Գլխավոր տեղեկություն
Համար
N 1448-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.09.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.09.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
04.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 սեպտեմբերի 2020 թվականի N 1448-Ա

 

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի շրջանակներում ձեռք բերված շտապ բժշկական օգնության կահավորված, թթվածնի կենտրոնացված համակարգով և ավտոմատ պատգարակով համալրված ավտոմեքենաները և սույն որոշման N 2 հավելվածով հաստատված շտապ բժշկական օգնության ավտոմեքենաների օժանդակ բժշկական սարքավորումները և պարագաները Հայաստանի Հանրապետության մարզային բժշկական կազմակերպությունների շտապ բժշկական օգնության ծառայությունների բարելավման նպատակով բացառապես բժշկական օգնության ծառայությունների մատուցման համար օգտագործելու, դրանք տեխնիկական փաստաթղթերին համապատասխան շահագործելու, պահպանելու և սպասարկելու պայմանով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության մարզերում գործող բժշկական կազմակերպություններին՝ համաձայն N 1 հավելվածի։

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի շրջանակներում ձեռք բերված շտապ բժշկական օգնության յուրաքանչյուր ավտոմեքենայում առկա օժանդակ բժշկական սարքավորումների և պարագաների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի։

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում ապահովել սույն որոշմամբ սահմանված շտապ բժշկական օգնության ավտոմեքենաների և օժանդակ բժշկական սարքավորումների և պարագաների (այսուհետ՝ գույք) հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ նվիրաբերության մասին պայմանագրեր կնքելով նվիրառու հանդիսացող բժշկական կազմակերպությունների հետ.

2) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված նվիրաբերության պայմանագրերում նախատեսել դրույթներ նվիրաբերված գույքը բացառապես բժշկական օգնության ծառայությունների մատուցման նպատակով օգտագործելու, դրանք տեխնիկական փաստաթղթերին համապատասխան շահագործելու, պահպանելու, սպասարկելու, սույն ենթակետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` նվիրաբերության վերացման հնարավորության մասին։

4. Սահմանել, որ շտապ բժշկական օգնության ավտոմեքենաների նվիրաբերության պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ նվիրաբերության պայմանագրով որպես նվիրառու հանդիսացող բժշկական կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. սեպտեմբերի 4

Երևան

 

 

 Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

սեպտեմբերի 3-ի N 1448-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՒՄ ԵՆ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ

 

Ապրանքի անվանումը

Մակնիշը և համառոտ բնութագիրը

Ձեռքբերման տարեթիվը

Միավորի սկզբնական արժեքը` դրամ

Ստացող կազմակերպություն

Քանակը

Նույնականացման համարը

Շտապ օգնության ավտոմեքենա գծային տիպի

ՈՒԱԶ 396223-02 Բ դասի

2020 թ․

14,200,000

(*21)

ՀՀ Արարատի մարզ, «Վեդու բժշկական կենտրոն» ՓԲԸ

1

XTT396223M1200111

ՀՀ Վայոց ձոր, «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ

1

XTT396223M1200112

ՀՀ Կոտայքի մարզ, «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

1

XTT396223M1200124

ՀՀ Արագածոտնի մարզ, «Ծաղկահովտի առողջության կենտրոն» ՓԲԸ

1

XTT396223M1200126

ՀՀ Արագածոտնի մարզ, «Ապարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

1

XTT396223M1200127

ՀՀ Շիրակի մարզ, «Արթիկի բժշկական կենտրոն» ՊՓԲԸ

1

XTT396223M1200128

ՀՀ Շիրակի մարզ, «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ

1

XTT396223M1200050

ՀՀ Շիրակի մարզ, «Ամասիայի առողջության կենտրոն» ՓԲԸ

1

XTT396223M1200110

ՀՀ Լոռու մարզ, «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ

1

XTT396223M1200125

ՀՀ Լոռու մարզ, «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ

1

XTT396223M1200030

ՀՀ Գեղարքունիքի մարզ, «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ

1

XTT396223M1200031

ՀՀ Գեղարքունիքի մարզ, «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ

1

XTT396223M1200035

ՀՀ Գեղարքունիքի մարզ, «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ

1

XTT396223M1200032

ՀՀ Սյունիքի մարզ, «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

1

XTT396223M1200033

ՀՀ Սյունիքի մարզ, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

1

XTT396223M1200034

ՀՀ Սյունիքի մարզ, «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

1

XTT396223M1200036

ՀՀ Տավուշի մարզ, «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

1

XTT396223M1200048

ՀՀ Տավուշի մարզ, «Իջևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

1

XTT396223M1200049

ՀՀ Տավուշի մարզ, «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ

1

XTT396223M1200107

ՀՀ Տավուշի մարզ, «Այգեձորի առողջության կենտրոն» ՊՈԱԿ

1

XTT396223M1200108

ՀՀ Տավուշի մարզ, «Արծվաբերդի առողջության կենտրոն» ՓԲԸ

1

XTT396223M1200109

Ընդամենը

298,200,000

 

21

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

 

 Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

սեպտեմբերի 3-ի N 1448-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՕԺԱՆԴԱԿ ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ

 

NN

ը/կ

Բժշկական սարքավորման կամ պարագայի անվանումը

Քանակը*21

1.

Դյուրակիր թթվածնային համակարգ-հավաքածու (ինհալյատոր)

1

2.

Անշարժացման բեկակալների հավաքածու

1

3.

Դյուրակիր բժշկական թթվածնային բալոններ

2

4.

Ծննդօգնության պայուսակ

1

5.

Առաջին բուժօգնության պայուսակ

1

6.

Բժշկական պայուսակ՝ դեղերի համար (դատարկ)

1

7.

Շարժական էլեկտրասրտագրիչ

1

8.

Ինֆուզիոն հավաքածու-պոմպ

1

9.

Դեֆիբրիլյատոր-մոնիթոր

1

10.

Պատգարակ

1

11.

Պուլս-օքսիմետր

1

12.

Տոնոմետր

1

13.

Ֆոնենդոսկոպ

1

14.

Գլյուկոմետր

1

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան