյալ համամասնությամբ, կառուցվածքով և ժամանակահատվածներում`

1) սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից  առաջին տարվա ընթացքում՝

______________ նպատակով` ___________ դրամ,

______________ նպատակով` ___________ դրամ,

_________________________________,

2) սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից երկրորդ տարվա ընթացքում՝

______________ նպատակով` ___________ դրամ,

______________ նպատակով` ___________ դրամ,

_________________________________,

3) սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից ___________ տարվա ընթացքում՝ ______________________.

5.4.7. սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից տարվա ընթացքում ապահովել սոցիալական երաշխիքների իրականացումը` հետևյալ համամասնությամբ և ժամանակահատվածներում`

1) սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից առաջին տարվա ընթացքում ապահովել նվազագույնը __________ մարդ/ամիս` առնվազն ________ դրամ միջին (նվազագույն) ամսական աշխատավարձով.

2) սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից երկրորդ տարվա ընթացքում

ապահովել նվազագույնը __________ մարդ/ամիս` առնվազն ________ դրամ միջին (նվազագույն) ամսական աշխատավարձով.

3) սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից ___________________________________________.

5.4.8. պայմանագրով նախատեսված պարտավորության ժամկետը լրանալուց հետո 15-օրյա ժամկետում վաճառողին ներկայացնել պարտավորության կատարման մասին հաշվետվություն (այսուհետ` հաշվետվություն)՝ կցելով այն հաստատող փաստաթղթերը.

5.4.9. վաճառողի պահանջով ներկայացնել պայմանագրային պարտավորությունների կատարումը հաստատող լրացուցիչ փաստաթղթեր.

5.4.10. պայմանագրային պարտավորությունների վաղաժամկետ կատարման դեպքում գնորդը կարող է հաշվետվությունը վաճառողին ներկայացնել սույն կետով սահմանված ժամկետներից շուտ,

(եթե գնորդը կազմակերպություն է, ապա`

5.4.11. գնորդը հաշվետվությունը շարադրում է ազատ ոճով, ընդ որում՝

1) ներդրումների կատարման մասին հաշվետվությունը պետք է բովանդակի կատարված ներդրումների ծավալի, կառուցվածքի և համամասնությունների մասին տեղեկատվություն, որին պետք է կցվեն դրանց կատարումը հաստատող, ինչպես նաև կազմակերպության հաշվապահական հաշվառման մեջ դրանց արտացոլումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները,

2) սոցիալական երաշխիքների ապահովման մասին հաշվետվությունը պետք է բովանդակի կազմակերպության հիմնական և պայմանագրային աշխատողների թվի, նրանց կազմի, նվազագույն կամ միջին աշխատավարձի, աշխատաժամանակի և պայմանագրով նախատեսված այլ անհրաժեշտ պայմանների մասին տեղեկատվություն, որին պետք է կցվեն դրանք հաստատող փաստաթղթերի պատճենները.

(եթե գնորդը ֆիզիկական անձ է, ապա`

5.4.12. գնորդը հաշվետվությունը շարադրում է ազատ ոճով, ընդ որում, ներդրումների կատարման մասին հաշվետվությունը պետք է բովանդակի կատարված ներդրումների ծավալի, կառուցվածքի և համամասնության մասին տեղեկատվություն, որին պետք է կցվեն դրանց կատարումը հաստատող փաստաթղթերի պատճենները, այդ թվում՝ անկախ գնահատողի կողմից ներկայացված գնահատման հաշվետվությունը.

(անհրաժեշտության դեպքում նաև`

5.4.13. գնորդը մասնավորեցված անավարտ շինարարության օբյեկտների համար համապատասխան հաշվետվություններին կից ներկայացնում է նաև շինարարության իրականացման թույլտվությունը, շինարարության ավարտի փաստագրման կարգով սահմանված ավարտական ակտերը, անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից տրված՝ անշարժ գույքի (որպես ավարտուն շինության) սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի պատճենը):

 

6. ՎԱՃԱՌՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

6.1. Վաճառողն իրավունք ունի`

6.1.1. գնորդից պահանջելու պայմանագրում ամրագրված պարտավորությունների կատարման մասին հաշվետվություն` հաստատող փաստաթղթերի հետ միասին.

