Գլխավոր տեղեկություն
Համար
N 1019-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.09.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.09.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 սեպտեմբերի 2020 թվականի N 1019-Ա

 

ՍՈՒՍԱՆՆԱ ՍԱՀԱԴՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ-ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ ու 151-րդ կետերը ու Սուսաննա Սահադյանի դիմումը՝

1. Սուսաննա Վառլենի Սահադյանին նշանակել վարչապետի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետ-գլխավոր հաշվապահ (պաշտոնի ծածկագիր՝ 06-12-Ղ1-1)։

2. Սուսաննա Վառլենի Սահադյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2020 թ. սեպտեմբերի 8

Երևան