Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 սեպտեմբեր, 2020 թվական N 275-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի օգոստոսի 19-ի N 2031-Ա, N 2034-Ա, N 2048-Ա, N 2066-Ա, N 2072-Ա, N 2074-Ա և N 2089-Ա, 2020 թվականի օգոստոսի 20-ի N 2097-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի սեպտեմբերի 1-3-ն իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) «Էլլա Միրզոյան» Ա/Ձ՝ ք․ Երևան, Քաջազնունի 30/3․
2) «Կերխեր» ՍՊԸ՝ ք․ Երևան, Տիգրան Մեծի պողոտա 76, 41 շինություն․
3) «Մարինե Մկրտչյան» Ա/Ձ՝ ք․ Երևան, Գայի պողոտա 19/60․
4) «Արմեն Սարդարյան» Ա/Ձ՝ ք․ Երևան, Ե․ Քոչար 2-17․
5) «Յունիվերսալ Փրոջեքտ» ՍՊԸ՝ ք. Երևան, Արին Բերդի 7․
6) «Հայկ Խալաթյան» Ա/Ձ՝ ք․Արմավիր, Հանրապետության 10Ա․
7) «Արանեա» ՍՊԸ՝ ք. Մասիս, Հանրապետության 5/1․
8) «Հակոբ Գիվագիզյան» Ա/Ձ՝ ք․ Եղեգնաձոր, Միկոյան 10/22․
9) «Էրիկ Հարությունյան» Ա/Ձ՝ ք․ Եղեգնաձոր, Վայքի 1․
10) «Արմենուհի Սարգսյան» Ա/Ձ՝ ք․ Եղեգնաձոր, Միկոյան 1 նրբ․ 1․
11) «Գրիշա Ստեփանյան» Ա/Ձ՝ ք․ Եղեգնաձոր, Մոմիկի 2։
2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 սեպտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|