6.1.2. գնորդից պահանջելու պայմանագրում ամրագրված պարտավորությունների կատարման ընթացքի մասին տեղեկատվություն.

6.1.3. անհրաժեշտության դեպքում պահանջելու պարտավորությունների ժամանակին և ամբողջական կատարման հավաստիությունը հաստատող լրացուցիչ փաստաթղթեր.

6.1.4. ուսումնասիրություններ կատարելիս`

1) պահանջելու փաստաթղթեր, տվյալներ, տեղեկանքներ, տեղեկատվություն, որոնք անմիջականորեն առնչվում են ուսումնասիրությանը,

2) անհրաժեշտության դեպքում ուսումնասիրության աշխատանքներում ներգրավելու տվյալ կազմակերպության համապատասխան մասնագետների (աշխատողների),

3) վերցնելու այն փաստաթղթերի պատճենները, որոնք անմիջականորեն առնչվում են ուսումնասիրության նպատակներին.

6.1.5. մինչև պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման ավարտը իրավունք ունի ցանկացած ժամանակ, դրա մասին 5 օր առաջ գնորդին տեղեկացնելով, իրականացնել մշտադիտարկման աշխատանքներ՝ համապատասխան իրավական ակտով սահմանված կարգով.

6.1.6. պայմանագրում նշված պարտավորությունները չկատարելու դեպքում (հաշվի առնելով պարտավորությունների չկատարման ու թերակատարման դեպքերում պայմանագրով նախատեսված և սույն կետում նշված կատարման ժամկետներն ու կարգը) օրենքով սահմանված կարգով դիմելու դատարան` գնորդին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ բռնագանձում կիրառելու և (կամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ պահանջով:

6.2. Վաճառողը պարտավոր է`

6.2.1. գնորդի պահանջով նրան տրամադրել պետական գույքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տեղեկություններ.

6.2.2. առանց գնորդի համաձայնության՝ չհրապարակել մասնավորեցման և (կամ) պայմանագրային պարտավորությունների կատարման վերահսկման ընթացքում վաճառողին հայտնի դարձած` օրենքով նախատեսված գաղտնիք համարվող տեղեկությունները` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

 

7. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

7.1. Գնորդն իրավունք չունի սույն պայմանագրի 5.4.5-րդ ենթակետով սահմանված ներդրումային պարտավորությունները կատարելու սույն պայմանագրի առարկա հանդիսացող գույքի (եթե պայմանագրի առարկան որևէ ընկերության բաժնետոմսերն են, ապա նաև տվյալ ընկերության գույքի) օտարման միջոցով:

7.2. Գնորդի կողմից սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունը`

1) սահմանված ժամկետում պայմանագրով նախատեսված ներդրումը չկատարելու կամ մինչև 50 տոկոս կատարելու դեպքում գնորդը պարտավոր է 3 ամսվա ընթացքում կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի ________ տոկոսի չափով,

2) սահմանված ժամկետում պայմանագրով նախատեսված ներդրումը 50 կամ ավելի տոկոսով կատարելու, բայց ամբողջությամբ չկատարելու դեպքում գնորդը պարտավոր է 2 ամսվա ընթացքում կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի _________ տոկոսի չափով,

3) սահմանված ժամկետում` պայմանագրով նախատեսված աշխատողների թվի մինչև 50 տոկոսն ապահովելու դեպքում գնորդը պարտավոր է 3 ամսվա ընթացքում ապահովել տվյալ ժամանակահատվածի համար սահմանված աշխատողների թիվը` միաժամանակ աշխատանքով չապահովված յուրաքանչյուր աշխատողի համար ամեն ամիս Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ այդ պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի ________ ապատիկի չափով,

