Գլխավոր տեղեկություն
Համար
N 668-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.10.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.10.2020
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հոկտեմբերի 2020 թվականի N 668-Ա

 

ԳԵՎՈՐԳ ՂՈՒՄԱՇՅԱՆԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Արմեն Հակոբյանի կողմից՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գևորգ Ղումաշյանի (նույնականացման քարտ՝ 005778592) հասցեով Շիրակի մարզպետարանի համար ուղարկված ութ էլեկտրական շչակի (215,365 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ) ներմուծման և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանն անհատույց հանձնման ծրագիրը:

2. Գևորգ Ղումաշյանին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. հոկտեմբերի 28

Երևան