Basic information
Number
N 66
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (06.05.2020-06.05.2020)
Status
Չի գործում
Source
Հատուկ թողարկում
Enactment organisation
Պարետ
Enactment date
06.05.2020
Signing organisation
Պարետ
Signing date
06.05.2020
Effective date
06.05.2020
Interrupt date
13.05.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մայիսի, 2020 թվական N 66

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԴԴՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով՝

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում կիրառել հետևյալ սահմանափակումները.

ա/ Սահմանել համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի և վառելիքի մատակարարման նպատակով անձանց տեղաշարժի.

բ/ Սույն կետի «ա» ենթակետով սահմանված Դդմաշեն համայնք մուտք գործելու սահմանափակման համար բացառություն սահմանել մինչև 2020 թվականի մայիսի 7-ը՝ ժամը 08:00-ն՝ թույլատրելով Դդմաշենում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը.

դ/ Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրել հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Դդմաշեն համայնքի վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով.

2. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Էդուարդ Մարտիրոսյանին, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին՝ ապահովել սույն որոշման իրականացումը.

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 6-ին՝ ժամը 18:00-ին, և գործում է մինչև 2020 թվականի մայիսի 16-ը՝ ժամը 23։59-ը:

 

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 6-ին՝ ժամը 18:00-ին:

Change History
Changing Act Corresponding incorporation
06.05.2020, N 67 06.05.2020, N 66
Changed acts
Changing Act Corresponding incorporation