4) սահմանված ժամկետում` պայմանագրով նախատեսված աշխատողների թվի 50 տոկոսից ավելին ապահովելու, բայց ամբողջությամբ չապահովելու դեպքում գնորդը պարտավոր է 2 ամսվա ընթացքում ապահովել տվյալ ժամանակահատվածի համար սահմանված աշխատողների թիվը` միաժամանակ աշխատանքով չապահովված յուրաքանչյուր աշխատողի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ այդ պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի ________ ապատիկի չափով,

5) պայմանագրով նախատեսված աշխատավարձը մինչև 50 տոկոս ապահովելու դեպքում գնորդը պարտավոր է 3 ամսվա ընթացքում ապահովել տվյալ ժամանակահատվածի համար սահմանված աշխատավարձն ամբողջությամբ` միաժամանակ յուրաքանչյուր ամսվա համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք` սահմանված և չվճարված աշխատավարձի գումարի ________ տոկոսի չափով:

Տուժանքի վճարումը գնորդին չի ազատում չվճարված աշխատավարձի գծով պարտավորությունների ամբողջական կատարումից,

5) պայմանագրով նախատեսված աշխատավարձը 50 տոկոսից ավելի ապահովելու, բայց ամբողջությամբ չապահովելու դեպքում գնորդը պարտավոր է 2 ամսվա ընթացքում ապահովել տվյալ ժամանակահատվածի համար սահմանված աշխատավարձն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ սահմանված և չվճարված աշխատավարձի գումարի տոկոսի չափով:

Տուժանքի վճարումը գնորդին չի ազատում չվճարված աշխատավարձի գծով պարտավորությունների ամբողջական կատարումից:

7.3. Չի թույլատրվում մինչև պայմանագրային պարտավորությունների կատարման ավարտը` ձեռք բերված գույքի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքի փոփոխություն` առանց վաճառողի գրավոր համաձայնության` բացառությամբ իրավաբանական անձի վերակազմակերպման, գույքի ժառանգաբար փոխանցման և օրենքով նախատեսված այլ դեպքերի:

7.4. Պարտավորություններից որևէ մեկը տույժով հաշվարկված ժամկետում չկատարելու դեպքում վաճառողն օրենքով սահմանված կարգով դիմում է դատարան` գնորդին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ բռնագանձում կիրառելու և (կամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ պահանջով:

7.5. Բաժնետոմսերի մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում։

7.6. Պայմանագիրը լուծվելու կամ բռնագանձում կիրառվելու դեպքում վճարված և ներդրված գումարները ենթակա չեն վերադարձման:

 

8. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

8.1. Սույն պայմանագրով նախատեսված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագրի կնքումից հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը։ Գնորդը պարտավոր է այդպիսի իրավիճակների մասին մեկամսյա ժամկետում գրավոր տեղեկացնել վաճառողին: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը՝ դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։

 

9. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

9.1. Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը ենթակա են լուծման` բանակցությունների միջոցով կամ դատական կարգով։

 

10. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

10.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով գրանցման պահից:

10.2. Պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող` հայերեն _____ օրինակից, որոնք մեկական օրինակով պահվում են կողմերի մոտ, այն վավերացնող և գրանցող մարմիններում:

 

 ՎԱՃԱՌՈՂ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

ԿՈՄԻՏԵ

_____________________________

(լիազորված անձի անունը, ազգանունը)

______________________________

(ստորագրությունը)

 

 

____ ________________________  20 ___թ.

ԳՆՈՐԴ

 

 

 

_____________________________

(գնորդի անունը, ազգանունը)

______________________________ 

 (այլ տվյալներ և հասցեն) 

 ______________________________

(ստորագրությունը) 

 ____ ________________________  20 ___թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.11.2023, N 2102-Ն 11.12.2023, N 1955-Ն
24.09.2020, N 1581-Ն 08.10.2020, N 1955-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան